ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 հունիսի 2022 թվականի ք. Երևան |
թիվ 86-Ա |
«ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՑԱՆՑԱՅԻՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 27-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԿՀ N 278 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով, 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Ցանցային օպերատորի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 96-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով և հիմք ընդունելով «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերության 2022 թվականի մայիսի 27-ի ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա ստանալու և 2020 թվականի ապրիլի 27-ին տրամադրված հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման ԿՀ N 278 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դիմումները` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
Բավարարել «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերության դիմումները`
1. Տրամադրել «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերությանը Հայաստանի Հանրապետության տարածքում ցանցային օպերատորի գործունեության լիցենզիա։
2. Ուժը կորցրած ճանաչել «ԹԻՎԻ ՍԹԵՅՇՆ» ՍՊ ընկերությանը 2020 թվականի ապրիլի 27-ին տրամադրված հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման ԿՀ N 278 լիցենզիան։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. Հակոբյան |
2022 թ. հունիսի 13 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|