ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2021 թվականի |
թիվ 146 |
քաղ. Մոսկվա |
ՊԱՐՈՒՐԱՅԻՆ ՓՈԽԱԿՐԻՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Փակ պարուրանման հետագծով ապրանքների շարունակական տրանսպորտային փոխադրման համար նախատեսված պարուրային փոխակրիչային համակարգը, որը բաղկացած է ժապավենի շարժումներն ուղղորդող հենասյուներից, ուղղահայաց կենտրոնական թմբուկից, որը ժապավենը շարժման մեջ է դնում հպման հաշվին, կլորացված այնպիսի կողային պրոֆիլներից մոդուլային կառուցվածքի տեսքով փոխակրիչային ժապավենից, որոնք միացված են լայնակի ձողերով՝ փաթաթված մետաղալարից ցանցով, ղեկավարման պանելից, Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին և 6-րդ հիմնական կանոններին համապատասխան՝ դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 8428 33 000 0 ենթադիրքում։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: