ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 314-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ավստրիայի «Կարիտաս» ոչ առևտրային կազմակերպության կողմից աջակցության նպատակով «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (բրիկետավորման սարք՝ իր պահեստամասերով, 1 հատ, 33,724 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմում են 2,170 եվրո և այլ ծախսերը՝ 250 եվրո, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
(1-ին կետը լրաց. 20.06.22 N 409-Ա)
2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
06.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.06.2022, N 409-Ա | 21.06.2022, N 314-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|