Գլխավոր տեղեկություն
Համար
N 929-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.06.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 2022 թվականի N 929-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) N 3 հավելվածում՝ ստուգաթերթի և հարցաշարի անվանումներում «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ՄԱԶՈՒԹԻ» բառերը փոխարինել «ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ԲԵՆԶԻՆԻ, ԴԻԶԵԼԱՅԻՆ ԵՎ ՆԱՎԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ, ՌԵԱԿՏԻՎ ՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՌԵԼԻՔԻ ԵՎ ՄԱԶՈՒԹԻ» բառերով.

2) N 3 հավելվածի հարցաշարը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-17-րդ կետերով՝

 

«

8.

Արդյո՞ք ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքը համապատասխանում է ցանկ 5-ով սահմանված անվտանգության

պահանջներին:

կանոնակարգի 4-րդ հոդվածի 4.8-րդ կետ

փորձա- քննություն

2.0

                

9.

Արդյո՞ք ավիացիոն բենզինը համապատասխանում է ցանկ 6-ով սահմանված անվտանգության

պահանջներին:

կանոնակարգի 4-րդ հոդվածի 4.10-րդ կետ

փորձա- քննություն

2.0

     

10.

Արդյո՞ք նավային վառելիքը համապատասխանում է ցանկ 7-ով սահմանված անվտանգության

պահանջներին:

կանոնակարգի 4-րդ հոդվածի 4.12-րդ կետ

փորձա- քննություն

2.0

     

11.

Արդյո՞ք հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողն ունի 5 լ անվանական տարողությամբ ստուգաչափված տարա:

«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածի 17.2-րդ կետ, ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 537-Ն որոշման հավելվածի (այսուհետ՝

որոշում) 7-րդ կետ

տեսազննում

0.8

     

12.

Արդյո՞ք հեղուկ վառելիքի մանրածախ առևտրի կետերում վաճառողը սպառողի պահանջով հեղուկ վառելիքի վաճառքն իրականացնում է 5 լ անվանական տարողությամբ ստուգաչափված

տարայի միջոցով:

օրենքի 6-րդ հոդվածի 17.2-րդ կետ,

որոշման 7-րդ կետ

տեսազննում

1,1

     

13.

Արդյո՞ք չափանոթների հարաբերական սխալանքը 20 °С ±10 °С ջերմաստիճանի դեպքում չի գերազանցում ± 0,5%-ը:

որոշման 8-րդ կետ

տեսազննում

0.3

     

14.

Արդյո՞ք վառելիքաբաշխիչ աշտարակի ցուցատախտակի վրա արտացոլված քանակության և չափանոթի անվանական տարողության նիշի տարբերությունը

չի գերազանցում 1 %-ը:

որոշման 9-րդ կետ

տեսազննում

0.5

     

15.

Արդյո՞ք չափանոթի բկանցքի թափանցիկ մասի սանդղակը զետեղված է այնպես, որ դրա դիրքը հնարավոր չէ փոփոխել առանց

կապարակնիքի խախտման:

որոշման 16-րդ կետ

տեսազննում

0.1

     

16.

Արդյո՞ք չափանոթի բկանցքի թափանցիկ մասը կամ թափանցիկ մակարդաչափ խողովակը պատրաստված է թափանցիկ և անգույն ապակուց և չունի հեղուկի մակարդակին հետևելուն խոչընդոտող թերություններ:

որոշման 17-րդ կետ

տեսազննում

0.1

     

17.

Արդյո՞ք աստիճանավորված բկանցքով չափանոթների համար սանդղակի վրա նշագծերը կայուն են և հստակ տեսանելի, ընթեռնելի՝ ապահովելով դրա շահագործման ամբողջ ընթացքում սանդղակի և նշագծերի ամբողջականությունը, հստակությունն ու վերջինիս ջնջվելու (մաքրվելու)

հնարավորության բացառումը:

որոշման 19-րդ կետ

տեսազննում

0.1

     
».

 

3) N 3 հավելվածի հարցաշարի 4-րդ, 5-րդ և 7-րդ կետերի 5-րդ սյունակներում «5.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «2.0» թվերով.

4) N 3 հավելվածի N 4 ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Ցանկ N 4

 

Մազութի բնութագրերին ներկայացվող պահանջները

 

Մազութի բնութագրերը

Չափման միավորը

Չափաքանակը՝

նավատորմային մազութի համար

Չափաքանակը՝

ջեռուցման մազութի համար

Ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի

%

2,0

3,5

Բռնկման ջերմաստիճանը բաց հալքանոթում, ոչ ցածր

0С

-

90

Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում, ոչ ցածր

0С

80

-

Ծծմբաջրածնի պարունակությունը, ոչ ավելի

մասնիկ/միլիոն ppm

10

10

».

 

5) N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ NN 5, 6 և 7 ցանկերով՝

 

«Ցանկ N 5

 

Ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքի բնութագրերին ներկայացվող պահանջները

 

Ռեակտիվ շարժիչների համար նախատեսված

վառելիքի բնութագրերը

Չափման

միավորը

Չափաքանակը՝ թռիչքի մինչձայնային

արագությամբ թռչող ապարատների համար

   

Ջեթ Ա-1

ՏՍ-1

ՌՏ

Կինեմատիկ մածուցիկությունը մինուս 40°C

ջերմաստիճանային պայմաններում, ոչ ավելի

մմ2/վ

-

-

16

Կինեմատիկ մածուցիկությունը մինուս 20°C

ջերմաստիճանային պայմաններում, ոչ ավելի

մմ2/վ

8

-

-

Բյուրեղացման սկզբի ջերմաստիճանը, ոչ բարձր

°C

-

մինուս 50

մինուս 50

սառչելու ջերմաստիճանը, ոչ բարձր

°C

մինուս 47

-

-

Մեխանիկական խառնուկների և ջրի

պարունակությունը

-

բացակայում է

բացակայում է

բացակայում է

Ֆրակցիոն կազմը՝

       

10 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր

°C

205

165

175

90 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր

°C

-

230

270

98 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր

°C

-

250

280

թորազտումից մնացորդը, ոչ ավելի

%

1,5

չի նորմավոր-

վում

1,5

թորազտումից կորուստները, ոչ ավելի

%

1,5

չի նորմավոր-

վում

1,5

Չմրոտող բոցի բարձրությունը, ոչ պակաս կամ նաֆթալինային ածխաջրածինների ոչ ավելին 3% ծավալային բաժնում, ոչ պակաս

մմ

25

25

25

       

մմ

19

-

-

Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում, ոչ

ցածր

°C

38

28

28

Արոմատիկ ածխաջրածինների ծավալային

(զանգվածային) մասը, ոչ ավելի

%

25

20 (22)

20 (22)

Փաստացի խեժերի պարունակությունը, ոչ ավելի

մգ/100սմ3

7

5

4

Ընդհանուր ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի

%

0,25

0,20

0,10

Մերկապտանային ծծմբի զանգվածային մասը,

ոչ ավելի

%

0,003

0,003

0,003

Ջերմաթթվեցման կայունությունը ստուգիչ

ջերմաստիճանային պայմաններում, ոչ ցածր

°C

260

260

260

(275)*

ճնշման անկումը ֆիլտրի վրա, ոչ ավելի

մմ սս

25

25

25

նստվածքների գույնը խողովակի վրա (ոչ բնորոշ նստվածքների բացակայության

դեպքում), ոչ ավելի

Միավորներն ըստ գունային

սանդղակի

3

3

3

Տեսակարար էլեկտրահաղորդականությունը**

պՍմ/մ

     

առանց հակաստատիկ հավելանյութի, ոչ

ավելի

 

10

10

10

հակաստատիկ հավելանյութով

 

50-600

50-600

50-600

*սպառողների պահանջով թույլատրվում է որոշել վառելիքի համար ջերմաթթվեցման կայունությունը
275°C-ից ոչ ցածր ջերմաստիճանային պայմաններում

** որոշվում է արտադրության նախապատրաստման փուլում և երաշխավորվում է արտադրողի կողմից

 

Ցանկ N 6

 

Ավիացիոն բենզինի բնութագրերին ներկայացվող պահանջները

 

Ավիացիոն բենզինի բնութագրերը

Չափման միավորը

Չափաքանակները

Օկտանային թիվը՝ ըստ շարժիչային մեթոդի, ոչ պակաս

-

91

Տեսակայնությունը* (հարուստ խառնուրդ), ոչ պակաս

-

115

Բյուրեղացման սկզբի ջերմաստիճանը, ոչ բարձր

°C

մինուս 60

Մեխանիկական խառնուկների և ջրի պարունակությունը

-

բացակայում է

Հագեցած գոլորշիների ճնշումը

կՊա

29,3 - 49

Ֆրակցիոն կազմը՝

   

10 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր

°C

82

50 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր

°C

105

90 տոկոսը թորահանվում է ջերմաստիճանային պայմաններում, ոչ բարձր

°C

170

թորազտումից մնացորդը, ոչ ավելի

%

1,5

թորազտումից կորուստները, ոչ ավելի

%

1,5

Փաստացի խեժերի պարունակությունը, ոչ ավելի

մգ/100 սմ3

3

Ընդհանուր ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի

%

0,03

Գույնը

-

Կանաչ

* որոշվում է արտադրության նախապատրաստման փուլում և երաշխավորվում է արտադրողի կողմից

 

Ցանկ N 7

 

Նավային վառելիքի բնութագրերին ներկայացվող պահանջները

 

Նավերի համար նախատեսված վառելիքի բնութագրերը

Չափման

միավորը

Չափաքանակները

Ծծմբի զանգվածային մասը, ոչ ավելի

%

0,5

Բռնկման ջերմաստիճանը փակ հալքանոթում, ոչ ցածր

°C

61

 

Նշում. Մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներքին ջրային փոխադրումներում մասնակցող նավերի համար թույլատրվում են 1,5%-ից ոչ ավելի ծծմբի զանգվածային մասով՝ նավերի համար նախատեսված վառելիքի արտադրությունն ու շրջանառության մեջ դնելը:».

 

6) N 3 հավելվածի «Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ փաստաթղթերի հիման վրա՝» պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ և 3-րդ կետերով՝

«2. «Առևտրի և ծառայությունների մասին» օրենք

3. ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 22-ի N 537-Ն որոշում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով N 3 հավելվածում լրացվող 11-17-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2022 թվականի հոկտեմբերի 20-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

 

23.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան