ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 օգոստոսի 2021 թվականի |
թիվ 102 |
քաղ. Մոսկվա |
2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆԵՐ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՅԴ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 44-րդ և 45-րդ հոդվածներին, նշված պայմանագրի 6-րդ և 7-րդ հավելվածներին և «Բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում Մաքսային միության գործունեության մասին» 2011 թվականի մայիսի 19-ի պայմանագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. 2022 թվականի համար Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակների համար սահմանել սակագնային քվոտաներ և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ ներմուծվող այդ ապրանքների համար բաշխել սակագնային քվոտաների ծավալները՝ հավելվածի համաձայն (այսուհետ՝ սակագնային քվոտաներ):
2. Սահմանել, որ սակագնային քվոտաները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող գյուղատնտեսական ապրանքների համար՝ բացառությամբ ԱՊՀ մասնակից պետություններից ծագող և ներմուծվող ապրանքների։
3. Ռուսաստանի Դաշնությանը՝ ապահովել սակագնային քվոտաների ծավալների բաշխումը երրորդ երկրների միջև՝ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը և Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում Ռուսաստանի Դաշնության պարտավորություններին համապատասխան:
4. Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝
իրականացնել սակագնային քվոտաների ծավալների բաշխումն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ իրենց օրենսդրությանը համապատասխան.
հանձնարարել գործադիր իշխանության լիազորված մարմիններին իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների ներմուծման լիցենզիաների տրամադրումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի օգոստոսի 17-ի թիվ 102 որոշման |
2022 թվականին Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների առանձին տեսակները, որոնց համար սահմանված են սակագնային քվոտաներ, և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ ներմուծվող այդ ապրանքների համար 2022 թվականի համար սակագնային քվոտաների ծավալները
Ապրանքներ, որոնց համար սահմանվել են սակագնային քվոտաներ |
Սակագնային քվոտաների ծավալները (հազ. տոննա) | |||||
Ապրանքի անվանումը |
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը |
Հայաստանի Հանրա-պետություն |
Բելառուսի Հանրա-պետություն |
Ղազախստանի Հանրա-պետություն |
Ղրղզստանի Հանրա-պետություն |
Ռուսաստանի Դաշնություն |
Խոշոր եղջերավոր անասունների միս՝ թարմ կամ պաղեցրած |
0201 10 000 1, 0201 20 200 1, 0201 20 300 1, |
5,0 |
0,0 |
21,0 |
5,0 |
40,0 |
Խոշոր եղջերավոր անասունների միս՝ սառեցրած |
0202 10 000 1, 0202 20 100 1, 0202 20 300 1, |
530,0 | ||||
Խոզի միս՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած |
0203 11 100 1,0203 11 900 1,0203 12 110 1, |
7,5 |
20,0 |
0,0 |
3,5 |
0,0 |
0105 ապրանքային դիրքում նշված ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած՝ |
||||||
ընտանի հավերի մսեղիքի սառեցրած, ոսկրահան չարված կիսաններ կամ քառորդամասեր և ընտանի հավերի սառեցրած, ոսկրահան չարված ոտքեր և դրանց կտորները |
0207 14 200 1, |
44,0 |
0,0 |
128,0 |
58,0 |
250,0 |
ընտանի հավի ոսկրահան արված միս՝ թարմ կամ պաղեցրած |
0207 13 100 1 |
10,0 |
12,0 |
0,0 | ||
ընտանի հավի ոսկրահան արված միս՝ սառեցրած |
0207 14 100 1 |
100,0 | ||||
հնդկահավի ոսկրահան արված միս՝ թարմ կամ պաղեցրած |
0207 26 100 1 |
0,9 |
0,0 | |||
հնդկահավի սառեցրած, ոսկրահան արված միս |
0207 27 100 1 |
14,0 | ||||
հնդկահավի սառեցրած, ոսկրահան չարված մսեղիքի մասեր |
0207 27 300 1, 0207 27 400 1, |
0,0 | ||||
0105 ապրանքային դիրքում նշված ընտանի թռչունների միս և սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցրած կամ սառեցրած, վերը չնշված |
0207 11 100 1,0207 11 300 1,0207 11 900 1, |
0,0 |
0,0 | |||
0207 60 310 1, 0207 60 410 1, |
||||||
Կաթնային շիճուկի և ձևափոխված կաթնային շիճուկի առանձին տեսակներ՝ փոշու, գրանուլների կամ այլ պինդ վիճակում, առանց շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի հավելման |
0404 10 120 1, 0404 10 160 1 |
0,5 |
0,0 |
0,0 |
0,0 |
15,0 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: