Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 147
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
09.11.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

                 

9 նոյեմբերի 2021 թվականի

թիվ 147

քաղ. Մոսկվա

                             

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի ԹԻՎ 189 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հոկտեմբերի 29-ի «Էքսկավատոր-փոխաբեռնիչը Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան դասակարգելու մասին» թիվ 189 որոշման 1-ին կետում «1 և 3 (գ) դասակարգվում է 8429 ապրանքային դիրքում» բառերը փոխարինել «1, 3 (գ) և 6 դասակարգվում են 8429 52 900 0 ենթադիրքում»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

    

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

            

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: