Գլխավոր տեղեկություն
Համար
N 224-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2022-21.06.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 20.06.2022
Ընդունող մարմին
Գյումրի համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
14.09.2021
Ստորագրող մարմին
Գյումրի համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
14.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

 

ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

 

«14» սեպտեմբերի 2021 թվականի N 224-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ, ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1-րդ կետով՝ Գյումրի համայնքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանի

 

Կողմ (19) Դեմ (0) Ձեռնպահ (0)

Ա. Ադամյան

Լ.Խաչատրյան

 Տ.Հովհաննիսյան

Մ. Սահակյան

Լ.Սանոյան

Ա. Գրիգորյան

Վ. Հունանյան

Գ. Սարգսյան

Տ. Փանոսյան

Գ. Գրիգորյան

Ս. Աստոյան

Ա. Մխիթարյան

Ռ. Սարգսյան

Ս. Մարտիրոսյան

Լ. Բարսեղյան

Ա. Վարդանյան

Ա. Խաչատրյան

Գ.Մաթևոսյան

Հ.Պողոսյան

 

 

 

 Հայաստանի Հանրապետության
Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ղեկավարին ՓՈԽԱՐԻՆՈՂ՝

Ռ. ՍԱՆՈՅԱՆ

 

ք. Գյումրի

 «14» սեպտեմբերի 2021 թվական

 

Հավելված՝

Հայաստանի Հանրապետության

Շիրակի մարզի Գյումրի համայնքի

ավագանու 2021թ. սեպտեմբերի 14-ի

N 224-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԻՆ, ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն թույլատրվում է իրականացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի Վարդանանց հրապարակի և Մայր Հայաստան հուշահամալիրի հարակից տարածքներում:

2. Տեխնիկական և հատուկ նշանակության հրագործական արտադրատեսակների օգտագործումը չի թույլատրվում ցանկացած տիպի շենքերում, շինություններում, կառույցներում, պայթունահրդեհավտանգ օբյեկտների տարածքներում, գազատար և նավթատար խողովակաշարերի, ինչպես նաև բարձր լարման էլեկրահաղորդալարերի մոտակա տարածքներում, տանիքներում, պատշգամբներում, բեմահարթակներում, մարզադաշտերում և այլ մարզական կառույցներում, կամուրջների վրա, ճամփաբաժանների, տրանսպորտային մայրուղիներում, երկաթգծի հանգույցներում, ինչպես նաև միտինգների, քայլերթերի և ցույցերի ժամանակ։

3. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության անցկացնելու վայրում չպետք է լինեն ծառեր, էլեկտրահաղորդման լարեր և այլ օդային արգելքներ։

4. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության անցկացնելու վայրի չափերը պետք է համապատասխանեն հրագործական արտադրատեսակների վրա նշված վտանգավոր տարածքի մաքսիմալ չափերին։

5. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելը պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների (օգտագործողների) համապատասխան որակավորում և (կամ) տեխնիկական սարքավորումների օրենքով սահմանված պայմանների ապահովում։

6. Չի թույլատրվում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության անցկացումը ուժեղ քամու և անձրևի պայմաններում։

7. Չի թույլատրվում հրագործական արտադրատեսակների օգտագործումը 18 տարեկանը չլրացած անձանց կողմից։

8. Չի թույլատրվում ծխել հրագործական արտադրատեսակների մոտ։

9. Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության թույլատրելի ժամ սահմանել մինչև 23:00-ն:

10. Գյումրի համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու թույլտվության համար՝ օրացուցային տարվա համար տեղական տուրքը սահմանել 100000 /մեկ հարյուր հազար/ դրամ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.05.2022, N 78-Ն 21.06.2022, N 224-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան