Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 175
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.12.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 դեկտեմբերի 2021 թվականի

թիվ 175

քաղ. Մոսկվա

 

ԱյՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է «ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ԲՈՒՐԱՎԵՏԻՉՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 029/2012) ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ (ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ) ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի առնչությամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Այն արտադրանքի ցանկում, որոնց առնչությամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 172 որոշմամբ հաստատված՝ «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգությանը ներկայացվող պահանջներ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթուղթը (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի վերաբերյալ տեղեկությունները) ներկայացնելով, կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 1-ին դիրքում «3503 00-ից» բառերը հանել.

բ) 5-րդ դիրքում «2934 99 900 0-ից» բառերը փոխարինել «2934 99 800 0-ից» բառերով.

գ) 14-րդ դիրքում «2106 90 590 0-ից, 2106 90 980 9-ից» բառերը փոխարինել «2106 90 580 0-ից 2106 90 980 8-ից» բառերով.

դ) 48-րդ դիրքում «3402 11 900 0-ից» բառերը փոխարինել «3402 31 000 0-ից3402 39 000 0-ից» բառերով.

ե) 55-րդ դիրքը 2-րդ վանդակում շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3808 59 000 5 3808 92 800 0 3808 94 800 0-ից».

զ) 57-րդ դիրքում «3907 20-ից» բառերը փոխարինել «3907 21 000-ից3907 29-ից» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական: