Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 17
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.03.2021-28.03.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.02.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.02.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.03.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2021 թվականի

թիվ 17

քաղ. Մոսկվա

        

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԾԱԳՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԹԵՐԹԱՎՈՐ ԶՍՊԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԹԻԹԵՂԱԹԵՐԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7320 10 ծածկագրով դասակարգվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի, բեռնաուղևորատար տրանսպորտի, ավտոբուսների, տրոլեյբուսների, տրակտորների, կցորդների և կիսակցորդների, բացահանքային, շինարարական և ճանապարհաշինարարական տեխնիկայի համար նախատեսված՝ տաք եղանակով մշակված թերթավոր զսպակների և դրանց համար թիթեղաթերթերի նկատմամբ կիրառել հակագնագցման միջոց՝ մաքսային արժեքի 14,11 տոկոսի չափով հակագնագցման տուրքի սահմանման միջոցով, տվյալ հակագնագցման միջոցի գործելը սահմանելով 5 տարի ժամկետով:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի բնագավառում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտին՝ իրականացնել թերթավոր զսպակների և դրանց համար թիթեղաթերթերի գների ամենամյա մշտադիտարկում Եվրասիական տնտեսական միության շուկայում՝ սույն որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի կիրառման ընթացքում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

    

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.03.2021, թիվ 29 28.03.2021, թիվ 17
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան