ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
26 դեկտեմբերի 1997թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հոդված 1. |
Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման նպատակները և հիմնական խնդիրները |
Հայաստանի Հանրապետության պետական գույքի (այսուհետ` պետական գույք) մասնավորեցման սույն ծրագրի (այսուհետ` ծրագիր) հիմնական նպատակներն են`
- տնտեսության մասնավորեցման աստիճանը բարձրացնելը.
- ընկերությունների (ձեռնարկությունների) գործունեության արդյունավետությունը բարձրացնելը.
- պետական գույքի մասնավորեցման գործընթացը հիմնականում ավարտելը.
- պետական գույքի մասնավորեցման մեթոդները զարգացնելը, այդ թվում` մրցույթներն ավելի լայն կիրառելը` առավելագույնս խրախուսելով ներդրումները և ընկերությունների (ձեռնարկությունների) վաճառքը ռազմավարական ներդրողներին.
- պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական բյուջեի եկամուտներն ավելացնելը:
Հոդված 2. |
Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները |
Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքներն են`
- գյուղատնտեսությունն սպասարկող ու հարակից ճյուղերի ընկերությունների (ձեռնարկությունների) և օբյեկտների մասնավորեցումն ավարտելը.
- ժողովրդական սպառման ապրանքներ թողարկող և դրանցով հանրապետության սպառողական շուկայի վրա առավելագույն ազդեցություն ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների) մասնավորեցումն ավարտելը.
- արտադրական և սոցիալական բնույթի անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումն ավարտելը.
- առավել ներդրումներ պահանջող ոլորտների ընկերությունների (ձեռնարկությունների), որտեղ ակնկալվում են մասնավոր ներդրումներ, մասնավորեցման գործընթացն սկսելը:
Բանկերի, ապահովագրական ընկերությունների պետական բաժնետոմսերի վաճառքը իրականացվում է կառավարության որոշմամբ` առանց դրանք սույն ծրագրում ընդգրկելու:
Հոդված 3. |
Տնտեսության այն ճյուղերը և ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում |
1. Սույն ծրագրի համաձայն մասնավորեցման ենթակա չեն`
- քաղաքացիական պաշտպանության և մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները.
- հրաձգարանները և ռազմական կառույցները.
- դրամահատող, պետական շքանշաններ, կնիքներ և դրոշմակնիքներ պատրաստող ընկերությունները (ձեռնարկությունները).
- հիմնարար հետազոտություններով զբաղվող ինստիտուտները.
- երկրաբանության, քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերևութաբանության ճյուղերի, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի ու պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ընկերությունները (ձեռնարկությունները).
- պետական ռեզերվների ու մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտները և սառնարանները.
- սանիտարահամաճարակային, անասնաբուժության, բույսերի և անտառտնտեսության պաշտպանության ծառայությունների ընկերությունները (ձեռնարկությունները).
- ցեղական անասունների բուծման պետական տոհմային ընկերությունները (ձեռնարկությունները) և կենտրոնները, մշակաբույսերի սորտափորձարկման պետական հենակետերը, պետական սերմտեսչության լաբորատորիաները, մշակաբույսերի էլիտային սերմնաբուծական ընկերությունները (ձեռնարկությունները), պետական տնկարանները.
- ստանդարտացման և չափագիտության ծառայությունների ընկերությունները (ձեռնարկությունները).
- երկաթուղիները, ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտոճանապարհները, Երևանի մետրոպոլիտենը.
- ռադիոակտիվ և տրոհվող նյութեր (դրանց սարքավորումներ) արտադրող, ինչպես նաև այդ բնագավառում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող ընկերությունները (ձեռնարկությունները).
- ուղղիչ աշխատանքային հիմնարկների ընկերությունները (ձեռնարկությունները).
- հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունները,
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանն առընթեր գիտամանկավարժական ինստիտուտները:
2. Մասնավորեցման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չեն մասնավորեցվում, եթե տվյալ օբյեկտները տեղաբաշխված են`
ա) պետական մարմինների վարչական շենքերում և շինություններում.
բ) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում (կամուրջներ, թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ և այլն) և ինժեներատեխնիկական առումով դրանց մասը համարվող կից տարածքներում, երկաթուղային կայարաններում, ավտոկայաններում, սոցիալական ոլորտի օբյեկտներում (դպրոցներ, ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ և այլն).
գ) պաշտպանական և անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում և դրանց կից տարածքներում:
Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի մասնավորեցումը չի թույլատրվում, այդ տարածքը կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալական հիմունքներով:
Հոդված 4. |
Պետական բաժնետիրական, պետական մասնակցությամբ և ոչ պետական ընկերություններ (ձեռնարկություններ) և անավարտ շինարարության օբյեկտներ, որոնց մասնավորեցումն իրականացվում է ծրագրով |
Սույն ծրագրի մասն է կազմում պետական ընկերությունների (ձեռնարկությունների) և անավարտ շինարարության օբյեկտների ցանկը` ըստ տնտեսության ճյուղերի և ոլորտների (ցանկերը կցվում են)` առանձին նշելով բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցվողները: Իսկ ծրագրի ցանկերում ընդգրկված այն ընկերությունները (ձեռնարկությունները), որոնց մասնավորեցման ձևը նշված չէ, մասնավորեցվում են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով:
«Փոքր» օբյեկտները համարվում են ծրագրի մաս և մասնավորեցվում են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
Անավարտ շինարարության բոլոր օբյեկտները, ընկերությունների (ձեռնարկությունների) կազմում գտնվող «փոքր» օբյեկտները և գույքի առանձին տարրերը համարվում են ծրագրում ընդգրկված:
Նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և օբյեկտները համարվում են սույն ծրագրի մաս և ենթակա են առաջնահերթ մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով, իսկ ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտների մասնավորեցումը հիմնականում ավարտվում է մինչև 1998թ. հուլիսի 1-ը:
Նախատեսվում է մասնավորեցնել ծրագրի ցանկերում ընդգրկված ընկերությունների (ձեռնարկությունների) ընդհանուր թվի` 1998թ.` 50 տոկոսը (140), 1999թ.` 30 տոկոսը (84), 2000թ.` 20 տոկոսը (56):
Հոդված 5. |
Սեփականաշնորհման սերտիֆիկատների օգտագործման կարգը և ժամկետները |
Սույն ծրագրով սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկում չի իրականացվում:
Նախորդ ծրագրերով բաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատների օգտագործման վերջին ժամկետ է սահմանվում 1998 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հոդված 6. |
Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները |
Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» օբյեկտները և վարձակալած գույքը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու դեպքում:
«Փոքր» օբյեկտները եվ վարձակալած գույքը ուղղակի վաճառքի ձեվով մասնավորեցնելու դեպքում տարաժամկետ վճարումների չափերը
Գնահատված արժեքը (դրամ) |
Առաջին վճարի չափը (դրամ) |
Վճարման ժամկետը (տարի) |
Վճարումների թիվը (անգամ) |
1 |
2 |
3 |
4 |
Մինչև 1 000 000 | 100 տոկոս |
- |
- |
1 000 001-2 000 000 | ոչ պակաս 1 միլիոնից+1 միլիոնը գերազանցող գումարի 50 տոկոսը |
1 |
2 |
2 000 001-4 000 000 | ոչ պակաս 1,5 միլիոնից+2 միլիոնը գերազանցող գումարի 40 տոկոսը |
2 |
3 |
4 000 001-6 000 000 | ոչ պակաս 2,3 միլիոնից+4 միլիոնը գերազանցող գումարի 35 տոկոսը |
3 |
4 |
6 000 001-8 000 000 | ոչ պակաս 3 միլիոնից+6 միլիոնը գերազանցող գումարի 30 տոկոսը |
4 |
5 |
8 000 001-10 000 000 | ոչ պակաս 3,6 միլիոնից+8 միլիոնը գերազանցող գումարի 25 տոկոսը |
5 |
6 |
10 000 001-12 000 000 | ոչ պակաս 4,1 միլիոնից+10 միլիոնը գերազանցող գումարի 20 տոկոսը |
6 |
7 |
12 000 001-14 000 000 | ոչ պակաս 4,5 միլիոնից+12 միլիոնը գերազանցող գումարի 15 տոկոսը |
7 |
8 |
14 000 001-16 000 000 | ոչ պակաս 4,8 միլիոնից+14 միլիոնը գերազանցող գումարի 10 տոկոսը |
8 |
9 |
16 000 001-20 000 000 | ոչ պակաս 5,0 միլիոնից+16 միլիոնը գերազանցող գումարի 5 տոկոսը |
9 |
10 |
20 000 001-ից ավելի | ոչ պակաս 5,2 միլիոնից |
10 |
11 |
Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում մասնավորեցվող գույքի գների փոփոխման ինդեքսը:
Մասնավորեցման (սեփականաշնորհման) նախորդ ծրագրերով նախատեսված տարաժամկետ վճարումների իրավունք ստացած գնորդները սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մնացած վճարումները կարող են կատարել սույն օրենքով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակին համապատասխան:
(6-րդ հոդվածը խմբ., փոփ. 28.12.98 ՀՕ-282)
Հոդված 7. |
Մասնավորեցման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները` ըստ տնտեսության ոլորտների և առանձին ընկերությունների (ձեռնարկությունների) |
Մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների (ձեռնարկությունների) և անավարտ շինարարության օբյեկտների նախապատրաստման նպատակով մասնավորեցում (սեփականաշնորհում) իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում տնտեսության առանձին ոլորտների մասնավորեցման ենթածրագրեր, սահմանում է կազմակերպական-տեխնիկական համալիր միջոցառումների պլան: Այն իրականացնում են վերոհիշյալ մարմնի նշանակած անձինք կամ պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինները, ընդ որում`
- մասնավորեցում (սեփականաշնորհում) իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմինները տեղեկություններ են տալիս իրենց ենթակայության տակ գտնվող ու մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների (ձեռնարկությունների) ֆինանսական վիճակի, ինչպես նաև առաջարկություններ` այն կարգավորելու կամ ընկերությունը (ձեռնարկությունը) լուծարելու մասին.
- կարող են հրավիրվել նաև մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որոնց հիմնական նպատակը լուծարման ենթակա կազմակերպությունների (ձեռնարկությունների) վնասաբերության պատճառները բացահայտելն է.
- անհրաժեշտության դեպքում ստեղծվում են փորձագետների ժամանակավոր խմբեր, որոնց միջոցով մշակվում են հանձնարարականներ` տնտեսության այս կամ այն ճյուղում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու, ընկերությունները (ձեռնարկությունները) վերակազմավորելու (բաժանելու, այլ ձեռնարկությունների հետ միացնելու, գործող ընկերության (ձեռնարկության) կազմից առանձնացնելու), ինչպես նաև ընկերություններում (ձեռնարկություններում) զբաղվածության կառուցվածքային փոփոխություններ կատարելու ուղղությամբ:
Հոդված 8. |
Մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների (ձեռնարկությունների) նկատմամբ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները |
Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման մյուս մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն ծրագիրը ուժի մեջ մտցնելուց հետո դրանում ընդգրկված ընկերությունները (ձեռնարկությունները) լուծարել, վերակազմավորել, ստեղծել դուստր ընկերություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերի:
Ծրագրում այլ սահմանափակումներ կարող են սահմանվել սույն օրենքի լրացումների և փոփոխությունների միջոցով:
Հոդված 9. |
Պետական գույքի մասնավորեցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավական միջոցառումները |
Պետական գույքի մասնավորեցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են`
- հասարակության լայն խավերին «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, դրանից բխող օրենքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին և այլ նորմատիվ իրավական ակտերին ծանոթացնելու գործընթացը կազմակերպելը.
- մասնավորեցման գործընթացում ներգրավված կադրերի համար մեթոդական և գործնական ուսուցում կազմակերպելը.
- աճուրդային կենտրոնների և մասնավորեցում (սեփականաշնորհում) իրականացնող պետական կառավարման մարմնի տարածքային ստորաբաժանումների միջոցով բաժնետոմսերի բաժանորդագրություն իրականացնելը.
- նոր բաժնետոմսերի բաց տեղաբաշխումը ֆոնդային բորսաների միջոցով.
- խորհրդատվական ընկերություններ և մասնագետներ ներգրավելը:
Պետական գույքի մասնավորեցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ իրավական միջոցառումներն են`
- մասնավորեցվող պետական գույքի գնահատման, գնահատման մեթոդների ընտրության, պետական գույքի առանձին ձևերով մասնավորեցման իրականացման կարգերի (կանոնակարգերի) մշակումը, դրանց օրենսդրական կատարելագործումը:
Հոդված 10. |
Ծրագրի գործողության ժամկետը |
Ծրագիրը գործում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Ց Ա Ն Կ
1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)
NN ը/կ |
Ծածկագիրը | Ընկերության (ձեռնարկության) անվանումը | Հասցեն | Մասնավորեցման ձևը |
1 | 2 | 3 | 4 | 5 |
ԷՆԵՐԳԵՏԻԿԱ | ||||
1. | (Տողը հանվել է 14.04.99 ՀՕ-292) | |||
2. | 60 001 | «Երևանի ՋԷԿ» ՊՁ | քաղ. Երևան, Արին Բերդի 3-րդ նրբ | մասնավորեցում |
3. | 60 002 | «Ջերմային ցանցեր» ՊՁ | քաղ. Երևան, Թեյշեբաինի 8 | մասնավորեցում |
4. | 60 003 | «Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադ» ՊՁ | Կոտայքի մարզ, գ. Արգել | մասնավորեցում |
5. | 60 004 | «Որոտանի ՀԷԿ-երի կասկադ» ՊՁ | քաղ. Գորիս, գ. Տաթև, գ. Որոտան քաղ. Սիսիան, գ. Շամբ, գ. Շաղատ | մասնավորեցում |
6. | 60 005 | «Արարատի մարզային էլեկտրացանց» ՊՁ | քաղ. Արտաշատ Արազու 43 | մասնավորեցում |
7. | 60 006 | «Վայոց Ձորի մարզային էլեկտրացանց» ՊՁ | քաղ. Եղեգնաձոր, Զորավար Անդրանիկի 39 | մասնավորեցում |
8. | 60 007 | «Լոռու մարզային էլեկտրացանց» ՊՁ | քաղ. Վանաձոր, Բաթումի 8 | մասնավորեցում |
9. | 60 008 | «Տավուշի մարզային էլեկտրացանց» ՊՁ | քաղ. Իջևան, Օչամչիրայի 2 | մասնավորեցում |
10. | 60 009 | «Կոտայքի մարզային էլեկտրացանց» ՊՁ | քաղ. Հրազդան, Աթարբեկյան, 5ա | մասնավորեցում |
11. | 60 010 | «Արագածոտնի մարզային էլեկտրացանց» ՊՁ | քաղ. Աշտարակ | մասնավորեցում |
12. | 60 011 | «Արմավիրի մարզային էլեկտրացանց« ՊՁ | քաղ. Արմավիր | մասնավորեցում |
13. | 60 012 | «Շիրակի մարզային էլեկտրացանց» ՊՁ | քաղ. Գյումրի, Շարա Տալյան 1 | մասնավորեցում |
14. | 60 013 | «Գեղարքունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ | քաղ. Սևան, Էներգետիկների 4 | մասնավորեցում |
15. | 60 014 | «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ | քաղ. Կապան, Գործարանային 17 | մասնավորեցում |
16. | 60 015 | «Երևանի էլեկտրացանց» ՊՁ | քաղ. Երևան, Մյասնիկյան 5/1 | մասնավորեցում |
17. | 60 016 | «Հայատոմսպասարկում» ՊՁ | քաղ. Մեծամոր | մասնավորեցում |
18. | 60 017 | «Հայէներգաքիմպաշտպանություն» ՓԲԸ | քաղ. Երևան Արին Բերդի 3-րդ նրբ. | մասնավորեցում |
19. | 60 018 | «Հայատոմէներգամոնտաժ» ՓԲԸ | Արմավիրի մարզ | մասնավորեցում |
20. | 60 019 | «Հայատոմջերմաէներգամոնտաժ» ՓԲԸ | Արմավիրի մարզ | մասնավորեցում |
21. | 60 020 | «Հայհիդրոէլեկտրամոնտաժ» ՓԲԸ | քաղ. Երևան, Արցախի պող., 4-րդ նրբ., 6 | մասնավորեցում |
22. | 60 021 | «Հայէներգաջերմամեկուսացում» ՊՁ | քաղ. Հրազդան | մասնավորեցում |
23. | 60 022 | «Հայէներգացանցշին» ՊՁ | քաղ. Երևան, Բաբայան 10/1 | մասնավորեցում |
24. | 60 023 | «Հայէներգո» ՊՁ-ի «Բնակկենցաղային տնտեսություն» ԴՁ |
քաղ. Երևան, Իսահակյան 24 | մասնավորեցում |
25. | 60 024 | «Հայգազ» ՊՁ-ի Մասիսի «Հայանիստ» օժանդակ տնտեսություն |
քաղ. Մասիսի | մասնավորեցում |
26. | 60 025 | «Հայգազ» ՊՁ-ի գյուղատնտեսական մթերքների արտադրության և վերամշակմա ԴՁ | քաղ. Մասիս | մասնավորեցում |
ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ | ||||
27. | 60 026 | Մասնագիտացված աշխատանքների վարչություն | քաղ. Երևան, Սունդուկյան 66 | մասնավորեցում |
28. | 60 027 | «Արմավիրապակի» ՊՓԲԸ | Արմավիրի մարզ, Շահումյան 3 |
մասնավորեցում |
29. | 60 028 | «Պեմզաշենի ՇԻԿ» ՊՓԲԸ | Շիրակի մարզ, գ. Պեմզաշեն |
մասնավորեցում |
30. | 60 029 | Նոր Խարբերդի «Դիատոմիտների գործարան» ՓԲԸ |
Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ | մասնավորեցում |
31. | 60 030 | Արարատի ցեմենտի կոմբինատ | քաղ. Արարատ | մասնավորեցում |
32. | 60 031 | «Անի-Պեմզա» կոմբինատ | Շիրակի մարզ, գ. Անիպեմզա | մասնավորեցում |
33. | 60 032 | «Արթիկ-տուֆ» ԱՄ | քաղ. Արթիկ, Տուֆագործների 24 | մասնավորեցում |
ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ | ||||
34. | 60 033 | «Հայքիմնախագիծ» ՊՁ (տարածք չունի) | քաղ. Վանաձոր, Օգոստոսի 23-ի փող., 2 | մասնավորեցում |
35. | 60 034 | Ռետինատեխնիկական իրերի գործարանի ՇՎՎ | քաղ. Երևան, Արշակունյաց 25 | մասնավորեցում |
ՀԱՍՏՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ | ||||
36. | 60 035 | «Արագած» ՊՁ | Արագածոտնի մարզ, գ. Արագած | մասնավորեցում |
37. | 60 036 | «Ալմաստ» գործարան» ՓԲԸ | քաղ. Երևան, Ռուբինյանց 28 | մասնավորեցում |
ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐ | ||||
38. | 60 037 | Վանաձորի «ԷՀՏ» | քաղ. Վանաձոր, Գործարանային 2 | մասնավորեցում |
39. | 60 038 | «Արև» ՊՁ | քաղ. Ապարան, Գայի 20 | մասնավորեցում |
ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ | ||||
40. | 60 039 | Կապանի «Էլեկտրոն» ՓԲԸ | քաղ. Կապան, Լեռնահանքեր |
մասնավորեցում |
41. | 60 040 | «Էլեկտրոն-Գյումրի» ՓԲԸ | քաղ. Գյումրի, Գործարանային 5 | մասնավորեցում |
42. | 60 041 | «Կոնտակտ Ռելե» ՓԲԸ | քաղ. Երևան, Ազատության պող. | մասնավորեցում |
43. | 60 042 | «Նեյրոն» ՊՁ-ի «Գողթ» ԴՁ | Կոտայքի մարզ, գ. Գողթ | մասնավորեցում |
44. | 60 043 | «Նեյրոն» ՊՁ-ի «ՇՎՎ» ԴՁ | քաղ. Երևան, Միկոյան 17 | մասնավորեցում |
45. | 60 044 | «Նեյրոն» ՊՁ-ի «Տաթև» ԴՁ | Սյունիքի մարզ, գ. Տաթև | մասնավորեցում |
46. | 60 045 | «Նեյրոն» ՊՁ-ի «Հովիտ» ԴՁ | Տավուշի մարզ, | մասնավորեցում |
ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱ | ||||
47. | 60 046 | Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ | քաղ. Քաջարան, Լեռնագործների 1 | մասնավորեցում |
48. | 60 047 | Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ | քաղ. Մեղրի, գ. Ագարակ | մասնավորեցում |
49. | 60 048 | Կապանի լեռնահարստացման կոմբինատ | քաղ. Կապան, Գործարանային 4 | մասնավորեցում |
50. | 60 049 | Ախթալայի ՀՀՊՁ | քաղ. Ախթալա | մասնավորեցում |
51. | 60 050 | «Հայոսկի» ՀՆՊՁ | քաղ. Երևան, Կոմիտասի 49 | մասնավորեցում |
52. | 60 051 | «Կանազ» ՓԲԸ | քաղ. Երևան, Գրիբոյեդովի 25 | մասնավորեցում |
53. | 60 052 | «Ակսոն» գործարան | քաղ. Երևան Գրիբոյեդովի 25 | մասնավորեցում |
54. | 60 053 | «Մագնոն» ՀԿՏԲ | քաղ. Գյումրի, Ա. Մանուկյան 4 | մասնավորեցում |
55. | 60 054 | «Շողակն» ՊՁ | քաղ. Նոր Հաճն | մասնավորեցում |
ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ | ||||
56. | 60 055 | «Կումայրի» ՓԲԸ | քաղ. Գյումրի, Աբովյան 256 | մասնավորեցում |
57. | 60 056 | «Էդգար» ՓԲԸ | քաղ. Գյումրի, Լիսիցյան փող. | մասնավորեցում |
58. | 60 057 | Վանաձորի «Ղարս» կարի ֆաբրիկա | քաղ. Վանաձոր, Դպրոցի 47 | մասնավորեցում |
59. | 60 058 | Քանաքեռի կարի ֆաբրիկա | քաղ. Երևան, Սարկավագի 157 | մասնավորեցում |
60. | 60 059 | Արթիկի գուլպա-նասկեղենի ֆաբրիկա | քաղ. Արթիկ, Շահումյան 1 | մասնավորեցում |
61. | 60 060 | Մանկական հագուստի կարի ֆաբրիկա | քաղ. Երևան, Վրացական 5 | մասնավորեցում |
62. | 60 061 | Կամոյի առևտրաարտադրական կան ձեռնարկություն | քաղ. Գավառ, Կ. Հայրապետի 5 | մասնավորեցում |
63. | 60 062 | Մաստարայի կոշիկի ֆաբրիկա | Արագածոտնի մարզ, գ. Մաստարա | մասնավորեցում |
64. | 60 063 | Գյումրիի «Նարեկ» ՓԲԸ | քաղ. Գյումրի, Թբիլիսյան 42 | մասնավորեցում |
65. | 60 064 | Գառնահովտի կոշիկի ֆաբրիկա | Արագածոտնի մարզ, գ. Գառնահովիտ | մասնավորեցում |
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ | ||||
66. | 60 065 | Վանաձորի «Ավտոմատիկա ԳԱՁ» ՓԲԸ | քաղ. Վանաձոր, Մ. Խորենացու 5 | մասնավորեցում |
ԱՅԼ ՃՅՈՒՂԵՐ | ||||
67. | 60 066 | «Վիտա» ձեռնարկություն | քաղ. Երևան, Ավան, 4-րդ փող., 19 | մասնավորեցում |
68. | 60 067 | «Լալվար» ՓԲԸ | քաղ. Տաշիր | մասնավորեցում |
ԱՌԵՎՏՈՒՐ | ||||
69. | 60 150 | «Երառսպասարկում» ՊՁ-ի N 3 ԴՁ | քաղ. Երևան, Արցախի 28 | մասնավորեցում |
70. | 60 151 | «Երառսպասարկում» ՊՁ-ի N 5 ԴՁ | քաղ. Երևան, Ա. Վշտունու 5-րդ նրբ., 24 | մասնավորեցում |
71. | 60 152 | «Երառսպասարկում» ՊՁ-ի N 8 ԴՁ | քաղ. Երևան, Աբելյան 8 | մասնավորեցում |
72. | 60 153 | «Երառսպասարկում» ՊՁ-ի Մ/Ս N 7 ԴՁ | քաղ. Երևան, Ավան-3, Գրիգոր Նարեկացու 54 | մասնավորեցում |
73. | 60 154 | «Գեղառսպաս» ՊՁ | քաղ. Գավառ, Գրիգոր Լուսավորչի 18 | մասնավորեցում |
74. | 60 155 | «Վայոցձորառսպաս» ՊՁ | քաղ. Եղեգնաձոր, Պարույր Սևակի 9 | մասնավորեցում |
75. | 60 156 | «Տավուշառսպաս» ՊՁ | քաղ. Դիլիջան, Օրջոնիկիձեի 6ա | մասնավորեցում |
76. | 60 157 | «Արագածոտնառսպաս» ՊՁ | քաղ. Արտաշատ, Երևանյան 47 | մասնավորեցում |
77. | 60 158 | «Արարտառսպաս» ՊՁ | քաղ. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող., 79 | մասնավորեցում |
78. | 60 159 | «Վաղարշապատառսպաս» ՊՁ | քաղ. Վաղարշապատ, Աթարբեկյան 24 | մասնավորեցում |
79. | 60 160 | Սևանի հանգստյան գոտում համալիր սպասարկման ՊՁ | քաղ. Սևան, հանգստյան գոտի | մասնավորեցում |
80. | 60 161 | «Հայինտուր-ֆիրմա» ՊՁ | քաղ. Երևան, Փ. Բյուզանդի 1 | մասնավորեցում |
81. | 60 162 | Արագածի ԿՄՖ | քաղ. Արարատ | մասնավորեցում |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ | ||||
82. | 60 200 | ՇՇ-14 | քաղ. Վաղարշապատ, Գայի խճ. | մասնավորեցում |
83. | 60 201 | «ՇՇ-23» ՓԲԸ | քաղ. Վայք | մասնավորեցում |
84. | 60 202 | «Վայոց ձոր» ՓԲԸ | քաղ. Եղեգնաձոր, Միկոյան 16 | մասնավորեցում |
85. | 60 203 | «Հիդրոշինարար» ՓԲԸ | Շիրակի մարզ, գ. Ախուրյան | մասնավորեցում |
86. | 60 204 | «Վարարակ» ՓԲԸ | քաղ. Գորիս, Ավանգարդի 29 | մասնավորեցում |
87. | 60 205 | «Անի» ՓԲԸ | քաղ. Մարալիկ | մասնավորեցում |
88. | 60 206 | «ՇՇ-8» ՓԲԸ | քաղ. Նոյեմբերյան | մասնավորեցում |
89. | 60 207 | «Մասիս» ՓԲԸ | Արարատի մարզ, գ. Մարմարաշեն | մասնավորեցում |
90. | 60 208 | «Աղուտներ» ՓԲԸ | Արմավիրի մարզ, գ. Երասխահուն | մասնավորեցում |
91. | 60 209 | «Աղստև» ՓԲԸ | քաղ. Իջևան | մասնավորեցում |
92. | 60 210 | «Արգամ» ՓԲԸ | քաղ. Բերդ | մասնավորեցում |
93. | 60 211 | «Տարոն» ՓԲԸ | Շիրակի մարզ, գ. Ախուրյան | մասնավորեցում |
94. | 60 212 | «Ջրաշինարար-2» ՓԲԸ | Շիրակի մարզ, գ. Կապս | մասնավորեցում |
95. | 60 213 | «Հայջրշին» ՊՁ-ի Սիսիանի տեղամաս | քաղ. Սիսիան | մասնավորեցում |
96. | 60 214 | «Հայջրշին» ՊՁ-ի Կապանի տեղամաս | քաղ. Կապան | մասնավորեցում |
97. | 60 215 | «Հայջրշին» ՊՁ-ի «Գրավի» ՓԲԸ | Շիրակի մարզ, գ. Ախուրյան | մասնավորեցում |
98. | 60 216 | Գորիսի հրուշակեղենի ՊՁ | քաղ. Գորիս, Առաքելյան 26 | մասնավորեցում |
99. | 60 217 | Իջևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան | քաղ. Իջևան | մասնավորեցում |
100. | 60 218 | Արմավիրի հացի գործարան | քաղ. Արմավիր | մասնավորեցում |
101. | 60 219 | Ջերմուկի հացի գործարան | քաղ. Ջերմուկ, Ձախափնյակ թաղ. | մասնավորեցում |
102. | 60 220 | Թթխմորի և հաց-հրուշակեղենի փորձարարական արտադրական ՊՁ | քաղ. Երևան, Նոր Արեշ, 25-րդ փող., 50 | մասնավորեցում |
103. | 60 221 | Թթխմորի միավորում | քաղ. Աբովյան | մասնավորեցում |
104. | 60 222 | Գորիսի հացընդունման ՊՁ | քաղ. Գորիս, Տաթևացու 8 | մասնավորեցում |
105. | 60 223 | Ագարակի հացի գործարան | Սյունիքի մարզ, գ. Ագարակ | մասնավորեցում |
106. | 60 224 | Երևանի N 10 հացի գործարան | քաղ. Երևան, Կիևյան 16 | մասնավորեցում |
107. | 60 225 | Երևանի փորձարարական գործարան | քաղ. Երևան, Զ. Քանաքեռցու 76 | մասնավորեցում |
108. | 60 226 | Բյուրեղավանի հացի գործարան | քաղ. Բյուրեղավան | մասնավորեցում |
109. | 60 227 | Սևանի անասնամթերման գրասենյակ | քաղ. Սևան, Կոլխոզնիկների փող. | մասնավորեցում |
110. | 60 228 | Նոյեմբերյանի անասնամթերման գրասենյակ | Տավուշի մարզ, գ. Բերդավան | մասնավորեցում |
111. | 60 229 | «Հայգյուղջրատարշին» ՓԲԸ | քաղ. Երևան, Սունդուկյան 66ա | մասնավորեցում |
112. | 60 230 | «Հայջրշին» ՊՁ-ի N 7 ՇՇ | Արմավիրի մարզ, գ. Քարակերտ | մասնավորեցում |
113. | 60 231 | «Եղվարդշին» ՓԲԸ | քաղ. Եղվարդ | մասնավորեցում |
114. | 60 232 | «Սիփան» ՓԲԸ | Կոտայքի մարզ, գ. Առինջ | մասնավորեցում |
115. | 60 233 | «Թալին» ՓԲԸ | քաղ. Թալին | մասնավորեցում |
116. | 60 234 | «ՇՇ-2» ՓԲԸ | Արարատի մարզ, գ. Լանջազատ | մասնավորեցում |
117. | 60 235 | «Ջրաշինարար-20» ՓԲԸ | քաղ. Չարենցավան | մասնավորեցում |
118. | 60 236 | «Ջավախք» ՓԲԸ | Արմավիրի մարզ, գ. Եղեգնուտ | մասնավորեցում |
119. | 60 237 | «Մասիս-1» ՓԲԸ | Արարատի մարզ, «Մասիս» կայարան | մասնավորեցում |
120. | 60 238 | «Զվարթնոց-1» ՓԲԸ | քաղ. Վաղարշապատ | մասնավորեցում |
121. | 60 239 | Մասնագիտացված ավտոտրանսպորտային ձեռնարկություն | Կոտայքի մարզ, գ. Վերին Պտղնի | մասնավորեցում |
122. | 60 240 | Երևանի թռչնաբուծական փորձարարական բազայի Մասիսի տեղամաս | Արարատի մարզ, գ. Այնթափ | մասնավորեցում |
123. | 60 241 | Փետուրի վերամշակման արտադրության և իրացման ձեռնարկություն | Արմավիրի մարզ, գ. Մուսալեռ | մասնավորեցում |
124. | 60 242 | «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ի «Հորատում» ԴՁ | Արագածոտնի մարզ, գ. Ագարակ | մասնավորեցում |
125. | 60 243 | «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ի N 2 շինարարական ԴՁ | Շիրակի մարզ, գ. Ախուրյան | մասնավորեցում |
126. | 60 244 | «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ի առևտրաարտադրական ԴՁ | Արարատի մարզ, գ. Հայանիստ | մասնավորեցում |
127. | 60 245 | Ստեփանավանի անասնամթերման գրասենյակ | քաղ. Ստեփանավան, Արևելյան 2 | մասնավորեցում |
128. | 60 246 | Պռոշյանի սերմնաբուծական բազա | Կոտայքի մարզ, գ.Պռոշյան | մասնավորեցում |
129. | 60 247 | Սիսիանի սերմնազտիչ գործարան | Սյունիքի մարզ, գ. Ույծ | մասնավորեցում |
130. | 60 248 | «Սերմեր« արտադրաառևտրական ֆիրմա» ՊՁ | քաղ. Երևան, Այվազովսկու 14 | մասնավորեցում |
131. | 60 249 | Մոսկվայի «Արարատ» գինու-կոնյակի գործարանի անավարտ շինարարություն | քաղ. Մոսկվա, Բրյուլովո, 6-րդ Ռադիալնայա | մասնավորեցում |
132. | 60 250 | Սանկտ Պետերբուրգի «Արարատ» գինու-կոնյակի գործարան | քաղ. Սանկտ Պետերբուրգ, Սոֆիյսկայա 93 | մասնավորեցում |
ՏՐԱՆՍՊՈՐՏ | ||||
133. | 60 300 | Երևանի ՈՒԱՏՁ-1 | քաղ. Երևան, Արցախի 23 | մասնավորեցում |
134. | 60 301 | «Երուղևորտրանս» ՓԲԸ | քաղ. Երևան, Թևոսյան 5 | մասնավորեցում |
135. | 60 302 | Երևանի ՈՒԱՏՁ-6 | քաղ. Երևան, Դավթաշեն թաղ. | մասնավորեցում |
136. | 60 303 | Երևանի միջքաղաքային ՈՒԱՏՁ | քաղ. Երևան, Շիրակի 76 | մասնավորեցում |
137. | 60 304 | Երևանի միկրոավտոբուսային ՈՒԱՏՁ | քաղ. Երևան, Բագրատունյաց 42 | մասնավորեցում |
138. | 60 305 | Երևանի մերձքաղաքային մասնավորեցում ՈՒԱՏՁ | քաղ. Երևան, Նուբարաշենի խճ., 9 | մասնավորեցում |
139. | 60 306 | Աբովյանի ԲՈՒԱՏՁ | Կոտայքի մարզ, գ. Մայակովսկի | մասնավորեցում |
140. | 60 307 | Արարատի ԲԱՏՁ | քաղ. Արարատ, Գրիբոյեդովի 11 | մասնավորեցում |
141. | 60 308 | Արտաշատի ԲՈՒԱՏՁ | քաղ. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող. | մասնավորեցում |
142. | 60 309 | Գորիսի ԲՈՒԱՏՁ | քաղ. Գորիս, Առաքելյան 30 | մասնավորեցում |
143. | 60 310 | Սևանի ԲՈՒԱՏՁ | քաղ. Սևան, Նաիրյան 191 | մասնավորեցում |
144. | 60 311 | Վեդու ԲՈՒԱՏՁ | քաղ. Վեդի, Արարատյան 113 | մասնավորեցում |
145. | 60 312 | Հրազդանի ԲԱՏՁ | քաղ. Հրազդան, Կաքավաձոր թաղ. | մասնավորեցում |
146. | 60 313 | Հրազդանի ՈՒԱՏՁ | քաղ. Հրազդան, Վանատուն թաղ. | մասնավորեցում |
147. | 60 314 | Եղեգնաձորի ԲՈՒԱՏՁ | քաղ. Եղեգնաձոր, Երևանյան խճ., փակ 1 | մասնավորեցում |
148. | 60 315 | Մարտունու ԲՈՒԱՏՁ | քաղ. Մարտունի, Սիրունյան 1 | մասնավորեցում |
149. | 60 316 | Մասիսի ԲՈՒԱՏՁ | Արարատի մարզ, գ. Հայանիստ | մասնավորեցում |
150. | 60 317 | Մեղրու ԲՈՒԱՏՁ | քաղ. Մեղրի, Ադեզյան 3 | մասնավորեցում |
151. | 60 318 | Նաիրիի ԲՈՒԱՏՁ | քաղ. Եղվարդ, Կոմիտասի 41 | մասնավորեցում |
152. | 60 319 | Չարենցավանի ԲՈՒԱՏՁ | քաղ. Չարենցավան, Արցախի 1 | մասնավորեցում |
153. | 60 320 | Ջերմուկի ԲՈՒԱՏՁ | քաղ. Ջերմուկ | մասնավորեցում |
154. | 60 321 | Ճամբարակի ԲՈՒԱՏՁ | քաղ. Ճամբարակ | մասնավորեցում |
155. | 60 322 | Վայքի ԲՈՒԱՏՁ | քաղ. Վայք, Ա. Մելիքյան 3 | մասնավորեցում |
156. | 60 323 | Վարդենիսի ԲՈՒԱՏՁ | քաղ. Վարդենիս, Չարենցի 70 | մասնավորեցում |
157. | 60 324 | Ալավերդու ԲՈՒԱՏՁ | քաղ. Ալավերդի, Թբիլիսյան խճ. 7 | մասնավորեցում |
158. | 60 325 | Ապարանի ԲՈՒԱՏՁ | քաղ. Ապարան, Գայի 1 | մասնավորեցում |
159. | 60 326 | Բաղրամյանի ԲՈՒԱՏՁ | Արմավիրի մարզ, գ. Մյասնիկյան | մասնավորեցում |
160. | 60 327 | Գյումրիի ԲԱՏՁ-1 | քաղ. Գյումրի, Շիրակացու 8 | մասնավորեցում |
161. | 60 328 | Երևանի ԲԱՏՁ-3 | քաղ. Երևան, Շիրակի փող., փակ. 3/2 | մասնավորեցում |
162. | 60 329 | Երևանի միջազգային ԲԱՏՁ | քաղ. Երևան, Արցախի փող., նրբ. 5/3 | մասնավորեցում |
163. | 60 330 | Էջմիածնի ԲՈՒԱՏՁ | քաղ. Վաղարշապատ, Ծաղկունքի խճ. | մասնավորեցում |
164. | 60 331 | Վանաձորի 2981 ԱՇ-ի նախկին N 1 ԲԱՏՁ-ի բազան | քաղ. Վանաձոր, Կնունյանց 1 | մասնավորեցում |
165. | 60 332 | Իջևանի ԲՈՒԱՏՁ | քաղ. Իջևան, Արցախյան 2 | մասնավորեցում |
166. | 60 333 | Սպիտակի ԲՈՒԱՏՁ | քաղ. Սպիտակ, Շահումյան 122 | մասնավորեցում |
167. | 60 334 | Ստեփանավանի ԲՈՒԱՏՁ | քաղ. Ստեփանավան, Հոկտեմբերյան 145 | մասնավորեցում |
168. | 60 335 | Տավուշի ԲՈՒԱՏՁ | քաղ. Բերդ, Լենինի 6 | մասնավորեցում |
169. | 60 336 | Տաշիրի ԲՈՒԱՏՁ | քաղ. Տաշիր, Կիրովի փող. | մասնավորեցում |
170. | 60 337 | Երևանի մետրոպոլիտենի նորոգման-մեխանիկական ՊՁ | քաղ. Երևան, Արարատյան 87 | մասնավորեցում |
171. | 60 338 | Երևանի մետրոպոլիտենի նորոգման էլեկտրամեխանիկական տեղամաս | քաղ. Երևան, Թբիլիսյան փող. (Քանաքեռ) |
մասնավորեցում |
172. | 60 339 | Եղեգնաձորի ՃՇՇՁ | քաղ. Եղեգնաձոր | մասնավորեցում |
173. | 60 340 | Կոտայքի ՃՇՇՁ | Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ | մասնավորեցում |
174. | 60 341 | Քաշաթաղի ՃՇՆՁ | Քաշաթաղ | մասնավորեցում |
175. | 60 342 | Նաիրիի ՃՇՇՁ | Կոտայքի մարզ | մասնավորեցում |
176. | 60 343 | Երևանի ՃՇՁ | քաղ. Երևան | մասնավորեցում |
177. | 60 344 | «Անահիտ» պանսիոնատ | քաղ. Ստեփանավան | մասնավորեցում |
178. | 60 345 | ՀՀ երկաթուղու «Լեռնագործ» ՓԲԸ | Լոռու մարզ, «Այրում» կայարան | մասնավորեցում |
179. | 60 346 | ՀՀ երկաթուղու Երևանի շինմոնտաժային ՊՁ | քաղ. Երևան, Թամանցիների 93 | մասնավորեցում |
180. | 60 347 | ՀՀ երկաթուղու Երևանի ջրամատակարարման ուղեմաս | քաղ. Երևան, Արցախի 40 | մասնավորեցում |
181. | 60 348 | ՀՀ երկաթուղու «Հայերկաթուղիմատ» ՊՁ | քաղ. Երևան, Տիգրան Մեծի 50 | մասնավորեցում |
182. | 60 349 | ՀՀ երկաթուղու Գյումրիի երկաթուղու հիվանդանոց | քաղ. Գյումրի, Գյումրիի երկաթուղու հիվանդանոց | մասնավորեցում |
183. | 60 350 | ՀՀ երկաթուղու Արզնու երկաթուղու հիվանդանոցային վերականգնողական կենտրոն | Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի | մասնավորեցում |
184. | 60 351 | ՀՀ երկաթուղու Գյումրիի քաղաքային կառույցների ուղեմաս | քաղ. Գյումրի, Երկաթգծի 62 | մասնավորեցում |
185. | 60 352 | ՀՀ երկաթուղու Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս | քաղ. Երևան, Արցախի 40 | մասնավորեցում |
186. | 60 353 | «Այգ» ՓԲԸ (Երևանի ՆԳ) | քաղ. Երևան, Նուբարաշենի խճ. 1 | մասնավորեցում |
187. | 60 354 | «Գյումրիավտոնորոգում» ՓԲԸ (Գյումրիի ԱՆԳ) | քաղ. Գյումրի, Փանյան 1 | մասնավորեցում |
188. | 60 355 | «Սլացք» ՓԲԸ (Վանաձորի ԱՆԳ) | քաղ. Վանաձոր, Թևոսյան 3 | մասնավորեցում |
189. | 60 356 | Արթիկի ԲՈՒԱՏՁ | քաղ. Արթիկ, Գործարանային 2 | մասնավորեցում |
190. | 60 357 | Գյումրիի ԲԱՏՁ-3 | քաղ. Գյումրի, Բուլվարային 2 | մասնավորեցում |
191. | 60 358 | Երևանի ԲԱՏՁ-6 | քաղ. Երևան, Արցախի 34 | մասնավորեցում |
192. | 60 359 | Երևանի ԲԱՏՁ-7 | քաղ. Երևան, Արին Բերդի փող., նրբ. 5/10 | մասնավորեցում |
193. | 60 360 | Երևանի ԲԱՏՁ-9 | քաղ. Երևան, Շիրակի 39 | մասնավորեցում |
194. | 60 361 | Երևանի ՏԱՁ | քաղ. Երևան, Արցախի 73 | մասնավորեցում |
_______ Ծանոթագրություն.- |
ՈՒԱՏՁ` ուղևորատար ավտոտրանսպորտային ձեռնարկություն ԲՈՒԱՏՁ` բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային ձեռնարկություն ԲԱՏՁ` բեռնատար ավտոտրանսպորտային ձեռնարկություն ՃՇՇՁ` ճանապարհների շինարարության և շահագործման ձեռնարկություն ՊՁ` պետական ձեռնարկություն ՄՆԳ` մեխանիկական նորոգման գործարան ԱՆԳ` ավտոնորոգման գործարան ՏԱՁ` տրանսպորտային առաքման ձեռնարկություն | |||
195. | 60 362 | Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս | քաղ. Երևան, Արարատյան 90 | մասնավորեցում |
196. | 60 363 | «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ-ի ջերմոցային տնտեսություն | քաղ. Երևան, Արարատյան 87 | մասնավորեցում |
197. | 60 364 | «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ-ի ավտոտնակներ (5 հատ) | քաղ. Երևան, Արարատյան 87 | մասնավորեցում |
ԿԱՊ | ||||
198. | 60 500 | «Նյութատեխնիկական մատակարարման և առևտրաարտադրական պետական ձեռնարկություն | քաղ. Երևան, Թբիլիսյան խճ. 37 | մասնավորեցում |
199. | 60 501 | Սիսիանի էլեկտրակապի ԴՁ-ի անասնապահական ֆերմա | Սյունիքի մարզ, գ. Տոլորս | մասնավորեցում |
200. | 60 502 | Գավառի էլեկտրակապի ԴՁ-ի անասնապահական ֆերմա | քաղ. Գավառ | մասնավորեցում |
201. | 60 503 | Վարչատնտեսական ՊՁ-ի «Շինարարություն և արտադրություն» ԴՁ | քաղ. Երևան, Ռադիշչևի 4 | մասնավորեցում |
202. | 60 504 | Վարչատնտեսական ՊՁ-ի ջերմոցային տնտեսություն | Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ, N 1 ռադիոկենտրոն | մասնավորեցում |
203. | 60 505 | Վարչատնտեսական ՊՁ-ի թռչնաբուծական տնտեսություն | Կոտայքի մարզ, գ. Բալահովիտ, N 1 ռադիոկենտրոն | մասնավորեցում |
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ | ||||
204. | 60 600 | «Հանրապետական մանկական օրթոպեդիկ հիվանդանոց» ՊՁ | քաղ. Մասիս | մասնավորեցում |
ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ | ||||
205. | 60 700 | «Լույս» հրատարակչություն | քաղ. Երևան, Իսահակյան 28 | մասնավորեցում |
ՄՇԱԿՈՒՅԹ | ||||
206. | 60 800 | Երևանի երիտասարդական կամերային թատրոն | քաղ. Երևան, Մեսրոպ Մաշտոցի 58 | մասնավորեցում |
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴԵՐՔ | ||||
207. | 60 900 | Լոռու ԴՁ-ի Ախթալայի բազայի ճաշարան | Լոռու մարզ, գ. Նեղուց, «Երկրաբան» բազա | մասնավորեցում |
208. | 60 901 | Լոռու ԴՁ-ի Ախթալայի բազայի խանութ | Լոռու մարզ, Նեղուց, «Երկրաբան» բազա | մասնավորեցում |
209. | 60 902 | Լոռու ԴՁ-ի Շամլուղի բազայի գրասենյակ | քաղ. Շամլուղ | մասնավորեցում |
210. | 60 903 | Լոռու ԴՁ-ի Շամլուղի բազայի ճաշարան | քաղ. Շամլուղ | մասնավորեցում |
211. | 60 904 | Լոռու ԴՁ-ի Շամլուղի բազայի պահեստ | քաղ. Շամլուղ | մասնավորեցում |
212. | 60 905 | Աղստևի ԴՁ-ի «Արեգ» բազա | քաղ. Իջևան, «Արեգ» բազա | մասնավորեցում |
213. | 60 906 | Գուգարքի ԵՀՇ ՊՁ-ի Դիլիջանի բազայի ադմինիստրատիվ շենք | քաղ. Դիլիջան, Կամոյի փող. | մասնավորեցում |
214. | 60 907 | Հարավային ԵՀՇ ՊՁ-ի Կապանի ԴՁ-ի օժանդակ տնտեսություն | քաղ. Կապան | մասնավորեցում |
215. | 60 908 | Հարավային ԵՀՇ ՊՁ-ի Կապանի ԴՁ-ի քիմիական լաբորատորիայի շենք | քաղ. Կապան, բանավան Արփիկ | մասնավորեցում |
216. | 60 909 | ՏԵԵ ՊՁ-ի բազա | քաղ. Երևան, Թբիլիսյան խճ. 47 | մասնավորեցում |
217. | 60 910 | ՀԻԵ ՊՁ-ի Սամաղարի բազայի ճաշարան | Արմավիրի մարզ, գ. Սամաղար | մասնավորեցում |
218. | 60 911 | «Կառույց» ՓԲԸ | Կոտայքի մարզ, գ. Առինջ | մասնավորեցում |
219. | 60 912 | «Ջաջուռածուխ» ՊՁ (2 անգար) | Շիրակի մարզ, գ. Ղարիբջանյան | մասնավորեցում |
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ | ||||
220. | 61 200 | «Արմավիրի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՁ | քաղ. Արմավիր, Երևանյան 40 ա | մասնավորեցում |
221. | 61 201 | «Արմավիրի Մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՁ | քաղ. Արմավիր, Սայաթ-Նովայի 23 | մասնավորեցում |
222. | 61 202 | «Վաղարշապատի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՁ | քաղ. Վաղարշապատ, Աթարբեկյան 20 ա | մասնավորեցում |
223. | 61 203 | «Վաղարշապատի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՁ | քաղ. Վաղարշապատ, Մեսրոպ Մաշտոցի 8 | մասնավորեցում |
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ | ||||
224. | 61 300 | Մարզադաշտի սպորտհամալիր | քաղ. Եղեգնաձոր, Սպանդարյան փող. | մասնավորեցում |
225. | 61 301 | Կաթսայատուն` ջեռուցման ցանցով | քաղ. Եղեգնաձոր, Մոմիկի 18 | մասնավորեցում |
226. | 61 302 | Առևտրի կենտրոն | քաղ. Ջերմուկ | մասնավորեցում |
227. | 61 303 | Առողջարան (567 տեղ) | քաղ. Ջերմուկ | մասնավորեցում |
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ | ||||
228. | 61 400 | Արարատի մարզի Վեդու «Ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՁ | քաղ. Վեդի, Պուշկինի 1 | մասնավորեցում |
61 900 | «Պրոմեթեյ-Խիմպրոմ» ՓԲԸ | Վանաձոր | մասնավորեցում | |
Շինարարություն | ||||
229. | 61 700 | «Հանթսման-Հայաստան» ՍՊԸ համատեղ ձեռնարկության հայկական բաժնեմաս |
քաղ. Երևան Արցախի 49 |
մասնավորեցում |
(Ցանկը փոփ., լրաց. 14.04.99 ՀՕ-292, լրաց. 12.10.99 ՀՕ-8, փոփ., խմբ. 13.10.99 ՀՕ-7)
Ց Ա Ն Կ
1998 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ 34 ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
NN ը/կ |
Ծածկագիրը | Ընկերության (ձեռնարկության) անվանումը | Հասցեն | Մասնավորեցման ձևը |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. | 61 100 | «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Անիի շրջանային միավորում | Շիրակի մարզ, գ. Մարալիկ | մասնավորեցում |
2. | 61 101 | «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ստեփանավանի շրջանային միավորում | քաղ. Ստեփանավան, Հոկտեմբերյան 1 | մասնավորեցում |
3. | 61 102 | «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արագածի շրջանային միավորում | Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ | մասնավորեցում |
4. | 61 103 | «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում | քաղ. Վարդենիս | մասնավորեցում |
5. | 61 104 | «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Սևանի միջշրջանային միավորում | Գեղարքունիքի մարզ, գ. Գագարին | մասնավորեցում |
6. | 61 105 | «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Նոյեմբերյանի շրջանային միավորում | Տավուշի մարզ, գ. Բերդավան | մասնավորեցում |
7. | 61 106 | «Ագրոսպասարկում« ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում | Արարատի մարզ, «Մասիս» կայարան | մասնավորեցում |
8. | 61 107 | «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Բաղրամյանի շրջանային միավորում | Արմավիրի մարզ, գ. Մյասնիկյան | մասնավորեցում |
9. | 61 108 | «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Տաշիրի շրջանային միավորում | քաղ. Տաշիր | մասնավորեցում |
10. | 61 109 | «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արտաշատի շրջանային միավորում | քաղ. Արտաշատ, Հոկտեմբերյան 25 | մասնավորեցում |
11. | 61 110 | «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ախուրյանի շրջանային միավորում | Շիրակի մարզ, գ. Ախուրյան, Ախուրյան խճ. | մասնավորեցում |
12. | 61 111 | «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ապարանի շրջանային միավորում | քաղ. Ապարան | մասնավորեցում |
13. | 61 112 | «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Գորիսի շրջանային միավորում | քաղ. Գորիս | մասնավորեցում |
14. | 61 113 | «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Նաիրիի շրջանային միավորում | քաղ. Եղվարդ | մասնավորեցում |
15. | 61 114 | «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Սիսիանի շրջանային միավորում | քաղ. Սիսիան, Ադամյան 35 | մասնավորեցում |
16. | 61 115 | «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Տավուշի շրջանային միավորում | քաղ. Բերդ, Տավուշի 33 | մասնավորեցում |
17. | 61 116 | «Բերրիություն» ԱՄ-ի Նոյեմբերյանի շրջանային միավորում | Տավուշի մարզ, գ. Բերդավան | մասնավորեցում |
18. | 61 117 | «Բերրիություն» ԱՄ-ի Սպիտակի շրջանային միավորում | քաղ. Սպիտակ, Լենինականի խճ. | մասնավորեցում |
19. | 61 118 | «Գեղամա» («Բերրիություն» ԱՄ-ի Գագարինի միջշրջանային միավորում) ՓԲԸ | Գեղարքունիքի մարզ, գ. Գագարին | մասնավորեցում |
20. | 61 119 | «Բերրիություն» ԱՄ-ի Արագածի շրջանային միավորում | Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ | մասնավորեցում |
21. | 61 120 | «Բերրիություն» ԱՄ-ի Ապարանի շրջանային միավորում | Արագածոտնի մարզ, գ. Քուչակ | մասնավորեցում |
22. | 61 121 | «Բերրիություն» ԱՄ-ի Նաիրիի շրջանային միավորում | քաղ. Եղվարդ, Երևանյան խճ. 1 | մասնավորեցում |
23. | 61 122 | «Բերրիություն» ԱՄ-ի Երևանի միավորում | քաղ. Երևան, Հաղթանակ թաղ., 1-ին փող. 46 | մասնավորեցում |
24. | 61 123 | «Բերրիություն» ԱՄ-ի Իջևանի շրջանային միավորում | քաղ. Իջևան | մասնավորեցում |
25. | 61 124 | «Բերրիություն» ԱՄ-ի Իջևանի միջշրջանային բազա | քաղ. Իջևան | մասնավորեցում |
26. | 61 125 | «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Թումանյանի շրջանային միավորում | Լոռու մարզ, գ. Օձուն | մասնավորեցում |
27. | 61 126 | «Բերրիություն» ԱՄ-ի Ստեփանավանի շրջանային միավորում | քաղ. Ստեփանավան, Ամերիկյան թաղ. | մասնավորեցում |
28. | 61 127 | «Հատիս» ՓԲԸ | քաղ. Աբովյան, Սևանի 11 | մասնավորեցում |
29. | 61 128 | «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Մարտունու շրջանային միավորում | քաղ. Մարտունի, Գարեգին Նժդեհի 4 | մասնավորեցում |
30. | 61 129 | «Բերրիություն» ԱՄ-ի Գորիսի շրջանային միավորում | քաղ. Գորիս, Ամառանոցային 125 | մասնավորեցում |
31. | 61 130 | «Բերրիություն» ԱՄ-ի Սիսիանի շրջանային միավորում | քաղ. Սիսիան, Իսրայելյան 1 | մասնավորեցում |
32. | 61 131 | «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Մեղրու շրջանային միավորում | քաղ. Մեղրի | մասնավորեցում |
33. | 61 132 | «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Սպիտակի շրջանային միավորում | քաղ. Սպիտակ, Լենինականյան խճ.135 | մասնավորեցում |
34. | 61 133 | «Բերրիություն» ԱՄ-ի Ախուրյանի շրջանային միավորում | Շիրակի մարզ, գ. Ախուրյան | մասնավորեցում |
35. | 61 134 | «Բերրիություն» ԱՄ-ի Արարատի շրջանային միավորում | քաղ. Վեդի, Արարատյան 5 | մասնավորեցում |
36. | 61 135 | «Բերրիություն» ԱՄ-ի Արթիկի շրջանային միավորում | քաղ. Արթիկ | մասնավորեցում |
37. | 61 136 | «Բերրիություն« ԱՄ-ի Վաղարշապատի շրջանային միավորում | Արմավիրի մարզ, Խաթունարխի խճ. 5-րդ կմ | մասնավորեցում |
38. | 61 137 | «Բերրիություն» ԱՄ-ի Արտաշատի շրջանային միավորում | քաղ. Արտաշատ, Արարատյան 7 | մասնավորեցում |
39. | 61 138 | «Բերրիություն» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում | քաղ. Վարդենիս | մասնավորեցում |
40. | 61 139 | Սևանի ձկնաբուծական գործարան | քաղ. Սևան, Կիրովի 189 | մասնավորեցում |
41. | 61 140 | «Երուղևորտրանս» ԼԿՊՁ-ի «Ճոպանուղի» ստորաբաժանում | քաղ. Երևան, Ամառանոցային 66 | մասնավորեցում |
42. | 61 141 | «Կիլիկիա» ՓԲԸ | քաղ. Աբովյան, Սևանի 11 | մասնավորեցում |
43. | 61 142 | «Փարոս» ՓԲԸ («Փարոս» ԴՁ) | քաղ. Աբովյան, Սևանի 11 | մասնավորեցում |
44. | 61 143 | «Վան» ՓԲԸ | քաղ. Աբովյան, Սևանի 11 | մասնավորեցում |
45. | 61 144 | «Բերրիություն» ԱՄ-ի Արմավիրի շրջանային միավորում | քաղ. Արմավիր | մասնավորեցում |
46. | 61 145 | «Սիրիուս» ՓԲԸ | քաղ. Աբովյան | մասնավորեցում |
47. | 61 146 | Հրազդանի ջերմատնային տնտեսություն | քաղ. Հրազդան | մասնավորեցում |
48. | 61 147 | Սպիտակի հացամթերքի կոմբինատ | քաղ. Սպիտակ, Կիրովականի խճ. | մասնավորեցում |
49. | 61 148 | Վաղարշապատի «Էլեկտրոն» գործարան | քաղ. Վաղարշապատ | մասնավորեցում |
50. | 61 149 | Արմավիրի «Սորտսերմբանջար» ՓԲԸ | քաղ. Արմավիր | մասնավորեցում |
51. | 61 150 | Երևանի N 12 ԲԱՏՁ | քաղ. Երևան, Արշակունյաց 119 | մասնավորեցում |
52. | 61 151 | «Զվարթնոց» պոլիգրաֆիական ձեռնարկություն | քաղ. Երևան, Իսակովի 48 | մասնավորեցում |
(Ցանկը փոփ. 13.10.99 ՀՕ-7)
Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ Ի Կ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ
N | Հոդվածի N-ը | Առաջարկության հեղինակը(ները) | Առաջարկության բովանդակությունը | Նշումներ (առաջարկությունը ընդունված է (+), ընդունված չէ (-), ընդունված է մասամբ) |
1 | 2 | 3 | 4 | 5 |
1. | Հոդված 2 |
ՀՀ կառավարություն |
Առաջարկվում է հոդվածում լրացնել հետևյալ դրույթը. «- բանկերի, ապահովագրական ընկերությունների և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների պետական բաժնետոմսերի վաճառքը իրականացվում է կառավարության որոշմամբ, առանց դրանք սույն ծրագրում ընդգրկելու»: |
+ |
2. | Հոդված 4 | ԱԺ-ի տնտեսական հանձնաժողով, ՀՀ կառավարություն |
Վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պետական բաժնետիրական, պետական մասնակցությամբ և ոչ պետական ընկերություններ (ձեռնարկություններ) և անավարտ շինարարության օբյեկտներ, որոնց մասնավորեցումն իրականացվում է ծրագրով»: | + |
ԱԺ-ի տնտեսական հանձնաժողով, ՀՀ կառավարություն |
Հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերը տալ նոր խմբագրությամբ. «Փոքր» օբյեկտները համարվում են ծրագրի մաս և մասնավորեցվում են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Անավարտ շինարարության բոլոր օբյեկտները, ընկերությունների (ձեռնարկությունների) կազմում գտնվող «փոքր» օբյեկտները և գույքի առանձին տարրերը համարվում են ծրագրում ընդգրկված: Նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և օբյեկտները համարվում են սույն ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով»: |
+ | ||
ԱԺ-ի տնտեսական հանձնաժողով, ՀՀ կառավարություն |
Հոդվածի վերջում նախատեսել ծրագրի ցանկերում ընդգրկված ընկերությունների (ձեռնարկությունների) տարեկան մասնավորեցման հարաբերական և բացարձակ ցուցանիշները: | + | ||
3. | Հոդված 5 | ԱԺ-ի տնտեսական հանձնաժողով, ՀՀ կառավարություն |
Հոդվածից հանել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքից կրկնվող մասերը: | + |
4. | Հոդված 6 | ԱԺ-ի տնտեսական հանձնաժողով, ՀՀ կառավարություն |
Առաջին նախադասության «մասնավորեցման» բառից հետո հանել «և պետական գույքի ուղղակի վաճառքի» բառերը: | + |
5. | Հոդված 8 | ԱԺ-ի տնտեսական հանձնաժողով, ՀՀ կառավարություն |
Երկրորդ նախադասության «սահմանվել» բառից հետո ավելացնել «սույն օրենքի» բառերը: | + |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.07.2000, ՀՕ-84 | 29.08.2000, ՀՕ-192 | |
06.07.2000, ՀՕ-73 | 01.08.2000, ՀՕ-192 | |
17.05.2000, ՀՕ-59 | 15.06.2000, ՀՕ-192 | |
25.04.2000, ՀՕ-56 | 31.05.2000, ՀՕ-192 | |
13.10.1999, ՀՕ-7 | 23.11.1999, ՀՕ-192 | |
12.10.1999, ՀՕ-8 | 13.11.1999, ՀՕ-192 | |
14.04.1999, ՀՕ-292 | 10.05.1999, ՀՕ-192 | |
28.12.1998, ՀՕ-282 | 08.02.1999, ՀՕ-192 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|