Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 47
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (11.06.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ընդունման ամսաթիվ
11.05.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ստորագրման ամսաթիվ
11.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մայիսի 2017 թվականի

թիվ 47

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կողմից անդամ պետությունների քաղաքացիներ հանդիսացող պրոֆեսիոնալ մարզիկներին՝ առանց ազգային աշխատաշուկայի պաշտպանության սահմանափակումները հաշվի առնելու աշխատանքային գործունեության իրականացման մեջ ներգրավելու մասով պարտավորությունների կատարման դիտանցման արդյունքների մասին տեղեկատվությունը, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Անդամ պետություններին ծանուցել աշխատանքի տեղավորման պետության ֆիզկուլտուրային-մարզական կազմակերպություններում (ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կազմակերպություններում) այլ անդամ պետությունների քաղաքացիներ հանդիսացող պրոֆեսիոնալ մարզիկների կողմից իրականացվող աշխատանքային գործունեության մասով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 97-րդ հոդվածի 2-րդ կետի կատարման անհրաժեշտության մասին։

2. Անդամ պետությունների կառավարություններին խնդրել սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին անդամ պետությունների քաղաքացիներ հանդիսացող պրոֆեսիոնալ մարզիկների նկատմամբ ինչպես անդամ պետությունների օրենսդրության մակարդակով, այնպես էլ ֆիզկուլտուրային-մարզական կազմակերպությունների (ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կազմակերպությունների) ակտերի մակարդակով սահմանված սահմանափակումների վերացմանն ուղղված՝ ձեռնարկված միջոցների մասին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: