ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 օգոստոսի 2016 թվականի |
թիվ 102 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՆՇՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 42-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 30 որոշման 3-րդ կետի իրագործման նպատակով և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի տրամադրած տեղեկատվությունը` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 16-ի թիվ 30 որոշման մեջ նշված ծառայությունների ոլորտների ազատականացման ծրագրերը հաստատելու մասին» որոշման նախագծին (կցվում է) և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը:
2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Բ. Սագինտաև |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՆՇՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
«Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 16 հավելված) 42-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տրամադրած տեղեկատվությունը` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
Հաստատել կից ներկայացվող՝
քաղաքացիական շինարարության օբյեկտների կառուցման (թունելներ, կամուրջներ, խողովակաշարեր, կապի գծեր) հետ կապված ընդհանուր շինարարական աշխատանքներին առնչվող ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագիրը,
ինժեներական բնագավառներում կապիտալ շինարարության հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ օբյեկտների ու մշակութային ժառանգության օբյեկտների (պատմական և մշակութային հուշարձաններ) պահպանման հետ կապված ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագիրը,
ինժեներական բնագավառներում ավտոմայրուղիների, փողոցների, ճանապարհների, երկաթուղիների, թռիչքի և վայրեջքի գոտիների, կամուրջների, վերգետնյա և ստորգետնյա ավտոմայրուղիների, թունելների և նավահանգիստների, ջրային ուղիների, ջրային տնտեսության կառույցների, մայրուղային խողովակաշարերի, կապի և էներգետիկ գծերի, խողովակաշարերի և մալուխների ու դրանց հետ կապված կառույցներին առնչվող համալիր ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագիրը,
քաղաքաշինական նախագծման բնագավառում կապիտալ շինարարության հատկապես վտանգավոր և տեխնիկապես բարդ օբյեկտների ու մշակութային ժառանգության օբյեկտների (պատմական և մշակութային հուշարձաններ) պահպանման հետ կապված ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագիրը,
առանց օպերատորի՝ զբոսանավերի վարձակալության և լիզինգի հետ կապված ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագիրը,
գովազդի բնագավառում ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագիրը,
սեփական և վարձակալվող անշարժ գույքի հետ կապված ծառայությունների (բացառությամբ միջնորդների ռիելթորական ծառայությունների) ոլորտի ազատականացման ծրագիրը,
գույքի գնահատման ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագիրը,
ճանապարհորդական բյուրոների և տուրիստական գործակալությունների ծառայությունների (տուրօպերատորների և տուրիստական գործակալների ծառայությունների) ոլորտի ազատականացման ծրագիրը,
պինդ օգտակար հանածոների, նավթի, գազի և ստորգետնյա ջրերի հանքավայրերի որոնման՝ բացառությամբ դաշտային աշխատանքների, երկրաբանության, երկրաֆիզիկայի, երկրաքիմիայի և այլ գիտությունների բնագավառում գիտական խորհրդատվական ծառայությունների մասով երկրաբանական, երկրաֆիզիկական և այլ տեսակի հետազոտական աշխատանքների հետ կապված ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագիրը,
ստորգետնյա մարկշեյդերական գծահանման ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագիրը,
վերգետնյա մարկշեյդերական գծահանման ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագիրը,
քարտեզագրության ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագիրը,
եղանակի կանխատեսման և օդերևութաբանության հետ կապված ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագիրը,
կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրության ու տարածման հետ կապված ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագիրը,
տեսաֆիլմերի ցուցադրման հետ կապված ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագիրը,
գիտահետազոտական աշխատանքների իրականացման և հասարակական ու հումանիտար գիտությունների բնագավառում ներդրման հետ կապված ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագիրը,
գիտահետազոտական աշխատանքների իրականացման և բնական գիտությունների բնագավառում փորձնական մշակումների ստեղծման հետ կապված ծառայությունների ոլորտի ազատականացման ծրագիրը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: