ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հոկտեմբերի 2021 թվականի |
թիվ 104 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային առևտուրը զարգացնելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների պլանի («ճանապարհային քարտեզի») մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Ժապարով |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Կ ա ր գ ա դ ր ու թ յ ու ն
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԻ») ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների 5.6.1 կետի և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2020 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 16 և 2021 թվականի ապրիլի 30-ի թիվ 4 հանձնարարագրերն իրագործելու նպատակով՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային առևտուրը զարգացնելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանն ուղղված միջոցառումների պլանը («ճանապարհային քարտեզը»)։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված՝ միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումների իրագործումը։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի թիվ որոշմամբ |
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆ («ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶ»)
ուղղված Եվրասիական տնտեսական միության շրջանակներում էլեկտրոնային առևտուրը զարգացնելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը
Միջոցառման անվանումը |
Իրագործման ձևը |
Կատարման ժամկետը |
Կատարող | ||
I. Ապրանքների էլեկտրոնային առևտրի բնագավառում՝ Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերի և ակտերի նախագծերի մշակում | |||||
1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում էլեկտրոնային առևտրի հարցերով միջազգային պայմանագրի նախագծի մշակում, այդ թվում՝ հետևյալ հարցերի մշակմամբ՝ հասկացութային ապարատ՝ միջազգային պայմանագրի կիրառման նպատակներով. էլեկտրոնային առևտրի մասնակիցներ. Միության՝ ապրանքների էլեկտրոնային առևտրի միասնական շուկայի գործունեության պայմաններ. խտրականության բացառման, ապրանքների ազատ տեղաշարժի, հարակից ծառայությունների ազատ մատուցման սկզբունքներ. էլեկտրոնային առևտրի մասնակիցների իրավունքների ու շահերի պաշտպանության, այդ թվում՝ սպառողների իրավունքների պաշտպանության սկզբունքներ. ինտերնետ խանութների (ինտերնետ հարթակի) անբարեխիղճ գործելակերպերի սահմանափակմանն ուղղված միջոցներ. վեճերի մինչդատական կարգավորման մեխանիզմ. Միության շրջանակներում էլեկտրոնային առևտրի ֆիզիկական ու թվային ենթակառուցվածքի կայունության ապահովման, այդ թվում՝ տվյալների պաշտպանության, տեղեկատվական անվտանգության ապահովման պայմաններ |
միջազգային պայմանագիր |
2022-2023 թվականներ |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), Միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ) | ||
2. Ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի բնագավառում մաքսային կարգավորման կատարելագործում՝ հաշվի առնելով անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի բնագավառում պիլոտային ծրագրի իրագործումը, այդ թվում՝ արտաքին էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքների արտահանման պարզեցում (անդամ պետություններից առաջարկներ ստանալու դեպքում), միջազգային փոստային առաքանիներով առաքման ոչ ենթակա՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների ցանկի ձևավորում՝ ներառյալ «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում (այսուհետ՝ ՄՕ-ի մասին պայմանագիր) փոփոխությունների կատարում՝ ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման մասով. Հանձնաժողովի ակտերի ընդունում՝ ՄՕ-ի մասին պայմանագրում կատարված փոփոխություններին համապատասխան |
ՄՕ-ի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրություն (ՄՕ-ի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո) |
2022-2023 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ | ||
3. Արտաքին էլեկտրոնային առևտրի շրջանակներում ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման առանձնահատկությունների որոշում |
Հանձնաժողովի ակտ (ՄՕ-ի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո) |
2022-2023 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ | ||
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի «Համապատասխանության գնահատման տիպային սխեմաների մասին» թիվ 44 որոշման մեջ փոփոխությունների կատարում՝ ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի բնագավառում պիլոտային ծրագրի իրագործման շրջանակներում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին էլեկտրոնային առևտրի ապրանքների համապատասխանության հաստատման ժամանակավոր կարգի սահմանման մասով |
Հանձնաժողովի ակտ |
2022 թվականի I եռամսյակ |
Հանձնաժողով, անդամ պետություններ | ||
5. Ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի բնագավառում տեխնիկական կանոնակարգման կատարելագործում, այդ թվում՝ հաշվի առնելով անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի բնագավառում պիլոտային ծրագրի իրագործումը՝ ներառյալ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում (այսուհետ՝ «Միության մասին» պայմանագիր) փոփոխությունների կատարումը. Միության մաքսային տարածքում համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքը Միության մաքսային տարածք ներմուծելու կարգում փոփոխությունների կատարումը. Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին էլեկտրոնային առևտրի ապրանքների համապատասխանության հաստատման կարգը հաստատելու մասին Հանձնաժողովի ակտի (ծանուցման կարգ) ընդունումը, որը, այդ թվում, սահմանում է էլեկտրոնային առևտրի ապրանքների անվտանգության վերաբերյալ դիմումների ձևակերպման ձևերն ու կանոնները |
«Միության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրություն («Միության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հետո) |
2022-2023 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ | ||
6. Միության իրավունքի կատարելագործում՝ ապրանքների փոխադարձ էլեկտրոնային առևտրի շրջանակներում անուղղակի հարկերի գանձման մասով՝ ըստ նշանակման երկրի սկզբունքի, այդ թվում՝ արտահանման և ներմուծման կարգի հաստատման մշակում՝ ֆիզիկական անձանց համար նախատեսված (անձնական օգտագործման համար) ապրանքների փոխադարձ էլեկտրոնային առևտրի շրջանակներում |
«Միության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրություն |
2022 թվական |
Հանձնաժողով, անդամ պետություններ | ||
7. Հանձնաժողովի ակտերում փոփոխությունների կատարում՝ անդամ պետություններում ապրանքների արտաքին և փոխադարձ էլեկտրոնային առևտրի ծավալների վերաբերյալ վիճակագրական տեղեկատվությունը Հանձնաժողովի կողմից ստանալու նպատակով |
Հանձնաժողովի ակտեր |
2023 – 2024 թվականներ |
Հանձնաժողով, անդամ պետություններ | ||
II. Ապրանքների փոխադարձ էլեկտրոնային առևտրի շրջանակներում՝ ապրանքների անարգել տեղափոխման ապահովում | |||||
8. Ապրանքների ցանկի ձևավորում, որոնց էլեկտրոնային առևտուրը Միության շրջանակներում սահմանափակված կամ արգելված է |
Հանձնաժողովի ակտ (էլեկտրոնային առևտրի վերաբերյալ միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո) |
2024 թվական |
Հանձնաժողով, անդամ պետություններ | ||
9. Ապրանքների էլեկտրոնային առևտրում կիրառվող էլեկտրոնային փաստաթղթերի ցանկի սահմանում և էլեկտրոնային փաստաթղթերի ձևաչափի, տեղեկությունների կազմի և լրացման կանոնների հաստատում |
Հանձնաժողովի ակտ (էլեկտրոնային առևտրի վերաբերյալ միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո) |
2024 թվական |
Հանձնաժողով, անդամ պետություններ | ||
III. Միության շրջանակներում ապրանքների էլեկտրոնային առևտրի՝ արտաքին գործոններից անկախ և կայուն ենթակառուցվածքի ձևավորում | |||||
10. Ինտերնետ խանութների (ինտերնետ հարթակների) համար ապրանքի «թվային պրոֆիլի» ձևավորման միասնական եվրասիական ստանդարտի մշակում |
Հանձնաժողովի հանձնարարական (էլեկտրոնային առևտրի վերաբերյալ միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո) |
2023 թվական |
Հանձնաժողով, անդամ պետություններ | ||
IV. Ապրանքների էլեկտրոնային առևտրի բնագավառում հսկողության և անբարեխիղճ գործարար գործելակերպերի հակազդեցության ապահովում | |||||
11. Բարենպաստ պայմանների ստեղծում՝ Միության շրջանակներում ինտերնետ խանութների (ինտերնետ հարթակների) կամավոր միավորումների հիմնադրման և գործունեության համար՝ ինտերնետ խանութների (ինտերնետ հարթակների) գործունեության բազային ստանդարտները համատեղ մշակելու և սպառողների համար երաշխիքային մեխանիզմներն որոշելու նպատակով |
Միության մարմնի հանձնարարական (էլեկտրոնային առևտրի վերաբերյալ միջազգային պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո) |
2023 թվական |
Հանձնաժողով, անդամ պետություններ | ||
V. Փոխգործակցություն երրորդ երկրների, ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների հետ | |||||
12. Էլեկտրոնային առևտրի՝ առևտրին առնչվող հայեցակետերի շուրջ ԱՀԿ-ի բանակցություններին մասնակցության համակարգում |
Անդամ պետությունների և Հանձնաժողովի՝ ԱՀԿ-ի հարցերով փոխգործակցության գծով աշխատանքային խմբի նիստերի արձանագրություններ |
2022 թվական |
Անդամ պետություններ, Հանձնաժողով | ||
13. Միությունում, միջազգային կազմակերպություններում և ինտեգրացիոն միավորումներում ընդունված՝ ապրանքների էլեկտրոնային առևտրի կարգավորման նկատմամբ մոտեցումների առաջխաղացում |
Դիմումներ՝ միջազգային կազմակերպություններ և ինտեգրացիոն միավորումներ |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով, անդամ պետություններ | ||
14. Միությունում, Միության և դրա անդամ պետությունների՝ երրորդ կողմի հետ կնքվող միջազգային պայմանագրերով ընդունված՝ ապրանքների էլեկտրոնային առևտրի կարգավորման նկատմամբ մոտեցումների սահմանում |
երրորդ կողմի հետ միջազգային պայմանագիր |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: