Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 167
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.11.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2021 թվականի

թիվ 167

քաղ. Մոսկվա

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան (այսուհետ՝ Հանձնաժողով) «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ Արձանագրություն, Պայմանագիր)10-րդ կետի 1-ին ենթակետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան (այսուհետ՝ Գործերի քննության կարգ), քննության է առել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ հարցը՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման 2020 թվականի փետրվարի 25-ին հարուցված գործով՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման քննության արդյունքներով, որն անցկացվել է «Ռեժևսկի կաբելնի զավոդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2019 թվականի հունվարի 15-ի թիվ՝ ա/հ (մտից թիվ՝ 5304 26 մարտի 2019 թ.) դիմումի հիման վրա (Ռուսաստանի Դաշնություն, քաղ․ Եկատերինբուրգ, Ռադիշչևի փող., 61 շենք. ՀՎՆՀ 6677010893) (այսուհետ՝ դիմումատու) Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հնարավոր հատկանիշների վերաբերյալ (այսուհետ՝ դիմում), մալուխային արդյունաբերության ձեռնարկությունների ասոցիացիայի հետևյալ անդամների նկատմամբ՝ «Բելկաբել» (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, Սելիցկու փող., 21 շենք, 5-րդ մասնաշենք., ՎՀՀ 191111976) (այսուհետ համապատասխանաբար՝ գործ, պատասխանողներ, Ասոցիացիա)՝

«Էներգոկոմպլեկտ» արտադրական միավորում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Վիտեբսկ, Մոսկովսկի պողոտա, 94Բ շենք. ՎՀՀ 300528652) (այսուհետ՝ «ԱՄ «Էներգոկոմպլեկտ» ՍՊԸ), գործունեության հիմնական տեսակը՝ այլ մեկուսացված հաղորդալարերի ու մալուխների արտադրություն (ծածկագիրն ըստ Բելառուսի Հանրապետության համապետական դասակարգչի՝ ԲՀՀԴ 005-2011 «Տնտեսական գործունեության տեսակներ» (այսուհետ՝ ՏԳՀԴ) 27320).

օտարերկրյա արտադրական ունիտար ձեռնարկություն «Էկոլ» (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մոզիր, Օկտյաբրսկայա փող., 12 շենք, գր/կ 305. ՎՀՀ 490496942) (այսուհետ՝ ՕԱՈՒՁ «Էկոլ»), գործունեության հիմնական տեսակը՝ այլ մեկուսացված հաղորդալարերի ու մալուխների արտադրություն (ծածկագիրն ըստ ՏԳՀԴ-ի ՝ 27320).

«Շչուչինսկի զավոդ «Ավտոպրովոդ» բաց բաժնետիրական ընկերություն (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Շչուչին, Սովետսկայա փող., 15 շենք. ՎՀՀ 500017371) (այսուհետ՝ «Շչուչինսկի զավոդ «Ավտոպրովոդ» ԲԲԸ), գործունեության հիմնական տեսակը՝ այլ մեկուսացված հաղորդալարերի ու մալուխների արտադրություն (ծածկագիրն ըստ ՏԳՀԴ-ի՝ 27320).

«Բելառուսկաբել» բաց բաժնետիրական ընկերություն (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մոզիր, Օկտյաբրսկայա փող., 14 շենք. ՎՀՀ 400083186) (այսուհետ՝ «Բելառուսկաբել» ԲԲԸ), գործունեության հիմնական տեսակը՝ այլ մեկուսացված հաղորդալարերի ու մալուխների արտադրություն (ծածկագիրն ըստ ՏԳՀԴ-ի՝ 27320)․

«Բելտելեկաբել» համատեղ փակ բաժնետիրական ընկերություն (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Մինսկ, Սելիցկու փող., 21 շենք, 5-րդ մասնաշենք. ՎՀՀ 400424686) (այսուհետ՝ «Բելտելեկաբել» ՀՓԲԸ), գործունեության հիմնական տեսակը՝ այլ մեկուսացված հաղորդալարերի ու մալուխների արտադրություն (ծածկագիրն ըստ ՏԳՀԴ-ի՝ 27320).

«Գոմելկաբել» համատեղ բաց բաժնետիրական ընկերություն (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Գոմել, Սովետսկայա փող., 151 շենք. ՎՀՀ 400052314) (այսուհետ՝ «Գոմելկաբել» ՀԲԲԸ), գործունեության հիմնական տեսակը՝ մետաղալարից արտադրատեսակների արտադրություն (ծածկագիրն ըստ ՏԳՀԴ-ի ՝ 25931).

«Կոբրինագրոմաշ» բաց բաժնետիրական ընկերություն (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Կոբրին, Ձերժինսկու փող., 78 շենք. ՎՀՀ 200041594) (այսուհետ՝ «Կոբրինագրոմաշ» ԲԲԸ), գործունեության հիմնական տեսակը՝ ավտոմեքենաների համար էլեկտրական և էլեկտրոնային սարքավորման արտադրություն (ծածկագիրն ըստ ՏԳՀԴ-ի՝ 29310).

«ՍՈՅՈՒԶ-ԿԱԲԵԼ» օտարերկրյա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (Բելառուսի Հանրապետություն, քաղ. Վիտեբսկ, Ֆրունզեի պող., 83Վ շենք. ՎՀՀ 811000331), (այսուհետ՝ «ՍՈՅՈՒԶ-ԿԱԲԵԼ» ՕՍՊԸ), գործունեության հիմնական տեսակը՝ օպտիկա-մանրաթելային մալուխների արտադրություն (ծածկագիրն ըստ ՏԳՀԴ-ի՝ 27310).

Գործերի քննության կարգի 23-րդ կետին համապատասխան՝ 2021 փետրվարի 2-ին գործի քննության հանձնաժողովի նախագահ՝ Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի (այսուհետ՝ Դեպարտամենտ) տնօրեն Ա.Գ. Սուշկևիչը հայտարարել է գործի քննությունն ավարտվելու մասին հետևյալ անձանց ներկայությամբ՝

Ա.Ա. Կալիևի՝ գործի քննության հանձնաժողովի նախագահի տեղակալ, Դեպարտամենտի տնօրենի տեղակալ

գործի քննության հանձնաժողովի անդամներ՝

Գ.Բ. Արամյանի՝ Դեպարտամենտի տնօրենի տեղակալ.

Բ.Ա. Իսաևի՝ Դեպարտամենտի տնօրենի տեղակալ.

Ե.Պ. Կրիվցունի՝ Դեպարտամենտի՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) և գործերի քննության բաժնի խորհրդական

Ա.Բ. Աբդիլդաևայի՝ Դեպարտամենտի՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) և գործերի քննության բաժնի խորհրդական.

տեսակոնֆերանս կապի միջոցով՝

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) լիազորված մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ) ներկայացուցիչների, որոնց իրավասության մեջ են մտնում մրցակցության (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) անցկացումը՝

Յա.Վ. Սկլյարովայի՝ Դաշնային հակամենաշնորհային ծառայության գովազդի և անբարեխիղճ մրցակցության հսկողության վարչության պետի տեղակալ.

Յու.Վ. Տիխոնովայի՝ Դաշնային հակամենաշնորհային ծառայության միջազգային տնտեսական համագործակցության վարչության ԱՊՀ երկրների հետ տնտեսական ինտեգրման բաժնի պետի տեղակալ.

Ա.Վ. Վոյնոյի՝ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության առևտրի, ագրոարդյունաբերական համալիրի, արդյունաբերության, շինարարության և բնական ռեսուրսների վարչության պետ.

Ե.Ա. Մախնաչի՝ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության առևտրի, ագրոարդյունաբերական համալիրի, արդյունաբերության, շինարարության և բնական ռեսուրսների վարչության արդյունաբերության, շինարարության և բնական ռեսուրսների բաժնի պետ.

պատասխանողների ներկայացուցիչների՝

Վ.Ա. Սիդորևիչի՝ «ԱՄ«Էներգոկոմպլեկտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, 2021թ. հունվարի 13-ի թիվ 4 լիազորագրով.

Օ.Վ. Վարլուխինայի՝ «Շչուչինսկի զավոդ «Ավտոպրովոդ» ԲԲԸ-ի ներկայացուցիչ, 2021թ. հունվարի 13-ի թիվ 1 լիազորագրով

Վ.Ա. Պրոկոպենկոյի՝ «Բելառուսկաբել» ԲԲԸ-ի ներկայացուցիչ, 2021թ. հունվարի 13-ի թիվ 7 լիազորագրով

Տ.Ա. Վասյուչկովայի՝ «Բելտելեկաբել» ՀՓԲԸ-ի ներկայացուցիչ, 2020թ. դեկտեմբերի 30-ի թիվ 106 լիազորագրով

Ա.Յու. Միխայլովայի՝ «Բելտելեկաբել» ՀՓԲԸ-ի ներկայացուցիչ, 2020թ․ նոյեմբերի 20-ի թիվ 82 լիազորագրով

Ա.Ա. Վիտկովսկիի՝ «Կոբրինագրոմաշ» ԲԲԸ-ի ներկայացուցիչ, 2021թ. հունվարի 12-ի թիվ 16 լիազորագրով

Ա.Գ. Կամենշչիկովի՝ «Գոմելկաբել» ՀԲԲԸ-ի ներկայացուցիչ, 2020թ. նոյեմբերի 23-ի թիվ 28 լիազորագրով.

Ի.Ռ. Շչելկունովի՝ «ՍՈՅՈՒԶ-ԿԱԲԵԼ» ՕՍՊԸ-ի ներկայացուցիչ, 2021թ. հունվարի 13-ի թիվ 2 լիազորագրով

դիմումատուի ներկայացուցչի՝ Ե.Ա. Իսկորցևայի՝ 2021թ. հունվարի 11-ի թիվ 010 լիազորագրով

քննվող գործի հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձի (նրա ներկայացուցչի)՝ Ն.Վ. Սախարովայի՝ «Էլեկտրոկաբել» Ասոցիացիա»» ոչ առևտրային գործընկերության գլխավոր տնօրեն.

Գործի քննության արդյունքներով սահմանվել է հետևյալը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ (2018 թ. ապրիլի 18-ի խմբագրությամբ) հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) քննության կարգի 3-րդ կետին համապատասխան (այսուհետ՝ Դիմումների քննության կարգ), Հանձնաժողովը դիմում է ստացել, որում նշվում է Ասոցիացիայի և պատասխանողների գործողություններում (անգործությունում) Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հատկանիշների հնարավոր առկայության մասին, որոնք, ըստ դիմումատուի կարծիքի, արտահայտվել են կեղծ, ոչ ճշգրիտ կամ խեղաթյուրված տեղեկություններ տարածելու գործողություններում (անգործությունում), ինչը կարող է նյութական վնաս հասցնել դիմումատուին կամ վնասել նրա գործարար համբավը։

Դիմումի քննության շրջանակներում Դիմումների քննության կարգի 131-1311 կետերին համապատասխան անցկացվել են ընթացակարգեր՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների վերացմանն ու մրցակցության ապահովմանն ուղղված գործողություններ կատարելու վերաբերյալ առաջարկության նախագծի մշակման և համաձայնեցման վերաբերյալ և երկու համաձայնեցման խորհրդակցություններ (2019 թ. մայիսի 21-ին և 2019թ. հուլիսի 11-ին), որոնց արդյունքում՝ հաշվի առնելով դիմումատուի կողմից համաձայնության բացակայությունը, նման առաջարկություն չի տրվել։

Դիմումի և դրան կցվող նյութերի, տեղեկատվության (փաստաթղթերի, տեղեկությունների և բացատրությունների) (այսուհետ՝ տեղեկատվություն) քննության արդյունքներով, ինչպես նաև Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հնարավոր հատկանիշների առկայության կապակցությամբ և Արձանագրությանը, Դիմումների քննության կարգի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հետաքննության անցկացման կարգին (այսուհետ՝ Հետաքննության անցկացման կարգ) և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մայիսի 14-ի թիվ 112 որոշման 1-ին կետին համապատասխան՝ Հանձնաժողովը կայացրել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հետաքննություն անցկացնելու մասին 2019 հուլիսի 23-ի թիվ 38/որշ որոշումը (այսուհետ՝ հետաքննություն) և անցկացրել է համապատասխան հետաքննություն։

Դիմումների քննության կարգի 13-րդ կետին համապատասխան՝ լիազորված մարմինները Հանձնաժողով են ներկայացրել առաջարկություններ՝ հետաքննության անցկացման ժամանակ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար պատասխանատու աշխատակիցների թեկնածուների վերաբերյալ։

Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների առկայության կամ բացակայության մասին եզրակացություն տալու համար տեղեկությունների անբավարարության կապակցությամբ Հանձնաժողովը Հետաքննության անցկացման կարգի 6-րդ կետին համապատասխան հետաքննության անցկացման ժամկետը երկարաձգելու մասին 2019 թ. նոյեմբերի 7-ի որոշմամբ երկարաձգել է հետաքննության անցկացման ժամկետը 60 աշխատանքային օրով։

Արձանագրությանը, Դիմումների քննության կարգին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի հունվարի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության իրավիճակի գնահատման մեթոդիկային (այսուհետ՝ Մեթոդիկա) համապատասխան՝ Դեպարտամենտի կողմից հետաքննության ընթացքում ֆիզիկական և իրավաբանական անձանցից, անդամ պետությունների մարմիններից գրավոր տեղեկատվություն է հարցվել դիմումի մեջ շարադրված փաստերի վերաբերյալ։

Ստացված տեղեկատվության հիման վրա, այդ թվում՝ գործի քննության շրջանակներում, պարզվել է հետևյալը։

Մեթոդիկայի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված արգելքների խախտումների հետաքննության ժամանակ մրցակցության իրավիճակի գնահատումը կարող է սահմանափակվել ապրանքի նախնական որոշմամբ՝ Մեթոդիկայի 15-րդ կետին համապատասխան։

Արձանագրության 11-րդ կետին և Մեթոդիկայի 61-63-րդ կետերին համապատասխան՝ մրցակցության իրավիճակի գնահատման յուրաքանչյուր փուլում կատարված հիմնական եզրահանգումները շարադրվում են այն մասում, որում գաղտնի տեղեկատվության պաշտպանությանը ներկայացվող պահանջները չեն խախտվում։

Ղեկավարվելով Մեթոդիկայի 15-րդ կետի դրույթներով՝ Դեպարտամենտը նախապես որոշել է շուկայի ապրանքային սահմանները հետևյալ տվյալների հիման վրա։

«Մալուխային արտադրատեսակներ։ Եզրույթներ և սահմանումներ» ԳՕՍՏ 15845-80-ին (ՍՏ ՏՓԽ 585-77) համապատասխան՝

մալուխային արտադրատեսակ՝ էլեկտրական արտադրատեսակ է, որը նախատեսված է դրա միջոցով էլեկտրական էներգիա, էլեկտրական տեղեկատվական ազդանշաններ փոխանցելու կամ ծառայում է էլեկտրական սարքերի փաթույթների պատրաստման համար, տարբերվում է ճկունությամբ

էլեկտրական մալուխ (մալուխ)՝ մալուխային արտադրատեսակ է, որը պարունակում է մետաղական կամ ոչ մետաղական պատյանով փակված մեկ կամ ավելի մեկուսացված ջիղեր (հաղորդիչներ), որի վրա, պայմանավորված անցկացման և շահագործման պայմաններով, կարող է լինել համապատասխան պաշտպանիչ ծածկ, որը կարող է ներառել զրահ, և որը պիտանի է, մասնավորապես, հողում և ջրի տակ անցկացնելու համար

էլեկտրական լար (լար)՝ մալուխային արտադրատեսակ է, որը պարունակում է մեկ կամ մի քանի ոլորված լարեր կամ մեկ կամ ավելի մեկուսացված ջիղեր, որոնց վրա, պայմանավորված անցկացման և շահագործման պայմաններով, կարող է լինել թեթև ոչ մետաղական պատյան, փաթույթ և (կամ) հյուսվածապատվածք թելքավոր նյութերից կամ լարից, և որը նախատեսված չէ, որպես կանոն, հողում անցկացնելու համար

մալուխային արտադրատեսակի տեսակը՝ դասակարգման հասկացություն է, որը բնութագրում է մալուխային արտադրատեսակի նշանակությունն ու կոնստրուկցիայի հիմնական առանձնահատկությունները, մեկուսիչ նյութը, հոսանքատար ջղերը և այլն, ինչն ամբողջությամբ կամ մասնակիորեն արտահայտվում է մալուխային արտադրատեսակի մակնիշում

մալուխային արտադրանք՝ մալուխային արտադրատեսակների ամբողջություն է։

«Նշանների գրանցման նպատակներով ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման վերաբերյալ» 1957 թվականի հունիսի 15-ի Նիցցայի համաձայնագրով նախատեսված՝ Նշանների գրանցման նպատակներով ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման համաձայն էլեկտրական մալուխները պատկանում են 09 դասին, 090215՝ տրված հիմնական համարով և ապրանքի անվանմամբ՝ էլեկտրական մալուխներ։

ԳՈՍՏ 31565-2012-ի 3.1 կետի համաձայն՝ «Մալուխային արտադրատեսակներ։ Հրդեհային անվտանգության պահանջներ» մալուխային արտադրատեսակ՝ արտադրատեսակ է (մալուխ, հաղորդալար, քուղ), որը նախատեսված է դրա միջոցով էլեկտրական էներգիա, տեղեկատվության էլեկտրական և օպտիկական ազդանշաններ փոխանցելու կամ ծառայում է էլեկտրական սարքերի փաթույթների պատրաստման համար, տարբերվում է ճկունությամբ։

ՏԳՀԴ-ն նախատեսում է 273-րդ խումբը (էլեկտրաhաղորդալարի և էլեկտրամոնտաժային սարքերի արտադրություն), որն իր մեջ է ներառում էլեկտրական հոսանք հաղորդող և չհաղորդող՝ տարբեր նյութերից պատրաստված հաղորդալարերի, մալուխների, հաղորդալարային սարքերի արտադրություն մեկուսացված հաղորդալարի և թելքային-օպտիկական մալուխի արտադրություն, ինչպես նաև 27320 ենթադասը պարունակող (այլ մեկուսացված հաղորդալարերի և մալուխների արտադրություն)։

Համաձայն Ըստ տնտեսական գործունեության տեսակների ապրանքների համառուսական դասակարգիչ ՀԴ 034-2014-ի՝ էլեկտրոնային և էլեկտրական սարքավորումների համար այլ հաղորդալարերի և մալուխների արտադրության մասով գործունեությունը դասակարգվում է 27.32 ծածկագրով և վերաբերում է С բաժնի (մշակող արտադրությունների արտադրանք) 27-րդ խմբին (էլեկտրական սարքավորում)։

Շարադրվածի հիման վրա ապրանքը սահմանվում է որպես իր մեջ մալուխային արտադրատեսակ ներառող մալուխային-հաղորդչային արտադրանք, որը պարունակում է մեկ կամ մի քանի ոլորված լարեր կամ մեկ կամ ավելի մեկուսացված ջիղեր, որոնց վրա, պայմանավորված անցկացման և շահագործման պայմաններով, կարող է լինել թեթև ոչ մետաղական պատյան, փաթույթ և (կամ) հյուսվածապատվածք՝ թելքավոր նյութերից կամ լարից, ինչպես նաև բնութագրում է մալուխային արտադրատեսակի նշանակությունը և կոնստրուկցիայի հիմնական առանձնահատկությունները, մեկուսիչ նյութը, հոսանքատար ջղերը և այլն, ինչն ամբողջությամբ կամ մասնակիորեն արտահայտվում է մալուխային արտադրատեսակի մակնիշով։ Մալուխային արտադրանքը սահմանվում է որպես մալուխային արտադրատեսակների ամբողջություն (այսուհետ՝ մալուխային-հաղորդչային արտադրանք)։

Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան՝ մալուխային-հաղորդչային արտադրանքը դասակարգվում է 8544 ապրանքային դիրքում՝ ենթախմբերի հետագա բաժանմամբ՝ պայմանավորված համապատասխան ենթախմբի նկարագրությամբ սահմանվող տեխնիկական, տեխնոլոգիական, գործառութային և այլ բնութագրերով։ Նշված դասակարգումից ելնելով՝ սահմանվել է ապրանքի տեղափոխումը անդամ պետությունների միջև եւ երրորդ երկրներ, այդ թվում՝ 2 և ավելի անդամ պետությունների տարածքներում ապրանքի շրջանառումը որոշելու նպատակով։

Մեթոդիկայի IV բաժնի դրույթներին համապատասխան և հաշվի առնելով այն, որ մալուխային-հաղորդչային արտադրանքը շրջանառվում է Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում, սահմանված է, որ անդրսահմանային ապրանքային շուկայի աշխարհագրական սահմաններն են Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքները, այսինքն՝ 2 անդամ պետությունների տարածքները։

Ելնելով շարադրյալից՝ սահմանվել է, որ մալուխային-հաղորդչային արտադրանքի շուկան անդրսահմանային է, ինչի պատճառով նշված ապրանքային շուկայի վրա տարածվում են Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված արգելքներն ու սահմանափակումները։

Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթների, Արձանագրության 9-րդ կետի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թ.դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Շուկան անդրսահմանային համարելու չափորոշիչների (այսուհետ՝ Չափորոշիչներ) 3-րդ կետի համաձայն՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված արգելքների տնտեսավարող սուբյեկտների կողմից խախտումների կանխումը Հանձնաժողովի կողմից իրականացվում է այն դեպքում, երբ այն տնտեսավարող սուբյեկտը, որի գործողությունները խախտում են սահմանված արգելքը, և տնտեսավարող սուբյեկտ՝ մրցակիցը (մրցակիցները), որին վնաս է պատճառվել կամ կարող է վնաս պատճառվել, կամ վնաս է հասցվել կամ կարող է վնաս հասցվել գործարար համբավին նման գործողություններ կատարելու արդյունքում, գրանցված են տարբեր անդամ պետությունների տարածքներում։

Արձանագրության 2-րդ կետի 20-րդ ենթակետով սահմանված է, որ տնտեսավարող սուբյեկտը (շուկայի սուբյեկտը)՝ իրեն եկամուտ բերող գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություն, ոչ առևտրային կազմակերպություն է, անհատ ձեռնարկատեր, ինչպես նաև ֆիզիկական անձ է, որի մասնագիտական և եկամտաբեր գործունեությունը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, ենթակա է պետական գրանցման և (կամ) լիցենզավորման։

Դիմումատուն, ինչպես վերը նշված է, գրանցված է Ռուսաստանի Դաշնությունում։ Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրի համաձայն՝ դիմումատուն՝ որպես հիմնական գործունեության տեսակ, գործունեություն է իրականացնում Տնտեսական գործունեության տեսակների համառուսական դասակարգիչ ՀԴ 029-2014-ի համաձայն՝ ըստ 27.32 ծածկագրի (այլ հաղորդալարերի ու մալուխների արտադրություն՝ էլեկտրոնային և էլեկտրական սարքավորման համար), ինչպես նաև լրացուցիչ գործունեություն է իրականացնում՝ համաձայն 46.69 (այլ մեքենաների ու սարքավորման մեծածախ առևտուր) և 71.12 (ինժեներական հետազոտությունների, ինժեներատեխնիկական նախագծման, շինարարական ծրագրերի կառավարման, շինարարական հսկողության և հեղինակային վերահսկողության ոլորտի գործունեություն, տեխնիկական խորհրդատվությունների տրամադրում՝ այդ բնագավառներում) ծածկագրերի։

Պատասխանողները՝ տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները), որոնք 2018 թ. մարտի 26-ի դրությամբ Ասոցիացիայի անդամներ էին, ինչպես նաև Ասոցիացիան, գրանցված են Բելառուսի Հանրապետությունում։

Հաշվի առնելով շարադրվածը և այն փաստը, որ մալուխային-հաղորդչային արտադրանքի շուկան համարվում է անդրսահմանային, Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետի, Արձանագրության 9-րդ կետի և Չափորոշիչների 3-րդ կետի հիման վրա, այն կապակցությամբ, որ դիմումատուն գրանցված է Ռուսաստանի Դաշնության տարածքում, իսկ պատասխանողները՝ Բելառուսի Հանրապետության տարածքում, Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտումների կանխումը վերաբերում է Հանձնաժողովի իրավասությանը։

2018 թվականի մարտի 26-ի դրությամբ Ասոցիացիայի անդամներ էին «ԱՄ «Էներգոկոմպլեկտ» ՍՊԸ-ն, «Էկոլ» ՕԱՈՒՁ-ն, «Շչուչինսկի զավոդ «Ավտոպրովոդ» ԲԲԸ-ն, «Բելառուսկաբել» ԲԲԸ-ն, «Բելտելեկաբել» ՀՓԲԸ-ն, «Գոմելկաբել» ՀԲԲԸ-ն և «Կոբրինագրոմաշ» ԲԲԸ-ն։

Համաձայն ներկայացված տեղեկատվության՝ «ՍՈՅՈՒԶ-ԿԱԲԵԼ» ՕՍՊԸ-ն 2018 թ. մարտին Ասոցիացիայի անդամ չէր և ընդունվել է որպես Ասոցիացիայի անդամ դրա անդամների ժողովի 2018 թ. սեպտեմբերի 7-ի թիվ 27 որոշմամբ, այսինքն՝ 2018 թ. մարտի 26-ից ուշ։

Գործի նյութերում ներկայացված է Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության թիվ 243/95-2019 որոշման պատճենը (Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության նիստի արձանագրության հավելված՝ հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու առկայության (բացակայության) փաստն արձանագրելու վերաբերյալ) (այսուհետ՝ թիվ 243/95-2019 որոշում)։ Նշված որոշման 17-րդ էջում նշված է, որ Ասոցիացիայի անդամ Technodiament Sp. z о. о.-ն Բելառուսի Հանրապետության տարածքում մալուխային-հաղորդչային արտադրանքի իրացման հետ կապված գործունեություն չի իրականացնում, ինչի կապակցությամբ նա դիմումատուի մրցակիցը չէ։ Նշվել է նաև, որ դիմումատուի արտադրանքը ներմուծող Ասոցիացիայի անդամ՝ նշված տնտեսավարող սուբյեկտները, բացառությամբ Technodiament Sp. zо. о.-ի և «ԷլեկտրոԿաբելԿոմպլեկտ» սահմանափակ պատասխանատվության ընկերության (այսուհետ՝ «ԷլեկտրոԿաբելԿոմպլեկտ» ՍՊԸ), իրականացնելով ձեռնարկատիրական գործունեություն միևնույն ապրանքային շուկայում, մրցակիցներ են։

Համաձայն Բելառուսի Հանրապետության իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միասնական պետական ռեգիստրի տեղեկությունների՝ Ասոցիացիայի գործունեության հիմնական տեսակը՝ անդամության վրա հիմնված և տնտեսության համապատասխան ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործունեությունն է (ծածկագիրն ըստ ՏԳՀԴ-ի՝ 94110)։

Համաձայն Բելառուսի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 218-3 Քաղաքացիական օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի (այսուհետ՝ ԲՀ ՔՕ) առևտրային կազմակերպությունները և (կամ) անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև առևտրային և (կամ) ոչ առևտրային կազմակերպությունները՝ իրենց գործունեությունը համակարգելու, ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով կարող են ստեղծել ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող միավորումներ՝ ասոցիացիաների կամ միությունների ձևով։ Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ ասոցիացիան (միությունը) իրավաբանական անձ է։ Ասոցիացիայի (միության) անդամները պահպանում են իրենց ինքնուրույնությունը և իրավաբանական անձի, անհատ ձեռնարկատիրոջ իրավունքները։

ԲՀ ՔՕ 121-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսվում է, որ ասոցիացիան (միությունը) պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար։ Ասոցիացիայի (միության) անդամները սուբսիդիար պատասխանատվություն են կրում դրա պարտավորությունների համար՝ ասոցիացիայի (միության) կանոնադրությամբ նախատեսված չափով և կարգով։

ԲՀ ՔՕ 122-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով ամրագրված է, որ ասոցիացիայի (միության) հիմնադիր փաստաթուղթ է դրա անդամների կողմից հաստատված կանոնադրությունը։ Ասոցիացիայի (միության) կանոնադրությունը պետք է պարունակի նաև ԲՀ ՔՕ 48-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկությունները, այդ թվում՝ ասոցիացիայի (միության) կանոնադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու, ասոցիացիայի (միության) կառավարման մարմինների կազմի և իրավասության վերաբերյալ պայմանների և դրանց կողմից որոշումների ընդունման կարգի մասին տեղեկությունները, այդ թվում՝ այն հարցերի վերաբերյալ, որոնց հետ կապված որոշումներն ընդունվում են միաձայն կամ ասոցիացիայի (միության) անդամների ձայների որակյալ մեծամասնությամբ։

ԲՀ ՔՕ 48-րդ հոդվածով նախատեսվում է, որ ասոցիացիայի (միության) անդամն իրավունք ունի անհատույց օգտվելու դրա ծառայություններից։

Գործի նյութերում ներկայացված են 2009 թվականի փետրվարի 11-ին մասնակիցների ընդհանուր ժողովի արձանագրությամբ հաստատված՝ Ասոցիացիայի կանոնադրության պատճենը, ինչպես նաև XXI ընդհանուր ժողովի որոշմամբ և 2016 թ. նոյեմբերի 18-ի թիվ ա/հ արձանագրությամբ (2018 թ. մարտից մինչև ապրիլ գործող խմբագրություն) հաստատված՝ Ասոցիացիայի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները և լրացումները։

Ասոցիացիայի կանոնադրության համաձայն՝ դրա նպատակները ներառում են, այդ թվում՝ պետական իշխանության մարմիններում և տեղական կառավարման, ինքնակառավարման մարմիններում, հասարակական, միջազգային և այլ կազմակերպություններում Ասոցիացիայի անդամների ընդհանուր իրավունքների ու շահերի ներկայացումն ու պաշտպանությունը։

Ասոցիացիայի կանոնադրությանը համաձայն՝ դրա խնդիրները ներառում են, այդ թվում՝ պետական իշխանության մարմիններում, զանգվածային լրատվական միջոցներում և այլ կազմակերպություններում մալուխային-հաղորդչային արտադրանքի արտադրության ու իրացման բնագավառում համակարգված քաղաքականության ներկայացումը։

Ընդ որում, կանոնադրության համաձայն՝ Ասոցիացիայի նպատակները և խնդիրները չեն ներառում փոխգործակցությունը մալուխային-հաղորդչային արտադրանքն սպառողների հետ։ Պատասխանողների կողմից ներկայացված չէ իրավական հիմնավորում և (կամ) չեն կատարվել կանոնադրության այն դրույթներին հղումները, որոնք մալուխային-հաղորդչային արտադրանքն արտադրողների շահերը ներկայացնող Ասոցիացիայի և Ասոցիացիայի անդամ չհանդիսացող նման արտադրանքն սպառողների միջև փոխգործակցություն են նախատեսում:

Համաձայն XXI ընդհանուր ժողովի 2016 թ. նոյեմբերի 18-ի (Ասոցիացիայի անդամների XXI ընդհանուր ժողովի 2016 թ.նոյեմբերի 18-ի թիվ ա/հ արձանագրություն) որոշմամբ հաստատված՝ Ասոցիացիայի կանոնադրության մեջ կատարված փոփոխությունների և լրացումների Ասոցիացիայի կանոնադրությունը լրացվել է 6.4 կետով, որին համապատասխան, Ասոցիացիայի անունից հարցումներ, միջնորդագրեր, դիմումներ և այլն՝ Ասոցիացիայի անդամ չհանդիսացող երրորդ անձանց հասցեով, այդ թվում՝ Բելառուսի Հանրապետության տարբեր կազմակերպությունների, ձեռնարկությունների, պետական մարմինների հասցեով ուղարկելու վերաբերյալ հարցի լուծումը վերապահվում է Ասոցիացիայի կառավարման մարմինների իրավասությանը։ Նշված կետի երկրորդ պարբերության համաձայն՝ գրությունների տեքստերը պետք է համաձայնեցված լինեն կամ մասնակիցների ընդհանուր ժողովում, կամ հեռակա՝ Ասոցիացիայի բոլոր անդամներին նախագծերն ուղարկելու միջոցով։ Ընդ որում, 3 օրվա ընթացքում պատասխանի բացակայությունը համարվում է գրության համաձայնեցում։

Տեղեկատվություն է ներկայացվել Ասոցիացիայի անդամների 2017 թվականի ապրիլի 12-ի XXIII ընդհանուր ժողովի՝ մալուխային-հաղորդչային արտադրանքի կոնտրաֆակտին հակազդելու հարցով մշտական գործող աշխատանքային խումբ ստեղծելու որոշման վերաբերյալ, որի կազմում կընդգրկվեն «Շչուչինսկի զավոդ «Ավտոպրովոդ» ԲԲԸ-ի, «Բելառուսկաբել» ԲԲԸ-ի, «Բելտելեկաբել» ՀՓԲԸ-ի, «ԱՄ «Էներգոկոմպլեկտ» ՍՊԸ-ի մասնագետները։ Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել «ԱՄ «Էներգոկոմպլեկտ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը։

2018 թվականի մարտի 26-ին Ասոցիացիայի տնօրեն Յու.Լ. Ժիլինսկին Ասոցիացիայի անունից հասցեատիրոջ՝ «Ձեռնարկության ղեկավարին» նշմամբ ուղարկել է 2018 թ. մարտի 26-ի թիվ 013 գրությունը՝ նշելով թեման՝ «Տեղեկատվական նամակ կեղծված մալուխային արտադրանքի վերաբերյալ» (այսուհետ՝ տեղեկատվական նամակ), որը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝ «Տվյալ աշխատանքի արդյունքն է Բելառուսի Հանրապետության Պետստանդարտի կողմից «Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծելու և (կամ) շրջանառության մեջ դնելու համար արգելված վտանգավոր արտադրանքի ռեեստր»-ում (այսուհետ՝ Ռեեստր) մալուխային արտադրանք արտադրող 24 գործարանների, 10 մատակարարների (ներմուծողների), վտանգավոր մալուխային-հաղորդչային արտադրանքի 50 վաճառողների ներառումը (թիվ 2 հավելված)։ Առաջադրվում է սահմանափակել վերոնշյալ գործարանների կողմից պատրաստված արտադրանքի ձեռքբերումը՝ մինչև Ռեեստրից հանելու պահը։ Ռեեստրում ներառված մատակարարներից և արտադրողներից մալուխային-հաղորդչային արտադրանք ձեռք բերելու դեպքում պարտադիր կատարել փորձարկումներ հավատարմագրված լաբորատորիաներում, ինչը Ձեզ կպաշտպանի կեղծված արտադրանք օգտագործելուց։»։

Թիվ 243/95-2019 որոշման 8-րդ և 9-րդ էջերում նշված է, որ, ըստ Ասոցիացիայի տեղեկատվության, 2018 թվականի մարտի 22-ին ժամը 12-ն անց 24 րոպեին Ասոցիացիայի ձևաթղթի վրա տեղեկատվական նամակի նախագիծը ուղարկվել է դրա անդամներին էլեկտրոնային փոստով, ինչը հաստատվում է Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարություն ներկայացված՝ Ասոցիացիայի անդամների էլեկտրոնային փոստի էջերի սքրինշոթերով։ Նշված է նույնպես, որ 2018 թվականի մարտի 22-ին ժամը 14-ն անց 13 րոպեին տեղեկատվական նամակի թիվ 1 և 2 հավելվածների նախագծերն ուղարկվել են Ասոցիացիայի անդամներին էլեկտրոնային փոստով, ինչը նույնպես հաստատվում է Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարություն ներկայացված՝ Ասոցիացիայի անդամների էլեկտրոնային փոստի էջերի սքրինշոթերով։

Այսպիսով, տեղեկատվական նամակի նախագծի բովանդակությունը սահմանված կարգով համաձայնեցման համար ուղարկվել է պատասխանողներին, և 3 աշխատանքային օրվա ընթացքում պատասխանի բացակայությունը համարվել է նման նախագծի համաձայնեցում։

Նշված գրությունը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել է 172 հասցեատերերի, որոնցից են՝

12 հասցեատերերը՝ այն կազմակերպությունների անվանումների նշմամբ, որոնք վկայում են նրանց՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) պատկանելության մասին

4 հասցեատերերը՝ այն կազմակերպությունների անվանումների նշմամբ, որոնք վկայում են նրանց՝ երրորդ երկրների (Ուկրաինայի, Չեխիայի Հանրապետության և այլն) տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) պատկանելության մասին

23 հասցեատերերը՝ կազմակերպությունների անվանումների կամ ֆիզիկական անձանց տվյալների նշմամբ՝ ինչը թույլ չի տալիս սահմանել դրանց պատկանելությունը կոնկրետ պետությունների տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) կամ քաղաքացիներին, բայց էլեկտրոնային փոստի հասցեում պարունակում են «.ru» կամ «.com» առաջին մակարդակի դոմենի անվանումը

133 հասցեատերերը՝ կազմակերպությունների անվանումների նշմամբ՝ որոնք վկայում են նրանց՝ Բելառուսի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին) կամ քաղաքացիներին պատկանելության մասին։

Էլեկտրոնային փոստի հասցեների ցանկը չի նշվում այն պատճառով, որ տեղեկատվությունը ներկայացված է այնպիսի դրոշմագրով, որը վկայում է տեղեկատվության գաղտնիության մասին:

Դիմումատուի կողմից՝ դիմումի քննարկման, հետաքննության անցկացման և գործի քննության հանձնաժողովի նիստերին մասնակցելու շրջանակներում ներկայացվել է դիրքորոշում, ըստ որի տեղեկատվական նամակը պարունակում է աղավաղված տեղեկատվություն։ Վտանգավոր արտադրանքի ռեեստրում այն առանձին արտադրանքի առկայությունը, որն արգելված է Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծելու և (կամ) շրջանառության մեջ դնելու համար (այսուհետ՝ ռեեստր), սահմանափակում չէ՝ համապատասխան գործարանում (տնտեսավարող սուբյեկտի կողմից) պատրաստված ցանկացած արտադրանքի իրացման (ձեռքբերման) համար։ Այսպիսով, Ասոցիացիայի անդամները ձեռք են բերել առավելություններ ձեռնարկատիրական գործունեության մեջ, որոնք հակասում են անդամ պետությունների օրենսդրությանը, գործարար շրջանառության սովորույթներին, բարեխղճության, խելամտության և արդարության պահանջներին, վնաս են պատճառել կամ կարող են վնաս պատճառել դիմումատուին՝ որպես Ասոցիացիայի անդամների մրցակից, կամ պատճառել են կամ կարող են վնաս պատճառել նրա գործարար համբավին։

Դիմումատուի կողմից գործի նյութերում ներկայացված են՝ իր պատվերով Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեի կողմից 2018 թվականի հունիսի 7-ի թիվ 4.2-10/7 կատարված փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն՝

ներկայացված նյութի մեջ պարունակվում է բացասական տեղեկատվություն դիմումատուի արտադրանքի իրացման հետ կապված՝ «ԷլեկտրոԿաբելԿոմպլեկտ» ՍՊԸ-ի գործունեության վերաբերյալ, որն արտահայտված է փաստը ոչ կատեգորիկ հաստատելու ձևով

ներկայացված նյութի մեջ առկա է կարծիք այն մասին, որ 2018 թվականի հունվարի 8-ի դրությամբ «ԷլեկտրոԿաբելԿոմպլեկտ» ՍՊԸ-ն ռեեստրում ընդգրկված է որպես վտանգավոր մալուխային-հաղորդչային արտադրանքի մատակարար (ներմուծող): Ընդ որում՝ «2018 թվականի հունվարի 8-ի դրությամբ Բելառուսի Հանրապետության ստանդարտացման պետական կոմիտեի տվյալներով» արտահայտության մեկնաբանությունը կարող է լինել ոչ միանշանակ՝ Ստանդարտացման պետական կոմիտեի տվյալներն ստացվել են 2018 թվականի հունվարի 8-ին կամ գործերի իրադրությունը՝ 2018 թվականի հունվարի 8-ի դրությամբ

Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծման և (կամ) շրջանառության համար արգելված վտանգավոր մալուխային-հաղորդչային արտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը, համաձայն տեղեկատվական նամակի թիվ 2 հավելվածի, կարող է վերաբերել «ԷլեկտրոԿաբելԿոմպլեկտ» ՍՊԸ-ի ամբողջ գործունեությանը «ԷլեկտրոԿաբելԿոմպլեկտ» ՍՊԸ-ի կողմից իրացվող ամբողջ մալուխային-հաղորդչային արտադրանքի մասով։

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 319 որոշմամբ հաստատված՝ սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում ներառման կարգի մասին հիմնադրույթով (այսուհետ՝ Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստր) սահմանվել են նշված ռեեստրում համապատասխանության գնահատման մարմինների ներառման չափորոշիչները, ինչպես նաև դրա ձևավորման և վարման կանոնները՝ ազգային համակարգերում հավատարմագրված սերտիֆիկացման մարմինների մասին տեղեկությունների ներառմամբ։ Արտադրանքի սերտիֆիկացումն իրականացվում է Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմնի կողմից։

Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրը տեղադրված է Միության պաշտոնական կայքում։

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 9 հավելված) 2-րդ կետին համապատասխան՝ հավատարմագրումը՝ հավատարմագրման մարմնի կողմից համապատասխանության գնահատման մարմնի (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմնի, փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի)՝ համապատասխանության գնահատման որոշակի ոլորտում իրավասության պաշտոնական ճանաչելն է: Համաձայն Միության պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության՝ Բելառուսի Հանրապետության լիազորված մարմինը, որն իրականացնում է չափումների միասնականության ապահովման աշխատանքների արդյունքների ճանաչում, Բելառուսի Հանրապետության ստանդարտացման պետական կոմիտեն է (այսուհետ՝ Պետստանդարտ), Ռուսաստանի Դաշնությունում՝ Տեխնիկական կարգավորման և չափագիտության դաշնային գործակալությունը (այսուհետ՝ Ռոսստանդարտ):

Պետստանդարտը 2017 թվականի մարտի 6-ի թիվ 05-12/213 գրությամբ տեղեկացնում է, որ Պետստանդարտի տեսչության ստուգման արդյունքում հայտնաբերվել է վտանգավոր արտադրանք՝ դիմումատուի արտադրանքի КГВЭВнг(А)-LS 4x1,5-0,66 ստուգիչ ճկուն մալուխը և պարզվել է, որ նշված արտադրանքը չի համապատասխանում Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» թիվ 768 որոշմամբ հաստատված՝ Մաքսային միության «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ ՄՄ ՏԿ 004/2011) պահանջներին։

Տրվել են Պետստանդարտի՝ 2017 թվականի մարտի 13-ից Բելառուսի Հանրապետության տարածք վտանգավոր արտադրանքի ներմուծման և շրջանառության արգելքի մասին 2017 թվականի մարտի 6-ի թիվ 05-12-1/58 և 2017 թվականի մարտի 13-ից Բելառուսի Հանրապետության տարածքում համապատասխան արտադրանքի թիվ TC RU C-RU.AR55.B.00070 համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը դադարեցնելու մասին 2017 թվականի մարտի 6-ի թիվ 05-12-2/59 կարգադրագրերը։

Ռոսստանդարտը 2017 թվականի մայիսի 22-ի թիվ 14/305 և 2017 թվականի մայիսի 26-ի թիվ 31-7/280 գրություններով հայտնել է, որ արտապլանային տեսչական հսկողության արդյունքում դիտողություններ չեն հայտնաբերվել և որոշում է ընդունվել չեղարկել դիմումատուի արտադրության նշված արտադրանքի թիվ ТС RU C-RU.AЯ55.B.00070 համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը։

Այսպիսով, դիմումատուն կարծում է, որ տեխնիկական պահանջներին իր արտադրանքը չհամապատասխանելու մասին կարծիքը չի վերաբերել դիմումատուի կողմից արտադրվող ամբողջ արտադրանքին, այլ բացառապես КГВЭВнг(А)-LS 4x1,5-0,66 ստուգիչ ճկուն մալուխին։

Դիմումատուի 2019 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ա/հ նամակի (մտից թիվ՝ 22468 30 դեկտեմբերի 2019 թ.) հավելվածում ներկայացված է տեղեկատվություն դիմումատուի կողմից կրած վնասների վերաբերյալ՝ հարկադիր լրացուցիչ ծախսերի տեսքով՝ կապված Բելառուսի Հանրապետության հավատարմագրված լաբորատորիաներում մատակարարվող մալուխային-հաղորդչային արտադրանքի փորձարկումների անցկացման անհրաժեշտության հետ:

Դիմումատուի կողմից գործի նյութերում՝ ի հաստատումն կրած վնասների, ներկայացված են պայմանագրերի պատճենները (հավելվածներով), մալուխային-հաղորդչային արտադրանքի լրացուցիչ փորձարկումների անցկացման համար վճարումների վճարման հանձնարարագրերը և ակտերը՝ մալուխային-հաղորդչային արտադրանքի փորձարկումների անցկացման վերաբերյալ ԲԵԼԼԻՍ լաբորատորիայում, որը ազգային (Բելառուսի Հանրապետություն), տարածաշրջանային (Միություն) և միջազգային (1ЕСЕЕ/СБ МЭКСЭ) մակարդակներով հավատարմագրված էլեկտրատեխնիկական արտադրանքի փորձարկման լաբորատորիա և սերտիֆիկացման մարմին է:

Բելառուսի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտներին մատակարարվող՝ դիմումատուի մալուխային-հաղորդչային արտադրանքի նշված լրացուցիչ փորձարկումները պայմանավորված են Ասոցիացիայի կողմից սպառողների հասցեով նախկինում ուղարկված հանձնարարագրերով:

Դրա հետ մեկտեղ, ռեեստրում ներառված է եղել դիմումատուի առանձին արտադրանքը, սակայն փորձարկումներն անցկացվել են նրա կողմից արտադրվող ամբողջ մալուխային-հաղորդչային արտադրանքի նկատմամբ, այդ թվում՝ ռեեստրում չներառվածի։

Տեղեկատվական նամակի բովանդակությունը պարունակում է հանձնարարագիր՝ ռեեստրում նշված արտադրանքն արտադրող գործարանների հետ չհամագործակցելու մասին, այլ ոչ թե ռեեստրում ներառված արտադրանքի մուտքային հսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը:

Բելառուսի Հանրապետության տարածքում դիմումատուի արտադրության ստուգիչ ճկուն КГВЭВнг(А)-LS 4x1,5-0,66 մալուխի իրացման ընդհանուր ծավալը կազմել է՝

2015 թ. I և II եռամսյակներում՝ 3810 մ, 2016 թ.

I և II եռամսյակներում՝ 4053 մ, 2017 թ.

I և II եռամսյակներում՝ 5 մ, 2018 թ.

I և II եռամսյակներում՝ 0 մ։

Բացի այդ, դիմումատուի կողմից ներկայացված տեղեկատվության համաձայն, Բելառուսի Հանրապետությունն իր կողմից մատակարարվում է ոչ միայն նշված մալուխով, այլ նաև այլ մալուխային-հաղորդչային արտադրանքով, որի մասնաբաժինը գերազանցում է այդ մալուխի մասնաբաժինը։

Համաձայն Ասոցիացիայի անդամների 2017 թվականի սեպտեմբերի 22-ի XXIV ընդհանուր ժողովի արձանագրության 1.4 կետի՝ որոշում է ընդունվել հնարավորինս լայնորեն լուսաբանել Ասոցիացիայի աշխատանքային խմբի և Պետստանդարտի համատեղ գործունեության արդյունքները (հրապարակում Ասոցիացիայի կայքում և Ասոցիացիայի անդամների կայքերում, սպառողների, վերահսկիչ մարմինների տեղեկացում և այլն)։

Ասոցիացիայի տեղեկատվության համաձայն (2019 թվականի ապրիլի 12-ի ելից՝ թիվ 024 գրություն)՝ նշված բովանդակությամբ նամակներ ուղարկելու որոշումը կայացվել է 2018 թվականի մարտի 14-ին Ասոցիացիայի անդամների XXV ընդհանուր ժողովում, որում նամակի տեքստը՝ համաձայն Ասոցիացիայի կանոնադրության, համաձայնեցվել է իր բոլոր անդամների կողմից:

Այսպիսով, նշվածն իր ամբողջությամբ, դիմումատուի կարծիքով, հաստատում է Ասոցիացիայի անդամների կողմից նամակի տեքստի բովանդակության համաձայնեցումը, ինչպես նաև Ասոցիացիայի անդամների XXV ընդհանուր ժողովում Ասոցիացիայի կանոնադրության 6.4 կետով սահմանված կարգով այն ուղարկելու որոշման ընդունումը։

Ասոցիացիայի կողմից նշվում էր, որ տեղեկատվական նամակը պատրաստված է 2017 թվականի մարտի 29-ին Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Վ.Ի. Սեմաշկոյի նախագահությամբ, Ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցությամբ անցած՝ Արդյունաբերական քաղաքականության հարցերով հանձնաժողովի «Ներմուծվող անորակ մալուխային արտադրանքից շուկան պաշտպանելու և հայրենական արտադրողներին աջակցելու միջոցառումների մասին» նիստի արդյունքների հիման վրա և ի կատարումն նշված նիստի արդյունքներով ընդունված որոշման։ Իր հերթին, դիմումատուն նշել է, որ համաձայն Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Վ.Ի. Սեմաշկոյի 2017 թվականի հունիսի 8-ի թիվ 07/312-146/6451р հանձնարարության, հաստատվել են մալուխային-հաղորդչային արտադրանքի մուտքային հսկողություն իրականացնելու հանձնարարականները։ Հանձնարարություններ, որոնք արգելում են այն արտադրող գործարանների ամբողջ արտադրանքի ձեռքբերումը, որոնց արտադրանքը ներառվել է ռեեստրում, չեն ստացվել, ինչը հաստատվում է նշված հանձնարարության բովանդակությամբ և նշված խորհրդակցության արձանագրությամբ։

Դիմումատուն հայտնում է, որ տեղեկատվական նամակի ուղարկումն առաջացրել է, այդ թվում՝ ծախսեր և բացասական հետևանքներ՝ իր և իր գործարար համբավի համար, մասնավորապես, Բելառուսի Հանրապետության տարածքում ապրանքների գնման սակարկություններ անցկացնելիս «Մոզիրսկի նավթամշակման գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը, հղում կատարելով տեղեկատվական նամակին, դիմումատուից պահանջել է լրացուցիչ պարտավորություն՝ Բելառուսի Հանրապետության հավատարմագրված լաբորատորիաներում մատակարարվող մալուխային արտադրանքի փորձարկումներ իրականացնելու ուղղությամբ։ Այս կապակցությամբ դիմումատուն կրել է լրացուցիչ ծախսեր, ինչպես նաև անհավասար վիճակում է հայտնվել գնումների մյուս մասնակիցների և հնարավոր մասնակիցների համեմատ, որոնց նկատմամբ լրացուցիչ պահանջներ չեն ներկայացվել:

Փորձարկումների արժեքը կազմել է 2 741 բելառուսական ռուբլի կամ 87 606 ռուսական ռուբլի։

Ասոցիացիայի կողմից նշված տեղեկատվության տարածումը՝ առանց արտադրանքի տեսակների ճշտման, ինչպես նաև Ասոցիացիայի առաջարկությունները՝ համագործակցության դադարեցման առնչությամբ, այդ թվում՝ դիմումատուի հետ, նպաստում են այնպիսի գաղափարի ձևավորմանը, որ նրա ամբողջ արտադրանքը վտանգավոր է, ինչը, իր հերթին, մոլորության մեջ է գցում հնարավոր գնորդներին արտադրանքի որակի վերաբերյալ, ինչպես նաև խոչընդոտում է մալուխային արտադրանքի մատակարարման պայմանագրերը կնքելուն և կատարելուն։

Պատասխանողները, լինելով Ասոցիացիայի անդամներ, ձեռնարկատիրական գործունեության մեջ առավելություններ են ստացել ռեեստրում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) նկատմամբ, ինչը հակասում է Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը, գործարար շրջանառության սովորույթներին, բարեխղճության, խելամտության և արդարության պահանջներին, կարող է վնաս պատճառել դիմումատուին, որը պատասխանողների մրցակիցն է, և կարող է վնաս պատճառել նրա գործարար համբավին։

Ի հաստատումն նշված փաստարկների՝ դիմումատուի կողմից գործի նյութերում ներկայացվել են գրությունների պատճեններ՝ համագործակցելուց հրաժարվելու, պայմանագրերը լուծելու մասին և այլ հաղորդագրություններ՝ դիմումատուի հետ համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ, որոնց տեքստում այն տնտեսավարող սուբյեկտները (շուկայի սուբյեկտները), որոնք հրաժարվում են համագործակցելուց, որպես մերժման հիմնավորում, հղում են կատարում տեղեկատվական նամակին։

Դիմումատուի կողմից ներկայացվել է տեղեկատվություն այն մասին, որ 2020 թվականին Պետստանդարտը պաշտոնապես հաստատել է, որ դիմումատուի կողմից արտադրվող արտադրանքը, որի վերաբերյալ ավելի վաղ որոշում է ընդունվել տեխնիկական պահանջներին անհամապատասխանության վերաբերյալ, վտանգավոր չի համարվում։

Համաձայն դիմումատուի կողմից ներկայացված տեղեկատվության՝ դիմումատուն ու պատասխանողներն արտադրում են մալուխային-հաղորդչային արտադրանք, որն իր տեխնիկական, գործառութային, նպատակային և այլ բնութագրերով կարող է փոխարինվել հետևյալ արտադրողների համանման արտադրանքով՝

ըստ «Ուժային մալուխներ» խմբի՝ «ԱՄ «Էներգոկոմպլեկտ» ՍՊԸ, ՕԱՈՒՁ «Էկոլ», «Շչուչինսկի զավոդ «Ավտոպրովոդ» ԲԲԸ, «Բելառուսկաբել» ԲԲԸ, «Բելտելեկաբել» ՀՓԲԸ, «Գոմելկաբել» ՀԲԲԸ և «Կոբրինագրոմաշ» ԲԲԸ.

ըստ «Կառավարման մալուխներ» խմբի՝ «Շչուչինսկի զավոդ «Ավտոպրովոդ» ԲԲԸ և «Բելառուսկաբել» ԲԲԸ.

ըստ «Մալուխներ հսկիչ» խմբի՝ ՕԱՈՒՁ «Էկոլ», «Շչուչինսկի զավոդ «Ավտոպրովոդ» ԲԲԸ, «Բելառուսկաբել» ԲԲԸ և «Բելտելեկաբել» ՀՓԲԸ.

ըստ «Մալուխներ ազդանշանային և ուղեկապման համար» և «Տեղական կապի բարձր հաճախականության մալուխներ» խմբերի՝ «Բելառուսկաբել» ԲԲԸ և «Բելտելեկաբել» ՀՓԲԸ.

Ռեեստրից այն տնտեսավարող սուբյեկտներից, որոնց մալուխայինհաղորդչային արտադրանքը կարող է փոխարինվել պատասխանողների արտադրանքով, դիմումատուն նշում է՝

ըստ «Ուժային մալուխներ» խմբի՝ «ԱԼԳԻԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «Սեվկաբել» ԸԽ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (այսուհետ՝ «Սեվկաբել» ԸԽ» ՍՊԸ), «Լյուդինովոկաբել» փակ բաժնետիրական ընկերություն, «Մարպոսադկաբել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «ՊրոմԷլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «ՎԼԿԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (այսուհետ՝ «ՎԼԿԶ» ՍՊԸ), «Պսկովսկի կաբելնի զավոդ» բաց բաժնետիրական ընկերություն (այսուհետ՝ «Պսկովսկի կաբելնի զավոդ» ԲԲԸ), «Մագնա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (այսուհետ՝ «Մագնա» ՍՊԸ), «Կալուժսկի կաբելնի զավոդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «Կոակսիալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (այսուհետ՝ «Կոակսիալ» ՍՊԸ), «ՌՏ-Կաբել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «Ռիբինսկի էլեկտրոմոնտաժնի զավոդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «Կաբել-Արսենալ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «ՍԿԶ» փակ բաժնետիրական ընկերություն, «ԲՐԷԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, «ԲԵԼԷԼԵԿՏՐՈԿԱԲԵԼ» բաց բաժնետիրական ընկերություն, «Պրովոդ-Կ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն(այսուհետ՝ «Պրովոդ-Կ» ՍՊԸ) և «Կամսկի կաբել» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (այսուհետ՝ «Կամսկի կաբել» ՍՊԸ)

ըստ «Կառավարման մալուխներ» խմբի՝ «Սեվկաբել» ԸԽ» ՍՊԸ, «ՎԼԿԶ» ՍՊԸ, «Մագնա» ՍՊԸ

ըստ «Մալուխներ հսկիչ» խմբի՝ Սեվկաբել» ԸԽ» ՍՊԸ, «ՎԼԿԶ» ՍՊԸ, «Պսկովսկի կաբելնի զավոդ» ԲԲԸ, «Կոակսիալ» ՍՊԸ, «Պրովոդ-Կ» ՍՊԸ և «Կամսկի կաբել» ՍՊԸ։

Պատասխանողի կողմից ներկայացվել են նաև այլ փաստարկներ (տեղեկատվություն, փաստաթղթեր, տեղեկություններ, դիրքորոշում), որոնք կցվել են գործի նյութերին և ուսումնասիրվել են գործի քննության հանձնաժողովի կողմից։

Պատասխանողի կողմից ներկայացվել է տեղեկատվություն, որի համաձայն, անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման փաստն իրենց կողմից չի ճանաչվում, որպես խախտման փաստը չճանաչելու հիմնավորում՝ իրենց կողմից նշվում է հետևյալը։

Պատասխանողները մալուխային-հաղորդչային արտադրանքի շուկան անդրսահմանային չեն համարում և կարծում են, որ շուկաների ապրանքատեսակային սահմանները պետք է սահմանվեն բացառապես ստուգիչ ճկուն КГВЭВнг(А)-LS 4x1,5-0,66 մալուխով, որը ներառված է եղել ռեեստրում։ Նշված կարծիքին համապատասխան՝ պատասխանողները դիմումատուի մրցակիցներ չեն։

Պատասխանողները կարծում են, որ տեղեկատվական նամակը վերաբերել է արտադրանքի շրջանառությանը Բելառուսի Հանրապետության շուկայում, ինչի պատճառով շուկան անդրսահմանային չի համարվում, և, որպես հետևանք, Հանձնաժողովը չունի իրավասություններ համապատասխան գործը քննելու համար։

Պատասխանողները չեն համաձայնեցրել տեղեկատվական նամակի տեքստը, ինչպես նաև դրա ուղարկելը և ուղարկման համար հասցեատերերի ցանկը։

Պատասխանողները համարում են, որ Հանձնաժողովը դուրս է եկել Գործերի քննության կարգով սահմանված գործի քննության ժամկետից։

Պատասխանողները կարծում են, որ տեղեկատվական նամակի բովանդակությունը չի խախտում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները, քանի որ առաջարկություն է պարունակում ձեռք չբերել ռեեստում ընդգրկված արտադրանքը, այլ ոչ թե այն բոլոր արտադրող գործարանների արտադրանքը, որոնց մասին տեղեկատվությունը պարունակվում է ռեեստրում։

Պատասխանողները պնդում են, որ իրենք առավելություններ չեն ստացել տեղեկատվական նամակն ուղարկելուց, ինչը, իրենց կարծիքով, հաստատվում է Բելառուսի Հանրապետությունում մալուխային-հաղորդչային արտադրանքի իրացված ծավալների վերաբերյալ ներկայացված տվյալներով։

Պատասխանողների այլ փաստարկներ (տեղեկատվություն, փաստաթղթեր, տեղեկություններ, դիրքորոշում) կցվել են գործի նյութերին և ուսումնասիրվել են գործի քննության հանձնաժողովի կողմից։

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության կողմից ներկայացվել է տեղեկատվություն, որի համաձայն, գործի քննությունը ենթակա է դադարեցման այն կապակցությամբ, որ գործը քննվում է Գործերի քննության կարգի 16-րդ կետով սահմանված գործի քննության ժամկետից դուրս։

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության կողմից արտահայտվել է դիրքորոշում առ այն, որ Հանձնաժողովի կողմից սխալ են սահմանվել ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանները, այդ թվում՝ լուծված չէ դիմումատուի կողմից արտադրվող՝ ստուգիչ ճկուն КГВЭВнг(А)-LS 4x1,5-0,66 մալուխի՝ պատասխանողների մալուխային-հաղորդչային արտադրանքի փոխադարձ փոխարինելի լինելու հարցը, իսկ դիմումատուի կողմից չի ապացուցվել ձեռնարկատիրական գործունեության մեջ պատասխանողների կողմից այն առավելությունների ձեռքբերումը, որոնք հակասում են անդամ պետությունների օրենսդրությանը, գործարար շրջանառության սովորույթներին, բարեխղճության, խելամտության և արդարության պահանջներին, այդ թվում՝ ապացուցված չէ վնաս հասցնելու, դիմումատուի գործարար համբավին վնաս պատճառելու փաստը։

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության այլ փաստարկներ (տեղեկատվություն, փաստաթղթեր, տեղեկություններ, դիրքորոշում) կցվել են գործի նյութերին և ուսումնասիրվել են գործի քննության հանձնաժողովի կողմից։

Դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից ներկայացվել է տեղեկատվություն, որի համաձայն՝ «կեղծարք» բառի իմաստը տեղեկատվական նամակի համատեքստում անհրաժեշտ է դիտել լայն իմաստով։ Նման բնույթի տեղեկատվական հաղորդագրությունների ուղարկումը կարող է բարեխիղճ մրցակցության համար վտանգ ներկայացնել։

Դաշնային հակամենաշնորհային ծառայության այլ փաստարկներ (տեղեկատվություն, փաստաթղթեր, տեղեկություններ, դիրքորոշում) կցվել են գործի նյութերին և ուսումնասիրվել են գործի քննության հանձնաժողովի կողմից։

Գործի նյութերի քննության արդյունքների հիման վրա՝ գործում առկա ապացույցներն ուսումնասիրելուց, գործի քննությանը մասնակցող անձանց կարծիքներն ու դիրքորոշումները լսելուց, փորձագետների եզրակացություններից, ուսումնասիրվող հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ունեցող անձանց շրջանում հարցում անցկացնելուց հետո գործի քննության հանձնաժողովը հանգել է հետևյալ եզրակացությունների։

Մեթոդիկայի դրույթներին համապատասխան՝ ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանները սահմանված են որպես մալուխային-հաղորդչային արտադրանք, այլ ոչ թե բացառապես ստուգիչ ճկուն КГВЭВнг(А)-LS 4x1,5-0,66 մալուխ և դրա հետ փոխադարձ փոխարինելի մալուխային-հաղորդչային արտադրանք, քանի որ ռեեստրը պարունակում է տեղեկատվություն ավելի քան 30 տեսակի մալուխային-հաղորդչային արտադրանքի մասին, որոնք օգտագործվում են տնտեսության տարբեր ոլորտներում ու ճյուղերում։ Ընդ որում, տեղեկատվական նամակը պարունակել է ցուցում այն արտադրող գործարանների արտադրանքի ձեռքբերման սահմանափակման վերաբերյալ, որոնց մասին տեղեկատվությունը պարունակվում է ռեեստրում, առանց արտադրանքի կոնկրետ տեսակներ նշելու։

Տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) (որոնց մասին տեղեկատվությունը պարունակվում է ռեեստրում)՝ արտադրողների, և (կամ) վաճառողների, և (կամ) ներմուծողների կողմից արտադրվում և (կամ) իրացվում է արտադրանքի տեսականի, որը չի սահմանափակվում բացառապես ստուգիչ ճկուն մալուխի նշված տարբերակով։

Ներկայացված տեղեկատվությունը պատասխանողների կողմից այն մալուխային-հաղորդչային արտադրանքի լայն տեսականու անվանացանկի հնարավոր արտադրության և (կամ) իրացման վերաբերյալ, որն արտադրվում է (կարող է արտադրվել) և (կամ) իրացվում է (կարող է իրացվել) պատասխանողների կողմից, և միևնույն ժամանակ իր գործառութային, տեխնիկական, տնտեսական և այլ բնութագրերով չի կարող փոխադարձ փոխարինելի լինել ստուգիչ ճկուն КГВЭВнг(А)-LS 4x1,5-0,66 մալուխի հետ, հաստատում է շուկայի ապրանքային սահմանները բացառապես ստուգիչ ճկուն КГВЭВнг(А)-LS 4x1,5-0,66 մալուխով և դրա հետ փոխադարձ փոխարինելի մալուխներով սահմանափակման անհնարինությունը։

Ռեեստրում պարունակվում է տեղեկատվություն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների)՝ արտադրողների, և (կամ) վաճառողների, և (կամ) ներմուծողների և դրանց կողմից արտադրվող (իրացվող, ներմուծվող) արտադրանքի մասին, որն իր գործառութային, տեխնիկական, տնտեսական և այլ բնութագրերով չի կարող փոխադարձ փոխարինելի լինել ստուգիչ ճկուն КГВЭВнг(А)-LS 4x1,5-0,66 մալուխի հետ, ինչի կապակցությամբ ռեեստրի տեղեկատվությունը չի սահմանափակվում բացառապես նշված մալուխի արտադրողներով, այլ ներկայացված է նաև մալուխային-հաղորդչային արտադրանքի այլ արտադրողներով։

Ասոցիացիայի գլխավոր տնօրեն Յու.Լ. Ժիլինսկու կողմից 2018 թվականի մարտի 26-ին Ասոցիացիայի անունից «Ձեռնարկության ղեկավարին» հասցեատիրոջ նշմամբ ուղարկվել է տեղեկատվական նամակ, որի երրորդ և չորրորդ պարբերություններում առաջարկվել է սահմանափակել այն արտադրող գործարանների արտադրանքի ձեռքբերումը, որոնց արտադրանքը ներառված է ռեեստրում, ինչպես նաև սահմանափակել արտադրանքն իրացնող վաճառողներից այն արտադրանքի ձեռքբերումը, որի վերաբերյալ տեղեկատվությունը ներառված է ռեեստրում։

Դիմումատուի կողմից ներկայացված՝ կատարված փորձագիտության արդյունքը, ինչպես նաև թիվ 243/95-2019 որոշման 11-րդ և 12-րդ էջերում արտացոլված՝ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության կողմից համապատասխան գործի քննության շրջանակներում ստացված փորձաքննություների արդյունքները վկայում են այն մասին, որ Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեն 2018 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 4-8/1403 գրության մեջ նշել է, որ ելնելով «Կեղծված մալուխային արտադրանքի մասին թիվ 013 տեղեկատվական նամակ» փաստաթղթի բովանդակությունից, «կեղծված արտադրանք» բառակապակցությունը համատեքստում օգտագործվում է «ռեեստրում ներառված մատակարարներից և արտադրողներից ձեռք բերված արտադրանք» իմաստով։

Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեի կարծիքով տեղեկատվական նամակի տեքստը՝ հաշվի առնելով «արտադրանք» բառի բազմիմաստությունը («որևէ ձեռնարկության, արդյունաբերության որևէ ճյուղի կամ երկրի ամբողջ տնտեսության կողմից որոշակի ժամանակահատվածում արտադրված արտադրանքի ամբողջություն» և «արտադրության առանձին արտադրանք»), առանց արտադրանքի առանձին տեսակների հստակեցման կարող է ընկալվել որպես ընդհանրացում՝ նկատի ունենալով վտանգավոր մալուխային-հաղորդչային արտադրանքի մատակարարներին (վաճառողներին) (այսինքն՝ տնտեսավարման սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից ընդհանրապես իրացվող ամբողջ արտադրանքը): Համաձայն Բելառուսի Հանրապետության մտավոր սեփականության ազգային կենտրոնի պարզաբանումների (2019թ. մայիսի 2-ի թիվ 01-20/1903 գրություն)՝ «կեղծարք» և «կեղծված արտադրանք» եզրույթները չեն օգտագործվում մտավոր սեփականության ոլորտում, այդ թվում՝ նշված ոլորտը կանոնակարգող օրենսդրության մեջ։ Դրա հետ մեկտեղ՝ «կեղծված արտադրանք» եզրույթը արտադրանքի առանձին տեսակների նկատմամբ կիրառվում է Բելառուսի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերում։

Բելառուսի Ազգային ակադեմիայի կողմից 2019 թվականի մայիսի 23-ի թիվ 3-13216 գրության մեջ եզրահանգում է արվել այն մասին, որ «որպես կեղծված արտադրանք պետք է ընկալվի այն արտադրանքը, որը դիտավորյալ արտադրվել է գործող նորմատիվ-տեխնիկական պահանջների խախտմամբ և (կամ) ունի թաքնված հատկանիշներ և բնութագրեր, որոնց վերաբերյալ տեղեկատվությունը ակնհայտորեն թերի է կամ ոչ հավաստի»:

Մալուխ ստուգիչ ճկուն КГВЭВнг(А)-LS 4x1,5-0,66 (արտադրողը՝ «Ռեժևսկի կաբելնի զավոդ» ՓԲԸ (դիմումատու), հասցեն՝ քաղ. Ռեժ, Սվերդլովսկի մարզ, Ռուսաստանի Դաշնություն ներմուծողը՝ «ԷլեկտրոԿաբելԿոմպլեկտ» ՍՊԸ) ներառվել է ռեեստրում՝ համաձայն Պետստանդարտի 2017 թվականի մարտի 6-ի թիվ 05-12-1/58 հանձնարարագրի, որին համապատասխան, 2017 թվականի մարտի 13-ից Բելառուսի Հանրապետության տարածքում արգելված են այդ արտադրանքի ներմուծումը և շրջանառությունը։

Որպես ՄՄ ՏԿ 04/2011 պահանջները չբավարարող արտադրանք՝ ստուգիչ ճկուն КГВЭВнг(А)-LS 4x1,5-0,66 մալուխը ռեեստրում ներառելու մասին տեղեկատվությունը նախապատրաստվել է «ԷլեկտրոԿաբելԿոմպլեկտ» ՍՊԸ-ի ստուգման ակտի հիման վրա, որն իրականացվել է Պետստանդարտի տեսչության կողմից։

Պետստանդարտի 2018 թվականի հունիսի 19-ի թիվ 05-10/616 և 2018 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 05-10/804 գրություններից հետևում է, որ ռեեստրը գործում և տեղադրվում է դրա պաշտոնական կայքում՝ Բելառուսի Հանրապետության ստանդարտացման հարցերով պետական կոմիտեի 2017 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 191 հրամանին համապատասխան։

2016 և 2017 թվականների ռեեստրը տեղադրված է եղել Պետստանդարտի պաշտոնական կայքում 2017 թվականի դեկտեմբերի 22-ի դրությամբ, ինչը հաստատվում է Պետստանդարտի կայքէջերի պատճեններով, «Արխիվ Ինտերնետա» ոչ առևտրային կազմակերպության Wayback Machine արխիվային վեբ-ծառայությունով (էջերի պատճենները տեղադրված են http://web.archive.org/ կայքում http://web.archive.Org/web/20171218062602/http://gosstandart.gov.by/registers-of-product-bans,-certificates-anddeclar ations հասցեով)։

Պետստանդարտը հաստատել է (2018 թվականի հուլիսի 19-ի թիվ 05-10/616 գրություն), որ տվյալ արտադրանքը գտնվում է ռեեստրում և այն ռեեստրից հանելու հիմքեր Պետստանդարտը չունի (2018 թվականի հուլիսի 19-ի դրությամբ)։

Կարծիքն այն մասին, որ տեղեկատվական նամակի բովանդակությունը հասցեատերերի կողմից կարող է ընկալվել որպես արտադրողների և վաճառողների այն ամբողջ արտադրանքին վերաբերող առաջարկություն, որոնց մասին տեղեկատվությունը պարունակվում է ռեեստրում, այլ ոչ բացառապես այն արտադրանքին, որի մասին տեղեկատվությունը պարունակվում է ռեեստրում, նաև հաստատվում է փորձաքննությամբ, որի արդյունքները ներկայացված են դիմումատուի կողմից։

Այսպիսով, գործի քննության հանձնաժողովը կարծում է, որ տեղեկատվական նամակի բովանդակությունն իր հասցեատերերի կողմից կարող էր ընկալվել որպես Ասոցիացիայի առաջարկություն, որը վերաբերում է այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) կողմից արտադրվող (իրացվող) ամբողջ արտադրանքին, որոնց մասին տեղեկատվությունը պարունակվում է ռեեստրում։

Տեղեկատվական նամակի ուղարկման ամսաթվի դրությամբ ռեեստրում պարունակվել է տեղեկատվություն մալուխային-հաղորդչային արտադրանքի 24 արտադրող գործարանների, մալուխային-հաղորդչային արտադրանքի 10 մատակարարների (ներմուծողների), մալուխային-հաղորդչային արտադրանքի 50 վաճառողների վերաբերյալ։

Իր հերթին, ռեեստրում բացակայում է տեղեկատվությունը մալուխային-հաղորդչային արտադրանքի այն արտադրողների, մատակարարների (ներմուծողների) և (կամ) վաճառողների մասին, որոնք Ասոցիացիայի անդամներ են։

Այսպիսով, ռեեստրում պարունակվում է տեղեկատվություն այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) մասին, որոնք արտադրում են (իրացնում են) մալուխային-հաղորդչային արտադրանքը և Ասոցիացիայի անդամներ չեն։

Տեղեկատվական նամակը էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկվել է 172 հասցեատերերի՝ Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և երրորդ երկրների տնտեսավարող սուբյեկտներին (շուկայի սուբյեկտներին)։

Գործի նյութերը պարունակում են ապացույցներ առ այն, որ տեղեկատվական նամակի նախագիծը, որն էլեկտրոնային փոստով ուղարկվել է պատասխանողների հասցեներով, սահմանված կարգով համաձայնեցված է եղել։

Գործերի քննության կարգի 16-րդ կետով ամրագրված է, որ գործի քննության ժամկետը չի կարող գերազանցել 60 աշխատանքային օրը՝ գործի հարուցման և քննության մասին սահմանումը կայացնելու օրվանից։ Որոշում կայացնելու համար լրացուցիչ տեղեկատվություն ստանալու անհրաժեշտության դեպքում գործի քննության ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 60 աշխատանքային օրով։

Այն կապակցությամբ, որ բնակչության սանիտարահամաճարակաբանական բարեկեցության ապահովման նպատակով, կապված նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման վտանգի հետ, 2020 թվականի մարտի 16-ից (Հայաստանի Հանրապետությունում և Ղազախստանի Հանրապետությունում սահմանափակող միջոցները սահմանելու ամսաթիվը) մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը ներառյալ (Հայաստանի Հանրապետությունում սահմանափակող միջոցները հանելու ամսաթիվը) անդամ պետություններում սահմանվել են սահմանափակող միջոցներ, որոնք խոչընդոտել են գործի քննությանը մասնակցող անձանց իրագործելու իրենց իրավունքները և օրինական շահերն ամբողջ ծավալով, նշված ժամանակահատվածում գործի քննության հանձնաժողովի նիստերը չեն անցկացվել։

Նաև գործերի քննության կարգի 16-րդ կետում գործի քննության ժամկետի հաշվարկը ենթադրվում է աշխատանքային օրերով։ Իր հերթին, «աշխատանքային օր» հասկացությունը, ինչպես նաև դրա հաշվարկման առանձնահատկությունները՝ ելնելով գործի քննությանը մասնակցող համապատասխան անձի անդամ պետությունում գրանցման (բնակության) վայրից, սահմանված չեն։ Այսպիսով, գործի քննության ժամկետը չի խախտվել։

Ասոցիացիայի կանոնադրության մեջ ամրագրված են իր գործունեության նպատակներն ու խնդիրները, որոնք ամրագրում են Ասոցիացիայի գործողությունները (անգործությունը)՝ հետապնդելով Ասոցիացիայի անդամների շահերը ներկայացնելու նպատակներն ու խնդիրները, դրա հետ մեկտեղ նախատեսված չեն մալուխային-հաղորդչային արտադրանքն սպառողների շահերը ներկայացնելը և (կամ) նրանց շահերից բխող գործողությունները (անգործությունը):

Մալուխային-հաղորդչային արտադրանքի այն սպառողները, որոնց ուղարկվել է տեղեկատվական նամակը, Ասոցիացիայի անդամներ չեն, Ասոցիացիայի հանձնարարագրերը պահպանելու ուղղությամբ պարտավորություններ չեն ստանձնել իրենց նկատմամբ։

Ընդ որում, Բելառուսի Հանրապետության օրենսդրության մեջ բացակայում է սպառողների հասցեներով տեղեկատվական հաղորդագրություններ ուղարկելու ասոցիացիաների նկատմամբ արգելքը։

Ասպիսով, գործի քննության հանձնաժողովը համարում է, որ Ասոցիացիայի գործունեությունը մալուխային-հաղորդչային արտադրանքն սպառողների, ինչպես նաև Ասոցիացիայի անդամներ չհանդիսացող սուբյեկտների շահերից ելնելով, Ասոցիացիայի կանոնադրությանը և Բելառուսի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, չի վերաբերում Ասոցիացիայի նպատակներին ու խնդիրներին։

Տեղեկատվական նամակում առաջարկվում էր սահմանափակել այն տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների)՝ գործարանների կողմից արտադրվող արտադրանքի ձեռքբերումը, որոնց մասին տեղեկատվությունը պարունակվում էր ռեեստրում՝ մինչև համապատասխան տեղեկատվությունը ռեեստրից հանելը։

Դրա հետ մեկտեղ, Պետստանդարտի 2018 թվականի օգոստոսի 11-ի մտից՝ թիվ 01-27/Юл-68 գրության համաձայն՝ տեղեկատվությունը ռեեստրից հանելը նախատեսված չէ։

Այսպիսով, Բելառուսի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ տեղեկատվական նամակում պարունակվող առաջարկությունը կրում է անժամկետ բնույթ։

Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխադարձ առևտրի մաքսային վիճակագրութան տվյալների համաձայն՝ մալուխային-հաղորդչային արտադրանքը շրջանառվում է Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության տարածքից իրացվում է Բելառուսի Հանրապետության տարածք և հակառակ ուղղությամբ։

Հաշվի առնելով շարադրվածը՝ Պայմանագրի 74-րդ հոդվածի 1-ն և 2-րդ կետերին, Արձանագրության 8-րդ կետին և Չափորոշիչների 2-րդ կետին համապատասխան, հիմնվելով Մեթոդիկայի 26-րդ կետի դրույթների վրա, Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մալուխային-հաղորդչային արտադրանքի շուկան անդրսահմանային է։

Դիմումատուն մալուխային-հաղորդչային արտադրանքն արտադրող և (կամ) իրացնող՝ Ռուսաստանի Դաշնության տնտեսավարող սուբյեկտ է (շուկայի սուբյեկտ)։ Պատասխանողները մալուխային-հաղորդչային արտադրանքն արտադրող և (կամ) իրացնող՝ Բելառուսի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտներ են (շուկայի սուբյեկտներ), ինչն այդ թվում իրենց կողմից նշվում է որպես իրենց գործունեության հիմնական տեսակներ։ Հաշվի առնելով շարադրվածը և դիմումի քննության Չափորոշիչների 3-րդ կետին համապատասխան՝ հետաքննության անցկացումը և գործի քննությունը վերաբերում է Հանձնաժողովի իրավասությանը։

Արձանագրության 16-րդ կետով ամրագրված է, որ պաշտոնական անձինք են համարվում կազմակերպչակարգադրական կամ վարչատնտեսական գործառույթներ իրականացնող ղեկավարները և տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների), տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ) չհամարվող ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցները, կազմակերպությունների, տնտեսավարող սուբյեկտներ չհամարվող ոչ առևտրային կազմակերպությունների՝ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միանձնյա գործադիր մարմինների, տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ) չհանդիսացող ոչ առևտրային կազմակերպությունների լիազորություններն իրականացնող ղեկավարները:

Գործի նյութերում ներկայացված տեղեկատվության (փաստաթղթերի, տեղեկությունների) համաձայն՝ 2018 թ. մարտից մինչև ապրիլ պատասխանողների միանձնյա գործադիր մարմնի լիազորություններն իրականացնող ղեկավարներ են՝

«Էկոլ» ՕԱՈՒ-ի տնօրեն Ե.Վ. Ռաևսկին, որը պաշտոնին է նշանակվել «Էկոլ» ՕԱՈՒ-ի 2016 թ. սեպտեմբերի 12-ի թիվ 140-Պ հրամանով՝ «Էկոլ» ՕԱՈՒ-ի հիմնադրի 2016 թ. սեպտեմբերի 12-ի թիվ 13 որոշման և 2016 թ. սեպտեմբերի 12-ի թիվ 6-Տ/16 աշխատանքային պայմանագրի հիման վրա, գործերի քննության կարգի 28-րդ կետին և անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործի առնչությամբ 2020 թ. նոյեմբերի 27-ի թիվ 88/որշ (այսուհետ՝ թիվ 88/որշ որոշում) որոշման 4-րդ կետին համապատասխան գործով որպես պատասխանող ներգրավված.

«Շչուչինսկի զավոդ «Ավտոպրովոդ» ԲԲԸ-ի տնօրեն Ա.Բ. Բլավացկին, որը պաշտոնին է նշանակվել «Շչուչինսկի զավոդ «Ավտոպրովոդ» ԲԲԸ-ի 2019 թ. դեկտեմբերի 13-ի թիվ 252-կ հրամանով՝ Ա.Բ. Բլավացկիի դիմումի, 2016թ. դեկտեմբերի 20-ի թիվ 122 պայմանագրի, Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության 2019 թ. նոյեմբերի 25-ի թիվ 8-50/7978 գրության և «Շչուչինսկի զավոդ «Ավտոպրովոդ» ԲԲԸ-ի վերահսկիչ խորհրդի նիստի 2019 թ. դեկտեմբերի 13-ի թիվ 582 արձանագրության քաղվածքի հիման վրա, գործերի քննության կարգի 28-րդ կետին և թիվ 88/որշ որոշման 5-րդ կետին համապատասխան գործով որպես պատասխանող ներգրավված

«Գոմելկաբել» ՀԲԲԸ-ի տնօրեն Ա.Վ. Գերասիմովը, որը պաշտոնին է նշանակվել «Գոմելկաբել» ՀԲԲԸ-ի 2018 թ. հունվարի 30-ի թիվ 10/կ հրամանով՝ «Գոմելկաբել» ՀԲԲԸ-ի վերահսկիչ խորհրդի նիստի 2018 թ. հունվարի 12-ի թիվ 220 արձանագրության քաղվածքի հիման վրա, գործերի քննության կարգի 28-րդ կետին և թիվ 88/որշ որոշման 6-րդ կետին համապատասխան գործով որպես պատասխանող ներգրավված:

«Բելառուսկաբել» ԲԲԸ-ի տնօրեն Դ.Մ. Ռակովչուկը, որը պաշտոնին է նշանակվել «Բելառուսկաբել» ԲԲԸ-ի 2012 թ. հունվարի 2-ի թիվ 2 հրամանով՝՝ «Բելառուսկաբել» ԲԲԸ-ի վերահսկիչ խորհրդի նիստի որոշման հիման վրա (2011 թ. դեկտեմբերի 26-ի թիվ 29 արձանագրություն), գործերի քննության կարգի 28-րդ կետին և թիվ 88/օպր որոշման 7-րդ կետին համապատասխան գործով որպես պատասխանող ներգրավված:

«Կոբրինագրոմաշ» ԲԲԸ-ի տնօրեն Վ.Գ. Բելոուսը, որը պաշտոնին է նշանակվել «Կոբրինագրոմաշ» ԲԲԸ-ի 2017 թ. օգոստոսի 31-ի թիվ 624-կ հրամանով՝ Վ.Գ. Բելոուսի դիմումի, «Կոբրինագրոմաշ» ԲԲԸ-ի վերահսկիչ խորհրդի նիստի 2017 թ. օգոստոսի 28-ի թիվ 14 որոշման և 2014 թ. հոկտեմբերի 3-ի պայմանագրի հիման վրա, գործերի քննության կարգի 28-րդ կետին և անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման գործի առնչությամբ 2020 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 100/որշ որոշման 4-րդ կետին համապատասխան գործով որպես պատասխանող ներգրավված:

«Բելտելեկաբել» ՀՓԲԸ-ի տնօրեն Վ.Վ. Մալոլետնին, որը պաշտոնին է նշանակվել «Բելտելեկաբել» ՀՓԲԸ-ի 2000 թ. դեկտեմբերի 1-ի թիվ 39-Կ հրամանով՝ բաժնետերերի ժողովի որոշման հիման վրա (2000 թ. նոյեմբերի 20-ի թիվ 09 արձանագրություն), գործերի քննության կարգի 28-րդ կետին և թիվ 88/օպր որոշման 8-րդ կետին համապատասխան գործով որպես պատասխանող ներգրավված:

«ԱՄ «Էներգոկոմպլեկտ» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Ս. Ավկոյի, որը պաշտոնին է նշանակվել «ԱՄ «Էներգոկոմպլեկտ» ՍՊԸ-ի մասնակիցների ընդհանուր ժողովի 2017 թ. դեկտեմբերի 14-ի թիվ 08 արձանագրության և «ԱՄ «Էներգոկոմպլեկտ» ՍՊԸ-ի կանոնադրության հիման վրա, գործերի քննության կարգի 28-րդ կետին և անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման գործի առնչությամբ 2020 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 100/որշ որոշման 4-րդ կետին համապատասխան գործով որպես պատասխանող ներգրավված։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված անձինք 2018 թվականի մարտի 26-ին եղել են պատասխանողների պաշտոնատար անձինք, որոնք իրականացրել են տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) ղեկավարների և աշխատակիցների կազմակերպչա-կարգադրական կամ վարչատնտեսական գործառույթներ՝ իրականացնելով տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) միանձնյա գործադիր մարմնի լիազորություններ, այս անձինք գործով ներգրավվել են որպես պատասխանողներ։

Բելառուսի Հանրապետության մալուխային-հաղորդչային արտադրանքի շուկայի ծավալների վերաբերյալ ներկայացված տվյալները ցույց են տալիս, որ տեղեկատվական նամակն ուղարկելուց հետո, այսինքն 2018 թվականի մարտի 28-ից հետո, Ասոցիացիայի անդամների կողմից արտադրվող և (կամ) իրացվող մալուխային-հաղորդչային արտադրանքի ծավալը զգալի աճ չի ցուցադրել։

Ելնելով Արձանագրության 2-րդ կետի 14-րդ ենթակետում ամրագրված անբարեխիղճ մրցակցության սահմանման բովանդակությունից, հետևում է, որ տնտեսավարող սուբյեկտի վարքագիծը որպես անթույլատրելի (անբարեխիղճ) մրցակցություն որակելու համար նշանակություն ունի ոչ որպես այդպիսին իր կողմից քաղաքացիական կամ ոլորտային օրենսդրության պահպանումը (խախտումը), այլ ուրիշ հանգամանքներ, ինչպիսիք են՝

արդյոք նրա վարքագիծը մրցակցության գործողություն է՝ դիպչում է շուկայի մասնակից այլ տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) և սպառողների իրավունքներին և օրինական շահերին

արդյոք նրա վարքագիծն ուղղված է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս առավելություններ ստանալուն ոչ թե սեփական տնտեսական ռեսուրսների, այլ շուկայի այլ մասնակիցների հաշվին՝ նրանց իրական կամ հնարավոր վնասներ պատճառելուն, նրանց գործարար համբավի նվազեցմանը

համատեղելի է արդյոք տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից ընտրված առավելություններ ստանալու միջոցն ազնիվ ձեռնարկատիրության հետ՝ արդյոք այն համապատասխանում է օրենսդրության պահանջներին և (կամ) գործարար շրջանառության մեջ ձևավորված սովորույթներին, բարեխղճության, խելամտության և արդարության գաղափարներին։

Այսպիսով, անբարեխիղճ մրցակցության արգելքի պահպանմանը վերաբերող հարցը լուծելիս իրավաբանորեն կարևոր է դառնում այն բացասական ազդեցության սահմանումը, որը կարող է գործել տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) վարքագիծը շուկայի այլ մասնակիցների (տնտեսավարող սուբյեկտների (շուկայի սուբյեկտների) սպառողների) վրա, ինչպես նաև նշված անձի վարքագծի համապատասխան լինելն այն վարքագծին, որը նման իրավիճակում կակնկալվեր ցանկացած այլ տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) կողմից, որը հետապնդում է իր գույքային շահը, բայց դրա հետ մեկտեղ դուրս չի գալիս քաղաքացիական իրավունքների իրականացման սահմաններից:

Սպառողների կողմից պայմանագրային պարտավորությունները կատարելուց հրաժարվելը՝ ներառյալ նախկինում ձեռք բերված արտադրանքի վերադարձը և (կամ) նորը ձեռք բերելուց հրաժարվելը, որոնք պարունակվում էին դիմումատուի կողմից ներկայացված գրությունների պատճեններում, անբարեխիղճ մրցակցության փաստի սահմանման հարց չէ, այլ կողմերի կողմից պայմանագրային հարաբերությունների և (կամ) նախապայմանագրային աշխատանքի շրջանակներում իրենց ստանձնած պարտավորությունների պատշաճ կամ ոչ պատշաճ կատարման հարց է։ Այս առումով արտադրանքի ձեռքբերման պայմանագիր կնքելուց հրաժարվելու, նախկինում կնքված պայմանագրերի լուծման և մալուխային-հաղորդչային արտադրանքի վերադարձման հարցերը, որոնց մասին դիմումատուն ներկայացրել է համապատասխան տեղեկատվություն, քաղաքացիաիրավական վեճի առարկա են, որը լուծվում է սահմանված կարգով, այդ թվում՝ դատական կարգով, և չի կարող լուծվել գործի քննության հանձնաժողովի կողմից։

Դիմումատուի մալուխային-հաղորդչային արտադրանքի փորձաքննություն անցկացնելու այն անձանց պահանջի առնչությամբ, որոնք դիմումատուի համապատասխան արտադրանքը ձեռք բերելու մտադրություն ունեն, նշվում է, որ ինքնին արտադրանքի փորձաքննության անցկացման պահանջը սպառողի պայմանն է և պատասխանողների համար չի կարող դիտարկվել որպես մեղադրանք։ Նման պահանջը պետք է ներկայացվի ընդհանուր հիմունքներով և չպետք է անձնավորված լինի։

Արտադրանքի որակի հարցը գործի քննության հանձնաժողովի ուսումնասիրման առարկա չէ, քանի որ վերաբերում է համապատասխան անդամ պետության լիազորված մարմնի իրավասությանը։

Այսպիսով, գործի քննության հանձնաժողովը կարծում է, որ պայմանագրային հարաբերությունների, նախապայմանագրային աշխատանքի շրջանակներում առաջացած պարտավորությունների պատշաճ կատարումը, և (կամ) ապրանքի որակի լրացուցիչ փորձաքննություն անցկացնելու մասին սպառողի պահանջները չեն կարող դիտվել որպես Պայմանագրի 76-րդ հոդվածի խախտում։

Տեղեկատվական նամակով առաջարկվում էր ձեռք չբերել այն արտադրող գործարանների արտադրանքը, որոնց մասին տեղեկատվությունը պարունակվում էր ռեեստրում, ընդ որում՝ նման արտադրանքը ձեռք բերելու հրաժարվելուց առավելություն կարող էին ստանալ ոչ միայն Ասոցիացիայի անդամները, այլ նաև Ասոցիացիայի անդամներ չհանդիսացող մյուս արտադրողները (մատակարարները), բայց դրա հետ մեկտեղ կարող էին լինել մալուխային-հաղորդչային արտադրանքի արտադրողներ (մատակարարներ)՝ որպես տնտեսավարող սուբյեկտներ (շուկայի սուբյեկտներ) գրանցված լինելով ինչպես Բելառուսի հանրապետությունում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունում։

Այսպիսով՝ գործի քննության հարցով հանձնաժողովը համարում է, որ գործի նյութերում բացակայում է տեղեկատվական նամակն ուղարկվելու հետ կապված Ասոցիացիայի անդամների կողմից անհիմն առավելություն ստանալը հաստատող տեղեկատվություն (փաստաթղթեր, տեղեկություններ)։

Հիմք ընդունելով շարադրվածը՝ պատասխանողների գործողություններում (անգործությունում) սահմանված չէ Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի խախտում։

Ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին հիմնադրույթի 43-րդ կետի 2-րդ ենթակետով (Պայմանագրի թիվ 1 հավելված), Արձանագրության 10-րդ կետի 3-րդ ենթակետով, Գործերի ուսումնասիրման կարգի 44-46 կետերով, Հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Ճանաչել «ՍՈՅՈՒԶ-ԿԱԲԵԼ» ՕՍՊԸ-ի, «Էներգոկոմպլեկտ» արտադրական միավորում» ՍՊԸ-ի, «Էկոլ» ՕԱՈՒՁ-ի, «Ավտոպրովոդ» Շչուչինսկի գործարան» ԲԲԸ-ի, «Բելառուսկաբել» ԲԲԸ-ի, «Բելտելեկաբել» ՀՓԲԸ-ի, «Գոմելկաբել» ՀԲԲԸ-ի, «Կոբրինագրոմաշ» ԲԲԸ-ի, Ե.Վ. Ռաևսկու, Ա.Բ. Բլավացկու, Ա.Վ. Գերասիմովի, Դ.Մ. Ռակովչուկի, Վ.Գ. Բելոուսի, Վ.Վ. Մալոլետնիի և Ա.Ս. Ավկոյի գործողություններում (անգործությունում) Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի խախտումների բացակայություն։

2. Հանձնարարել սույն որոշման 1-ին կետում նշված անձանց՝

Ասոցիացիա ներկայացնել առաջարկություններ ավելի վաղ ուղարկված տեղեկատվական նամակը հետ կանչելու կամ դրա բովանդակությունը փոփոխելու վերաբերյալ այն մասով, որը վերաբերում է այն անձանց կողմից արտադրվող (իրացվող) ամբողջ արտադրանքի ձեռքբերումը սահմանափակելուն, որոնց մասին տեղեկատվությունը պարունակվում է ռեեստրում

Ասոցիացիայի կանոնադրությունը լրացնել դրույթներով, ուղղված մալուխային-հաղորդչային արտադրանքն սպառողների հետ Ասոցիացիայի փոխգործակցության կարգի կատարելագործմանը, ենթադրելով, որ նման փոխգործակցությունը Ասոցիացիայի անդամների համար չի հանդիսանա ձեռնարկատիրական գործունեության ընթացքում անհիմն առավելություններ ստանալու եղանակ (միջոց)՝ դրանց հետագա հաստատման (ամրագրման) նպատակով։ Առաջարկվող կարգերը, միջոցները և ընթացակարգերը չպետք է պարունակեն երրորդ երկրներում անդամ պետությունների ապրանքների բացասական տեսանկյունից դիրքավորման ռիսկեր։

3. Սույն որոշման 1-ին կետում նշված անձանց՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում տեղեկատվություն ներկայացնել սույն որոշման 2-րդ կետի կատարման վերաբերյալ։

4. Սույն որոշումը սահմանված կարգով կարող է բողոքարկվել Միության դատարան։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: