Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 96
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.05.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.10.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.05.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

         

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

      

18 հոկտեմբերի 2016 թվականի

թիվ 96

քաղ. Մոսկվա

        

«ՓԱԹԵԹՎԱԾՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 005/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի օգոստոսի 16-ի թիվ 769 որոշմամբ ընդունված «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 005/2011) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

    

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

       

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2016 թվականի հոկտեմբերի 18-ի

թիվ 96 որոշման

    

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

   

«Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 005/2011) կատարվող

            

1. 1-ին հոդվածում՝

ա) 1-ին կետում «5-րդ հավելվածին» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ փաթեթվածք (խցանափակման միջոցներ))» բառերը.

բ) 2-րդ կետում «թվային նշումը» բառերը փոխարինել «թվային ծածկագիրը» բառերով.

գ) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Սույն Տեխնիկական կանոնակարգը չի տարածվում բժշկական արտադրատեսակների, դեղամիջոցների, դեղագործական արտադրանքի, ծխախոտային արտադրատեսակների և վտանգավոր բեռների համար նախատեսված փաթեթվածքի (խցանափակման միջոցների) վրա, ինչպես նաև ավտոմոբիլային, երկաթուղային, ծովային և օդային տրանսպորտով բեռների փոխադրման համար նախատեսված բեռնարկղերի և ընդկալների վրա:»:

2. 2-րդ հոդվածը.

ա) չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«համակցված նյութ՝ այն երկշերտ կամ բազմաշերտ նյութը, որի շերտերը չեն կարող անջատվել առանց այդպիսի նյութի ֆունկցիոնալ կամ ֆիզիկական հատկությունների կորստի.».

բ) տասներորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝ «ուղեկցող փաստաթղթեր՝ այն փաստաթղթերը, որոնք պարունակում են տեղեկատվություն արտադրանքի մասին այն շրջանառության մեջ բաց թողնելու ժամանակ (արտադրանքի որակի և (կամ) քանակի մասին, հաշվարկային և համալիր փաստաթղթեր).

պահպանման ժամկետ՝ այն ժամկետը, որի ընթացքում արտադրատեսակը համապատասխանում է սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին՝ պատրաստողի (արտադրողի) կողմից սահմանված պահպանման պայմաններին հետևելու դեպքում.»:

3. 5-րդ հոդվածում՝

ա) 4-րդ կետում «1-ին հավելվածում» բառերը փոխարինել «1-ին և 11 հավելվածներում» բառերով.

բ) 6-րդ կետում՝

«և քիմիական կայունությամբ» բառերը փոխարինել «, քիմիական կայունությամբ և հերմետիկությամբ» բառերով.

6.2 ենթակետի չորրորդ պարբերությունը լրացնել «(բացի շշերից)» բառերով.

6.4 ենթակետում՝

երկրորդ պարբերությունում «առանց վնասվելու բարձրությունից» բառերը փոխարինել «և (կամ) հորիզոնական հարվածի փորձարկման դեպքում» բառերով.

երրորդ պարբերությունը լրացնել «և (կամ) դարսակման դեպքում ապահովել ամրությունը» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«- փաթեթվածքի բռնակները (առկայության դեպքում) պետք է լինեն փաթեթվածքին ամուր կցված և պետք է դիմանան սահմանված բեռնվածքին:».

6.5 ենթակետից հանել երրորդ պարբերությունը.

6.8 ենթակետում՝

երկրորդ պարբերությունում «ջրակայուն» բառը փոխարինել «անջրանցիկ» բառով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«- խցանափակման դեպքում պետք է հերմետիկ լինի:».

գ) 9-րդ կետում՝

9.1 ենթակետում՝

վեցերորդ պարբերությունից հանել «հիդրոստատիկ» բառը.

յոթերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«- կրոնեն-խցանները պետք է քայքայակայուն լինեն.».

9.2 ենթակետում՝

առաջին պարբերությունից հանել «և համակցված» բառերը.

չորրորդ պարբերությունից հանել «հիդրոստատիկ» բառը.

հինգերորդ պարբերությունը հանել.

9.3 ենթակետի հինգերորդ պարբերությունից հանել «շեղջաքարացված (ագլոմերացված) և» բառերը.

լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.5 ենթակետով՝

«9.5 համակցված խցանափակման միջոցներ.

- ջերմակծկումային և տոփանման թասակների սոսնձման կարը պետք է լինի ամուր.

- խցարար միջադիրները չպետք է շերտատվեն:».

դ) 11-րդ կետից հանել 11.4 ենթակետը:

4. 6-րդ հոդվածում՝

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Մականշվածքը պետք է ներառի այն նյութի նույնականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը, որից պատրաստվում է (են) փաթեթվածքը (խցանափակման միջոցները)՝ փաթեթվածքը հավաքելը հեշտացնելու և այն կրկնակի օգտագործելու նպատակներով։ Մականշվածքը պետք է ամուր, քերամաշման նկատմամբ կայուն և երկարակյաց լինի: Նյութը, որից պատրաստվում է (են) փաթեթվածքը (խցանափակման միջոցները), նույնականացնելու համար անհրաժեշտ մականշվածքը պետք է զետեղվի անմիջապես փաթեթվածքի և (կամ) ուղեկցող փաստաթղթերի վրա: Փաթեթվածքի վրա համապատասխան մականշվածքի բացակայության դեպքում արտադրանքը պատրաստողը, որը տվյալ արտադրանքը փաթեթավորում է փաթեթվածքի մեջ, պետք է մանեկապիտակի (պիտակի) վրա նյութը, որից պատրաստվում է (են) փաթեթվածքը (խցանափակման միջոցները), նույնականացնելու համար անհրաժեշտ մականշվածք զետեղի՝ փաթեթվածքի ուղեկցող փաստաթղթերին համապատասխան: Պատրաստողի կողմից սահմանվող տեխնոլոգիական և կառուցվածքային հնարավորությունների առկայության դեպքում մականշվածքը զետեղվում է անմիջապես խցանափակման միջոցների վրա, դրանց բացակայության դեպքում համապատասխան տեղեկատվությունը նշվում է խցանահանման միջոցների ուղեկցող փաստաթղթերում:».

բ) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Մականշվածքը պետք է 3-րդ հավելվածին համապատասխան ներառի այն նյութի թվային ծածկագիրը և (կամ) տառային նշագիրը (հապավումը), որից պատրաստվում է (են) փաթեթվածքը (խցանափակման միջոցները), և պետք է ներառի պայմանանշաններ`4-րդ հավելվածին համապատասխան. նկար 1 (սննդամթերքի հետ շփման համար նախատեսված փաթեթվածք (խցանափակման միջոցներ)), նկար 2 (օգտագործված փաթեթվածքի (խցանափակման միջոցների) օգտահանման հնարավորություն՝ Մեբիուսի ժապավեն):»:

5. 7-րդ հոդվածում՝

ա) 2-րդ կետի 2.1 ենթակետում «3հ, 4հ, 5հ սխեմաներ» բառերը փոխարինել «3հ, 4հ, 6հ սխեմաներ» բառերով.

բ) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«- արտադրական հսկողության իրականացում (1հ, 3հ և 6հ սխեմաների համար):».

գ) 7-րդ կետում՝

չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«- կառավարման համակարգի սերտիֆիկատ (սերտիֆիկատի պատճենը) (6հ սխեմա).

«- մատակարարման պայմանագիր (կոնտրակտ) և ուղեկցող փաստաթղթեր (արտադրանքի քանակի վերաբերյալ) (2հ, 4հ սխեմաներ).».

հինգերորդ պարբերությունից հանել «կառավարման համակարգին առնչվող համապատասխանության հավաստագիրը կամ կառավարման համակարգի գնահատմանն առնչվող ակտը (արձանագրությունը) (առկայության դեպքում),» բառերը.

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ և 13-րդ կետերով՝

«12. Պատրաստողի (պատրաստողի կողմից լիազորված անձի), ներմուծողի ցանկությամբ 1հ և 2հ սխեմաներով համապատասխանության հայտարարագրումը կարող է փոխարինվել 3հ, 4հ, 6հ սխեմաներով համապատասխանության հայտարարագրմամբ։

13. Օգտագործման մեջ գտնվող փաթեթվածքը (խցանափակման միջոցները) սույն Տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության հավաստման ենթակա չէ (չեն):»:

6. 1-ին հավելվածում «****» նշանով տողատակի ծանոթագրությունում «և խցանափակման միջոցների համար, որոնք արտադրվել են» բառերը փոխարինել «, որը արտադրվել է» բառերով:

7. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 11 հավելվածով՝

  

«Հավելված 11

  

ՊԱՀԱՆՋՆԵՐ

  

սննդամթերքի, այդ թվում՝ մանկական սննդի հետ շփվող փաթեթվածքի (խցանափակման միջոցների) զգայորոշման (օրգանոլեպտիկ) ցուցանիշներին ներկայացվող

      

Ցուցանիշի անվանումը

Նորմատիվ

I. Փաթեթվածքի (խցանափակման միջոցների) նմուշի զգայորոշման (օրգանոլեպտիկ) ցուցանիշները

Նմուշի հոտը (միավորներ)

1-ից ոչ ավելի

II. Սննդամթերքի, այդ թվում՝ մանկական սննդի հետ շփման համար նախատեսված 15 տոկոսից բարձր խոնավություն ունեցող փաթեթվածքի (խցանափակման միջոցների) փորձարկման ժամանակ ջրային լուծամզուկների զգայորոշման (օրգանոլեպտիկ) ցուցանիշները

Հոտ (միավորներ)

Կողմնակի համ

Պղտորություն

Նստվածք*

Ներկում*

1-ից ոչ ավելի

չի թույլատրվում

չի թույլատրվում

չի թույլատրվում

չի թույլատրվում

III. Սննդամթերքի, այդ թվում՝ մանկական սննդի հետ շփման համար նախատեսված մինչև 15 տոկոս խոնավությամբ փաթեթվածքից (խցանափակման միջոցներից) օդային լուծամզուկների զգայորոշման (օրգանոլեպտիկ) ցուցանիշները

Կլանիչի** հոտը (միավորներ)

Կլանիչի համը**

Կլանիչի գույնը**

չի թույլատրվում

չի թույլատրվում

չի թույլատրվում

              

_________________________

* Թույլատրվում է ջրային լուծամզուկների ներկում և կեղևային խցանափակման արտադրատեսակների և փայտանյութից արտադրատեսակների մոդելավորման ժամանակ նստվածք:

** Ելնելով փաթեթվածքի (խցանափակման միջոցների) շահագործման պայմաններից՝ որպես կլանիչ կիրառում են սննդամթերք (հաց, թխվածքաբլիթ, ալյուր, յուղ և այլն):»:

8. 3-րդ և 4-րդ հավելվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«Հավելված 3

 

Նյութի թվային ծածկագիրը և տառային նշագիրը (հապավում), որից պատրաստվում է (են) փաթեթվածքը (խցանափակման միջոցները)

          

Նյութ

Տառային նշագիր (հապավում)*

Թվային ծածկագիր

1

2

3

Պլաստմասսա

Պոլիէթիլենտերեֆտալատ

РЕТ կամ PETE

01 կամ 1

Բարձր խտության պոլիէթիլեն

РЕ-HD կամ HDPE

02 կամ 2

Պոլիվինիլքլորիդ

PVC կամ V

03 կամ 3

Ցածր խտության պոլիէթիլեն

PE-LD կամ LDPE

04 կամ 4

Պոլիպրոպիլեն

РР

05 կամ 5

Պոլիստիրոլ

PS

06 կամ 6

Պլաստմասսայի այլ տեսակներ

О կամ OTHER

07 կամ 7

8-19

Թուղթ և ստվարաթուղթ

Ծալքավորված ստվարաթուղթ

PAP

20

Ստվարաթղթի այլ տեսակներ

PAP

21

Թուղթ

PAP

22

Թղթի և ստվարաթղթի այլ տեսակներ

 

23-39

Մետաղներ

Պողպատ

FE

40

Ալյումին

ALU

41

Այլ մետաղներ

 

42-49

Բնափայտ և փայտանյութ

Փայտ

FOR

50

Խցան

FOR

51

Այլ

 

52-59

Մանածագործվածք

Բամբակ

ТЕХ

60

Ջուտ

ТЕХ

61

Այլ

 

62-69

Ապակի

Անգույն ապակի

GL

70

Կանաչ ապակի

GL

71

Դարչնագույն ապակի

GL

72

Ապակու այլ տեսակներ

 

73-79

Համակցված նյութեր**

Թուղթ և ստվարաթուղթ/տարբեր նյութեր

 

80

Թուղթ և ստվարաթուղթ/պլաստմասսա

 

81

Թուղթ և ստվարաթուղթ/ալյումին

 

82

Թուղթ և ստվարաթուղթ/սպիտակ թիթեղ

 

83

Թուղթ և ստվարաթուղթ/պլաստմասսա/ալյումին

 

84

Թուղթ և ստվարաթուղթ/պլաստմասսա/ալյումին/սպիտակ թիթեղ

 

85

Այլ

 

86-89

Պլաստմասսա/ալյումին

 

90

Պլաստմասսա/սպիտակ թիթեղ

 

91

Պլաստմասսա/տարբեր մետաղներ

 

92

Այլ

 

93-94

Ապակի/պլաստմասսա

 

95

Ապակի/ալյումին

 

96

Ապակի/սպիտակ թիթեղ

 

97

Ապակի/տարբեր մետաղներ

 

98

Այլ

 

99

   

________________________

* Օգտագործվում են միայն մեծատառեր: Օրինակ՝ պոլիէթիլենտերեֆտալատ

        

(տարբերակներ).

   

Ներմուծեք նկարագրությունը_21895

     

** Մակնշվում են հետևյալ ձևով՝ լատիներեն С տառը և թեք գծով հիմնական նյութի նշագիրը՝ ըստ զանգվածի այլ նյութերի համակազմում: Օրինակ՝ թուղթ և ստվարաթուղթ/պլաստմասսա/ալյումին՝ С/РАР.

   

Ներմուծեք նկարագրությունը_21897

         

Ծանոթագրություններ.

1. Նույնականացման նշանները դրվում են հետևյալ կերպ՝ Մեբիուսի ժապավենի ներսում՝ թվային ծածկագիրը և տառային նշագիրը, Մեբիուսի ժապավենի տակ՝ «Փաթեթվածքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 005/2011)

4-րդ հավելվածին համապատասխան՝ 2-րդ նկարը:

2. Մեբիուսի ժապավենի բացակայության դեպքում թվային ծածկագիր և տառային նշագիր չի դրվում:

3. Թվային ծածկագիրը և տառային նշագիրը կարող են օգտագործվել առաջարկված ցանկացած տարբերակում:

4. Պայմանանշանների չափերը փաթեթվածք պատրաստողն է սահմանում՝ կախված տեխնիկական հնարավորություններից: Պայմանանշանները կարող են պատրաստված լինել փաթեթվածքի գույնին հակադրական ցանկացած գույնով կամ ռելիեֆային ձևով:

       

Հավելված 4

 

ՊԱՅՄԱՆԱՆՇԱՆՆԵՐ՝

     

փաթեթվածքի (խցանափակման միջոցների) մականշվածքին դրվող

      

Ներմուծեք նկարագրությունը_21898

          

Նկ. 1 Փաթեթվածք (խցանափակման միջոցներ)` սննդամթերքի հետ շփման համար նախատեսված

               

Պայմանանշան, որը նշանակում է, որ փաթեթվածքը սննդամթերքի հետ շփման համար է նախատեսված, թույլատրվում է դնել ինչպես առանց շրջանակի, այնպես էլ շրջանակի մեջ (կլոր, քառակուսի և այլն):

                 

   

Ներմուծեք նկարագրությունը_21899

              

Նկ. 2 Օգտագործված փաթեթվածքի (խցանափակման միջոցների) օգտահանման հնարավորություն` Մեբիուսի ժապավեն»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան