Գլխավոր տեղեկություն
Համար
N 491-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.07.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 491-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 618-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպության կողմից իրականացվող «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչական նոր շենքի կառուցում և հարակից շենքերի վերակառուցում» ծրագրի մասին» N 618-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «2,400,000,000 դրամ» բառերը փոխարինել «3,052,665,280 դրամ» բառերով.

2) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

08.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 491-Ա որոշման

 

«Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

հոկտեմբերի 10-ի N 618-Ա

որոշման

 

ԾՐԱԳԻՐ

«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»

 

1

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքում կառուցել վարչական նոր շենք և բարեկարգել շենքին հարակից տարածքը:

Քանի որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի բազմամարդ պաշտոնեություն և

ունի գրասենյակային անհարմար պայմաններ, ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել վերջիններիս աշխատանքային պայմանները:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակները

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի,

տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը (բարեգործները)

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն

4.

Ծրագրի կատարողը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի, ՀՎՀՀ 04703401:

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի: Հոգևոր բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

3.052.665.280 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

10 հոկտեմբեր, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2023 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքում կառուցել վարչական շենք և բարեկարգել շենքին հարակից տարածքը:

1. Հողային աշխատանքներ և քանդման աշխատանքներ - 62.288.480 դրամ:

2. Հիմքերի և պատերի ամրանավորման և բետոնային ու քարային աշխատանքներ - 834.408.690 դրամ:

3. Շենքի տանիքային աշխատանքներ - 287.858.360 դրամ:

4. Շենքի ինժեներական ցանցեր և հարդարման աշխատանքներ - 479.471.570 դրամ:

5. Հարդարում, դուռ, պատուհան և վերելակ - 456.650.400 դրամ:

6. Տարածքի բարեկարգում և հարակից կառույցների վերակառուցում - 181.987.780 դրամ:

7. Շենքի կահավորում - 350.000.000 դրամ:

Ներմուծվող նյութերի և սարքավորումների արժեքը կազմում է 400.000.00 դրամ:

1․Պղինձ տանիքի համար - 122․255․080 դրամ

2․Օդափոխության սարքավորումներ - 101․420․520 դրամ 3․ Ամրան - 146․001․300 դրամ

4․Վերելակ - 30․323․100 դրամ

Աշխատանքների արժեքը կազմում է 2.652.665.280 դրամ:

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 10 հոկտեմբեր, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2023 թ.

10.

Ձեռք բերվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարածքում վարչական շենքի կառուցում:

Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 3.052.665.280 ՀՀ դրամ:

Ներմուծվող նյութերի և սարքավորումների արժեքը կազմում է 400.000.000 դրամ:

Աշխատանքների արժեքը կազմում է 2.652.665.280 դրամ:

Ծրագրի իրականացման ժամկետը՝ 10 հոկտեմբեր, 2020 թ. - 31 դեկտեմբեր, 2023 թ.

11.

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

նախատեսված չեն

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և

այլ կազմակերպությունների հետ

չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրություն

Նախատեսվում է տեխնիկական հսկողություն՝ ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի

N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով»:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. ՄաթևոսՅԱՆ

 

08.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան