Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 51
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.05.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.07.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2021 թվականի

թիվ 51

քաղ. Նուր-Սուլթան

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՔԱՐԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» 2019 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 13-րդ հոդվածի 3-րդ կետի իրագործման նպատակներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» 2019 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի դրույթների կատարումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից հաստատելու վերաբերյալ եզրակացության (այսուհետ՝ եզրակացություն) ձևը.

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» 2019 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի դրույթների կատարումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից հաստատելու վերաբերյալ եզրակացության մեջ արտացոլման ենթակա տեղեկությունների ցանկը:

2. Սահմանել, որ՝

ա) սույն որոշմամբ հաստատված ցանկի 1-13-րդ կետերով նախատեսված տեղեկությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի փետրվարի 2-ի թիվ 10 կարգադրությամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան՝ առաջնային ամփոփիչ այցելությունների կատարումն սկսելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ ուղարկվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողով.

բ) Եվրասիական տնտեսական հանձնաժողովը սույն կետի «ա» ենթակետում նշված տեղեկություններն ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում դրանք ուղարկում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ).

գ) առաջնային ամփոփիչ այցելության շրջանակներում այցելությանը մասնակցող ամփոփիչ խմբի բոլոր անդամների կողմից իրականացվում է անդամ պետության կողմից Համաձայնագրի դրույթների՝ եզրակացության յուրաքանչյուր կետի մասով կատարման գնահատում, որից հետո նրանց կողմից կազմվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկելու համար կոնսոլիդացված եզրակացություններ այն անդամ պետությունների անունից, որոնք նրանք ներկայացնում են.

դ) ամփոփ եզրակացությունը կազմվում է սույն կետի «գ» ենթակետում նշված եզրակացությունների հիման վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

ՈՒ. Կարմիշակով

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2021 թվականի մայիսի 18-ի

թիվ 51 որոշմամբ

 

ՁԵՎ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» 2019 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի դրույթների կատարումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից հաստատելու վերաբերյալ եզրակացության

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

___________________________________________________________________________________________________

(Եվրասիական տնտեսական միության անդամ պետության անվանումը)

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղներով և թանկարժեք քարերով գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» 2019 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի դրույթների կատարումը հաստատելու մասին

 

Համարը՝ ը/կ

Չափանիշի անվանումը

Չափանիշի պահպանման գնահատումը (բալերով)*

Չափանիշի քաշը (բալերով)

Բաժին I. Համաձայնագրի դրույթների կատարման հաստատումը

1.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում (այսուհետ՝ անդամ պետություն) Համաձայնագրի դրույթների կատարման հաստատման մասով գործողությունների համակարգման համար պատասխանատու լիազորված մարմնի առկայությունը

 

5

2.

Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ հետևյալի համար լիազորված մարմնի (մարմինների) առկայությունը անդամ պետությունում՝
թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում նորմատիվ իրավական կարգավորում.
նշված ոլորտում պետական հսկողության (վերահսկողության) իրականացում. ոսկերչական և այլ իրերի հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշմման կատարում

 

5

3.

Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում պետական հսկողությանը (վերահսկողությանը) ներկայացվող հիմնական պահանջների (Համաձայնագրի թիվ 3 հավելված) կատարման մշտադիտարկման և կատարման համար պատասխանատու լիազորված մարմնի (կազմակերպության) առկայությունը անդամ պետությունում

 

5

4.

Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց (այսուհետ՝ անհատ ձեռնարկատերեր) գործունեության նորմատիվ իրավական կարգավորման, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմնի առկայությունը

 

5

5.

Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ներկայացվող պահանջների առկայությունն անդամ պետության՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին օրենսդրության մեջ

 

5

6.

Ամփոփիչ խմբի անդամներին՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ, այդ թվում՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում գործունեության իրականացման կարգը սահմանող օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկատվությամբ ապահովումը

 

2

7.

Ամփոփիչ խմբի անդամներին՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝ վերջին 5 տարիների ընթացքում կատարած ստուգումների մասին տեղեկատվությամբ ապահովումը

 

1

8.

Ամփոփիչ խմբի անդամներին՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի քանակի մասին տեղեկատվությամբ ապահովումը

 

2

9.

Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում նորմատիվ իրավական ակտերի և թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի ճյուղը բնութագրող վիճակագրական ցուցանիշների առկայությունն անդամ պետությունում

 

1

10.

Ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության նորմատիվ իրավական կարգավորում նախատեսող՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի մասին բազային օրենքի առկայությունը

 

5

11.

Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետով, 5-րդ հոդվածի 2-րդ կետով, 7-րդ հոդվածով, 10-րդ հոդվածի 1-ին կետով, 11-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսված նորմերի առկայությունն անդամ պետության օրենսդրության մեջ:
Անդամ պետության նկատմամբ նշված նորմերի չկիրառման դեպքում դրանք հաշվի չեն առնվում տվյալ անդամ պետության առնչությամբ ամփոփիչ արդյունքը հաշվարկելիս

 

5

12.

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի ապօրինի շրջանառության համար վարչական և այլ պատասխանատվության միջոցներ նախատեսող նորմերի առկայությունն անդամ պետության օրենսդրության մեջ

 

3

13.

Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի շրջանառության ոլորտում պարտադիր պահանջների խախտման ռիսկի նվազեցմանն ուղղված՝ կանխարգելիչ բնույթի միջոցառումներ նախատեսող նորմերի առկայությունն անդամ պետության օրենսդրության մեջ

 

3

Բաժին II. Համաձայնագրի դրույթների կատարման հաստատումը՝ առաջնային (կրկնակի) ամփոփիչ այցելությունների արդյունքներով

14.

Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում պետական հսկողությանը (վերահսկողությանը) ներկայացվող հիմնական պահանջներին համապատասխանող՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արտադրության ու շրջանառության ոլորտում քաղաքականության իրականացումը և (կամ) պահպանումն անդամ պետության՝ ոսկերչական և այլ իրերի հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշմման համար լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից: Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում պետական հսկողության (վերահսկողության) իրականացման համար անհրաժեշտ միջոցների ու սարքավորումների առկայությունն անդամ պետությունում

 

5

15.

Անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ իրերի հարգադրոշմում կատարելիս հարգադրոշմի դրոշմվածքի կիրառումը՝ այդ իրերի հարգորոշմմանը, տարրալուծմանը և հարգադրոշմմանը ներկայացվող՝ անդամ պետության պահանջներին համապատասխան

 

5

16.

Ամփոփիչ խմբի անդամներին՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում պետական հսկողության (վերահսկողության) իրականացմանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի և անդամ պետության տարածքում այդ հսկողության (վերահսկողության) իրականացման մասին տեղեկատվությամբ ապահովումը

 

1

 

____________________

* Ամփոփիչ այցելություններ կատարելիս գնահատումն իրականացվում է 5 բալանոց սանդղակով՝

1 բալ՝ անհամապատասխանություն չափանիշին.

2 բալ՝ մասնակի համապատասխանություն չափանիշին.

3 բալ՝ մեծամասամբ համապատասխանություն չափանիշին, սակայն պահանջվում է լրամշակում.

4 բալ՝ համապատասխանություն չափանիշին՝ աննշան դիտողություններով.

5 բալ՝ լրիվ համապատասխանություն:

Դրական եզրակացությունը տրվում է, եթե բալերի հանրագումարը մեծ կամ հավասար է 20-ի:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2021 թվականի մայիսի 18-ի

թիվ 51 որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» 2019 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի դրույթների կատարումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետության կողմից հաստատելու վերաբերյալ եզրակացության մեջ արտացոլման ենթակա տեղեկությունների

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում (այսուհետ՝ անդամ պետություն) «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» 2019 թվականի նոյեմբերի 22-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) դրույթների կատարման հաստատման մասով գործողությունների համակարգման համար պատասխանատու լիազորված մարմնի առկայությունը:

2. Անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ հետևյալի համար լիազորված մարմնի (մարմինների) առկայությունն անդամ պետությունում՝

թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում նորմատիվ իրավական կարգավորում.

նշված ոլորտում պետական հսկողության (վերահսկողության) իրականացում.

ոսկերչական և այլ իրերի հարգորոշման, տարրալուծման և հարգադրոշմման կատարում:

3. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում պետական հսկողությանը (վերահսկողությանը) ներկայացվող հիմնական պահանջների (Համաձայնագրի թիվ 3 հավելված) կատարման մշտադիտարկման և կատարման համար պատասխանատու լիազորված մարմնի (կազմակերպության) առկայությունն անդամ պետությունում:

4. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց (այսուհետ՝ անհատ ձեռնարկատերեր) գործունեության նորմատիվ իրավական կարգավորման, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում նորմատիվ իրավական կարգավորման համար լիազորված մարմնի առկայությունը:

5. Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին ներկայացվող պահանջների առկայությունն անդամ պետության՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին օրենսդրության մեջ:

6. Ամփոփիչ խմբի անդամներին՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ, այդ թվում՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արտադրության ու շրջանառության ոլորտում գործունեության իրականացման կարգը սահմանող օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկատվությամբ ապահովումը:

7. Ամփոփիչ խմբի անդամներին՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի՝ վերջին 5 տարիների ընթացքում կատարած ստուգումների մասին տեղեկատվությամբ ապահովումը:

8. Ամփոփիչ խմբի անդամներին՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնություններ իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի քանակի մասին տեղեկատվությամբ ապահովումը:

9. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում նորմատիվ իրավական ակտերի և թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի ճյուղը բնութագրող վիճակագրական ցուցանիշների առկայությունն անդամ պետությունում:

10. Ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության նորմատիվ իրավական կարգավորում նախատեսող՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի մասին բազային օրենքի առկայությունը:

11. Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետով, 5-րդ հոդվածի 2-րդ կետով, 7-րդ հոդվածով, 10-րդ հոդվածի 1-ին կետով, 11-րդ հոդվածի 10-րդ կետով նախատեսված նորմերի առկայությունն անդամ պետության օրենսդրության մեջ:

12. Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի ապօրինի շրջանառության համար վարչական և այլ պատասխանատվության միջոցներ նախատեսող նորմերի առկայությունն անդամ պետության օրենսդրության մեջ:

13. Թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի ու դրանցից պատրաստված իրերի շրջանառության ոլորտում պարտադիր պահանջների խախտման ռիսկի նվազեցմանն ուղղված՝ կանխարգելիչ բնույթի միջոցառումներ նախատեսող նորմերի առկայությունն անդամ պետության օրենսդրության մեջ:

14. Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում պետական հսկողությանը (վերահսկողությանը) ներկայացվող հիմնական պահանջներին համապատասխանող՝ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի արտադրության ու շրջանառության ոլորտում քաղաքականության իրականացումը և (կամ) պահպանումն անդամ պետության՝ ոսկերչական և այլ իրերի հարգորոշմման, տարրալուծման և հարգադրոշմման համար լիազորված մարմինների (կազմակերպությունների) կողմից:

Թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում պետական հսկողության (վերահսկողության) իրականացման համար անհրաժեշտ միջոցների ու սարքավորումների առկայությունն անդամ պետությունում:

15. Անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ իրերի հարգադրոշմում կատարելիս հարգադրոշմի դրոշմվածքի կիրառումը՝ այդ իրերի հարգորոշմանը, տարրալուծմանը և հարգադրոշմմանը ներկայացվող՝ անդամ պետության պահանջներին համապատասխան:

16. Ամփոփիչ խմբի անդամներին՝ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված ոսկերչական և այլ իրերի արտադրության ու շրջանառության ոլորտում պետական հսկողության (վերահսկողության) իրականացմանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի և անդամ պետության տարածքում այդ հսկողության (վերահսկողության) իրականացման մասին տեղեկատվությամբ ապահովումը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: