ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 նոյեմբերի 2016 թվականի |
թիվ 130 |
քաղ. Մոսկվա |
ՄԵԾ ՏՐԱՄԱԳԾՈՎ ԽՈՂՈՎԱԿՆԵՐԸ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ԵՌԱՇԵՐՏ ՀԱԿԱՔԱՅՔԱՅԻՉ ՊԱՏՎԱԾՔՈՎ ՊԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊՈԼԻԷԹԻԼԵՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 4-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3901 20 900 1 ծածկագրով դասակարգվող՝ մեծ տրամագծով խողովակները գործարանային եռաշերտ հակաքայքայիչ պատվածքով պատելու համար պոլիէթիլենի նկատմամբ՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով՝ 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Մաքսային միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) ՄՄ ԱՏԳ ԱԱ 3901 99 500 1 ծածկագրով դիրքի չորրորդ վանդակը լրացնել «5Դ» ծանոթագրությանը կատարվող հղմամբ։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից, սակայն ոչ շուտ, քան դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
14.09.2021, թիվ 80 | 01.01.2022, թիվ 130 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|