Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 104
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.08.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.09.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 2021 թվականի

թիվ 104

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ՝ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄԸ ԵՎ (ԿԱՄ) ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ՎԱՐՈՒՄ ՈՒ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և, ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝

Տեղեկատվական փոխգործակցության կանոնները՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ անասնաբուժասանիտարական վերահսկողության (հսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների արտադրությունը, վերամշակումը և (կամ) պահպանումն իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրի ձևավորում, վարում ու օգտագործում» ընդհանուր գործընթացն ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ անասնաբուժասանիտարական վերահսկողության (հսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների արտադրությունը, վերամշակումը և (կամ) պահպանումն իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրի ձևավորում, վարում ու օգտագործում» ընդհանուր գործընթացն ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ անասնաբուժասանիտարական վերահսկողության (հսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների արտադրությունը, վերամշակումը և(կամ) պահպանումն իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրի ձևավորում, վարում ու օգտագործում» ընդհանուր գործընթացն ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ անասնաբուժասանիտարական վերահսկողության (հսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների արտադրությունը, վերամշակումը և(կամ) պահպանումն իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրի ձևավորում, վարում ու օգտագործում» ընդհանուր գործընթացն ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությունը.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ անասնաբուժասանիտարական վերահսկողության (հսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների արտադրությունը, վերամշակումը և(կամ) պահպանումն իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրի ձևավորում, վարում ու օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու կարգը։

2. Սահմանել, որ՝

ա) սույն որոշմամբ հաստատված նկարագրությամբ նախատեսված՝ էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների տեխնիկական սխեմաների մշակումն ու տեղեկատվական փոխգործակցություն իրագործելիս Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգում օգտագործվող՝ էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների կառուցվածքների ռեեստրում դրանց տեղադրման ապահովումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի այն դեպարտամենտի կողմից, որի իրավասության մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծմանն ու զարգացմանն ուղղված աշխատանքների համակարգումը.

բ) «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ անասնաբուժասանիտարական վերահսկողության (հսկողության) ենթակա՝ հսկողության վերցված ապրանքների արտադրությունը, վերամշակումը և(կամ) պահպանումն իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրի ձևավորում, վարում ու օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու ընթացակարգի կատարման ժամկետը չի գերազանցում 9 ամիսը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

                  կոլեգիայի նախագահ՝

 

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի օգոստոսի 17-ի

 թիվ 104 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: