ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2018 թվականի |
թիվ 144 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի ԹԻՎ 25 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 93-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանումը հաստատելու մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի լրամշակման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 7-ի «Միության մաքսային տարածքից ապրանքների փաստացի արտահանումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից հաստատվելու կարգի մասին» թիվ 25 որոշման 2-րդ կետում և 3-րդ կետի առաջին պարբերության մեջ «2018 թվականի սեպտեմբերի 1-ից» բառերը փոխարինել «2019 թվականի փետրվարի 1-ից» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2018 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագող իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|