Գլխավոր տեղեկություն
Համար
N 1290-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.06.2022-23.07.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.29/17(316) Հոդ.1233
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.11.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2007 թվականի N 1290-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի երդման արարողակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. նոյեմբերի 16
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
նոյեմբերի 1-ի N 1290-Ն որոշման

 

Ա Ր Ա Ր Ո Ղ Ա Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԱՆՁԻ ԵՐԴՄԱՆ

 

 1. Սույն արարողակարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձի (այսուհետ` անձ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու երդում (այսուհետ` երդում) տալու ընթացակարգը:

2. Երդման արարողությունը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը (այսուհետ` վարչություն), իսկ օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը (այսուհետ` դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ):

(նախադասությունը հանվել է 23.06.22 N 923-Ն)

(2-րդ կետը լրաց. 02.08.12 N 983-Ն, փոփ. 23.06.22 N 923-Ն)

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագիրն ստանալուց հետո վարչությունը, իսկ օտարերկրյա պետություններում՝ դեսպանությունը կամ հյուպատոսական հիմնարկը 10-օրյա ժամկետում անձին ուղարկում է գրավոր ծանուցում` համաձայն N 1 ձևի, եթե դիմումատուն հարցաթերթիկում չի լրացրել իր բջջային հեռախոսահամարը և (կամ) էլեկտրոնային փոստի հասցեն և, եթե չի տվել իր համաձայնությունը՝ ծանուցումները էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու վերաբերյալ:

(3-րդ կետը լրաց. 02.08.12 N 983-Ն, 29.11.12 N 1505-Ն, խմբ. 23.06.22 N 923-Ն)

4. Երդման արարողությունն իրականացվում է յուրաքանչյուր աշխատանքային օր` ծանուցման մեջ նշված ժամին: Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի քաղվածքին քաղաքացիություն ստացող անձը ծանոթանում է վարչությունում, իսկ օտարերկրյա պետություններում՝ դեսպանություններում կամ հյուպատոսական հիմնարկներում` երդման արարողության ընթացքում:

(4-րդ կետը լրաց. 02.08.12 N 983-Ն, խմբ. 29.11.12 N 1505-Ն, փոփ. 23.06.22 N 923-Ն)

5. Երդման արարողությունն անցկացվում է հանդիսավոր պայմաններում` Հայաստանի Հանրապետության պետական դրոշի առջև:

6. Երդման արարողությունը վարչությունում սկսվում է վարչության պետի կամ նրա տեղակալի, իսկ օտարերկրյա պետությունում՝ դեսպանությունում կամ հյուպատոսական հիմնարկում՝ դեսպանի, գլխավոր հյուպատոսի կամ նրանց կողմից լիազորված դիվանագետի ներածական խոսքով, որից հետո ընթերցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը: Հաղթանակի և խաղաղության, Հանրապետության, Սահմանադրության կամ Անկախության կապակցությամբ նշվող տոն օրերին երդման արարողությունն իրականացվում է հատուկ հանդիսավոր պայմաններում, որին մասնակցելու համար կարող են հրավիրվել Հայաստանի Հանրապետության պետական մարմնի ղեկավարներ, հասարակական միավորումների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Հատուկ հանդիսավոր պայմաններում իրականացվող երդման արարողությունը լուսաբանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով:

(6-րդ կետը լրաց. 02.08.12 N 983-Ն, 29.11.12 N 1505-Ն)

7. Անձը երդում է տալիս վարչության պետի (տեղակալի), իսկ օտարերկրյա պետությունում՝ դեսպանի, գլխավոր հյուպատոսի կամ նրանց կողմից լիազորված դիվանագետի կողմից երդման տեքստը բարձրաձայն ընթերցելուց հետո` «երդվում եմ» բառը բարձրաձայն արտասանելով, որից հետո ստորագրում է երդման տեքստը:

(7-րդ կետը խմբ. 29.11.12 N 1505-Ն)

8. Վարչության պետը (տեղակալը), իսկ օտարերկրյա պետությունում՝ դեսպանը, գլխավոր հյուպատոսը կամ նրանց կողմից լիազորված դիվանագետը շնորհավորում է անձին երդում տալու կապակցությամբ, որից հետո հնչում է Հայաստանի Հանրապետության oրհներգը:

(8-րդ կետը լրաց. 02.08.12 N 983-Ն)

9. Երդման ստորագրված տեքստը կցվում է անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ փաստաթղթերին:

9.1. Երդման արարողակարգի տեքստն դեսպանությունների կամ հյուպատոսական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության միջոցով ուղարկվում է վարչություն, անձի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու վերաբերյալ փաստաթղթերին կցելու համար:

(9.1-ին կետը լրաց. 02.08.12 N 983-Ն, փոփ. 23.06.22 N 923-Ն)

10. (կետն ուժը կորցրել է 29.11.12 N 1505-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

 

Ծ Ա Ն ՈՒ Ց Ո Ւ Մ

(վերնագիրը խմբ. 23.06.22 N 923-Ն)

 

Հարգելի ______________________________________________________________

(ծանուցվողի անունը, ազգանունը)

             

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ձեզ շնորհվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Երդման արարողությանը մասնակցելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ ստանալու դիմում ներկայացնելու համար յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը ____________ ը կարող եք ներկայանալ՝

- Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն

 _______________________________ , թիվ

          (hասցեն)

_____________________ աշխատասենյակ.

 

- օտարերկրյա պետությունում՝ Հայաստանի Հանրապետության դեսպանություն կամ

հյուպատոսական հիմնարկ

__________________________________________________________________

(անվանումը, հասցեն)                                 

 

թիվ __________________ աշխատասենյակ։

              

____________________________

Ծանուցումն ուղարկող ծառայության անվանումը

____________________________

օրը, ամիսը, տարեթիվը

(ձևը խմբ. 25.03.10 N 411-Ն, լրաց. 02.08.12 N 983-Ն, խմբ. 29.11.12 N 1505-Ն, 23.06.22 N 923-Ն) 

(հավելվածը խմբ. 25.03.10 N 411-Ն, լրաց. 02.08.12 N 983-Ն, լրաց., խմբ., փոփ. 29.11.12 N 1505-Ն, փոփ., խմբ. 23.06.22 N 923-Ն)