Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 89
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.09.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


14 սեպտեմբերի 2021 թվականի

թիվ 89

քաղ. Նուր-Սուլթան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունների 6.2.2 կետի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) պարենային անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքները և մոտեցումները:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ամեն տարի իրականացնել անդամ պետությունների և Միության՝ գյուղատնտեսական արտադրանքով և պարենով ապահովվածության մոնիթորինգ՝ հավելվածի համաձայն ցուցանիշներին համապատասխան և հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) մոտեցումները, և արտացոլել ստացված արդյունքներն անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի ենթահամակարգում՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի շրջանակներում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ա. Ժապարով

Ա. Օվերչուկ

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 89 որոշմամբ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարենային անվտանգության ապահովման

 

I. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարենային անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքները

 

1. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ընդհանուր ագրարային շուկայում խտրականության անթույլատրելիություն:

2. Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) ազգային շահերի և Միության նպատակների զուգակցում:

3. Անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրների և Միության ընդհանուր ագրարային շուկայի կայուն զարգացման ապահովում:

4. Անդամ պետությունների պարենային անվտանգությունը գնահատելիս միջազգային փորձը հաշվի առնելը:.

 

II. Անդամ պետությունների պարենային անվտանգության ապահովման ընդհանուր մոտեցումները

 

1. Անդամ պետությունների պարենային անկախության մակարդակի բարձրացում՝ շուկայի ներքին և արտաքին կոնյունկտուրայի ազդեցության պայմաններում՝

ա) գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտադրության արդյունավետության բարձրացման խթանում, այդ թվում՝ աշխատանքի արտադրողականության բարձրացման, գործառնական ծախսերի կրճատման հաշվին.

բ) Միության շրջանակներում գյուղատնտեսության պետական աջակցության հարցերով փոխգործակցության զարգացում.

գ) աջակցում Միության շրջանակներում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և շրջանառության զարգացմանը:

2. Անդամ պետությունների՝ գյուղատնտեսական արտադրանքի և պարենի փոխադարձ առևտրի ներուժի իրացում՝

ա) գյուղատնտեսական ապրանքների փոխադարձ օպերատիվ մատակարարումների շուրջ փոխգործակցության ապահովում՝ անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժորի) հանգամանքների և անբարենպաստ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում անդամ պետությունների շուկաներում գյուղատնտեսական ապրանքների դեֆիցիտի առաջացման դեպքում.

բ) համաշխարհային ագրարային շուկայի գործունեության հեռանկարները հաշվի առնող՝ Միության շրջանակներում ագրոարդյունաբերական համալիրների զարգացման երկարաժամկետ կանխատեսման համակարգի օգտագործում.

գ) աջակցում գյուղատնտեսական արտադրանքի տարբեր տեսակների և պարենի պահպանումը, բաշխումը և սպառումը խթանելու համար բարենպաստ պայմանների ստեղծմանը.

դ) գյուղատնտեսական արտադրանքի և պարենի դրական իմիջի ձևավորմանը և անդամ պետությունների արտադրողների առևտրային նշանների ճանաչելիության բարձրացմանն ուղղված ճյուղային գործնական համատեղ միջոցառումների անցկացում:

3. Երրորդ երկրներից նյութատեխնիկական ռեսուրսների ներմուծումից անդամ պետությունների կախվածության նվազում՝

ա) գյուղատնտեսական կենդանիների բարձր մթերատու, մրցունակ ցեղատեսակների, տեսակների, գծերի և կրոսների ստեղծում, ինչպես նաև սելեկցիայի և սերմնաբուծության, ակվակուլտուրայի (ձկնաբուծության) զարգացում.

բ) Միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության դեպքում պահանջների միասնականացում.

գ) կերերի և կերային հավելումների արտադրության ժամանակակից տեխնոլոգիաների մշակում՝ ներառյալ ամինաթթուների, վիտամինների և դրանց հիմքով պրեմիքսների սեփական արտադրության ստեղծումը, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիներին կերակրելու, բույսերի պաշտպանության միջոցների արտադրության արդյունավետ համակարգերի ստեղծում.

դ) անասնաբուժական ապահովման կատարելագործում՝ հաշվի առնելով ձեռքբերումները կենսատեխնոլոգիաների և մոլեկուլյար իմունաբանության բնագավառում.

ե) ագրոարդյունաբերական համալիրում օգտագործվող ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիական սարքավորումների արտադրություն և ներդրում.

զ) բարձր ավելացված արժեքով մրցունակ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության առաջադեմ տեխնոլոգիաների ստեղծմանն ուղղված՝ անդամ պետությունների կողմից ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական համատեղ աշխատանքների իրականացում.

է) ագրոարդյունաբերական համալիրում նորարարական ձեռքբերումների բնագավառում փորձի և լավագույն գործելակերպերի փոխանակում.

ը) ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում տեխնոլոգիաների տրանսֆերի հնարավորության զարգացում.

թ) սննդի և վերամշակող արդյունաբերության մեջ կիրառվող նորարարական տեխնոլոգիաների մշակում և ներդրում՝ ներառյալ հումքի խորը վերամշակումը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի

սեպտեմբերի 14-ի թիվ 89 որոշման

 

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական միության՝ գյուղատնտեսական արտադրանքով և պարենով ապահովվածության մոնիթորինգի

 

Ցուցանիշը

Չափման միավորները

Արտադրանքի տեսակը

Ծանոթագրություն

Տվյալների աղբյուրը

1. Սեփական արտադրության գյուղատնտեսական արտադրանքով և պարենով ապահովվածության մակարդակը

տոկոս

հացահատիկ.

միս և մսամթերք. կաթ և կաթնամթերք. շաքար.

բուսական յուղեր. կարտոֆիլ և դրա վերամշակումից ստացվող մթերք.

ձու և ձվամթերք. բանջարեղեն, բոստանային մշակաբույսեր և դրանց վերամշակումից ստացվող մթերք.

մրգեր, հատապտուղներ և դրանց վերամշակումից ստացվող մթերք

հաշվարկվում է ըստ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) և Միության՝ որպես գյուղատնտեսական արտադրանքի և պարենի նշված տեսակների մասով ապահովվածության ցուցանիշների գումարի միջին արժեք. եթե գյուղատնտեսական արտադրանքի և պարենի առանձին տեսակի մասով ապահովվածության ցուցանիշի արժեքը գերազանցում է 100%-ը, հաշվարկի համար օգտագործվում է 100%-ին հավասար արժեք:

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) (անդամ պետությունների ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումներ, գյուղատնտեսական արտադրանքի, պարենի, վուշի մանրաթելի, կաշվի հումքի, բամբակի մանրաթելի և բրդի մասով պահանջարկի ու առաջարկի հաշվեկշիռներ)

2. Գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների արտադրության ծավալը

բնեղեն արտահայտությամբ

հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր.

 յուղատու մշակաբույսերի սերմեր. շաքարի ճակնդեղ. կարտոֆիլ.

 բանջարեղեն. բոստանային պարենային մշակաբույսեր. պտուղներ և հատապտուղներ. խաղող.

անասուններ և թռչուններ՝ սպանդի համար (սպանդային քաշով) (խոշոր եղջերավոր անասուններ, ոչխարներ և այծեր, խոզեր, թռչուն).

 միս և ենթամթերք՝ բացի ընտանի թռչնից.

ընտանի թռչնի միս և ենթամթերք.

կաթ.

ձու.

շաքար.

չզտված բուսական յուղեր

հաշվարկվում է ըստ անդամ պետությունների և Միության

Հանձնաժողով

3. Գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների արտադրության ծավալը բնակչության մեկ շնչի հաշվով՝ մեկ տարում

բնեղեն արտահայտությամբ

սույն ցանկի 2-րդ կետում նշված գյուղատնտեսական արտադրանքի և պարենի տեսակները

հաշվարկվում է ըստ անդամ պետությունների

Հանձնաժողով

4. Գյուղատնտեսական արտադրանքի արտադրության ծավալի ինդեքսները

տոկոս՝ նախորդ տարվա նկատմամբ

գյուղատնտեսական արտադրանք

հաշվարկվում է ըստ անդամ պետությունների և Միության

Հանձնաժողով

5. Գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի առանձին տեսակների համար արտադրողների միջին գները

ԱՄՆ դոլար

հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսեր՝ ներառյալ եգիպտացորենը.

արևածաղկի սերմեր. շաքարի ճակնդեղ

. կարտոֆիլ. բանջարեղեն.

բոստանային մշակաբույսեր.

 պտուղներ և հատապտուղներ (առանց ցիտրուսայինների).

խաղող.

անասուններ և թռչուն (խոշոր եղջերավոր անասուն, ոչխարներ և այծեր, խոզեր, թռչուն). կաթ. ձու.

շաքարավազ.

արևածաղկի ձեթ

հաշվարկվում է ըստ անդամ պետությունների

Հանձնաժողով

6. Գյուղատնտեսական և արդյունաբերական արտադրանքի առանձին տեսակների համար արտադրողների գների ինդեքսները

տոկոս՝ նախորդ տարվա նկատմամբ

սույն ցանկի 5-րդ կետում նշված արտադրանքի տեսակները

հաշվարկվում է ըստ անդամ պետությունների

Հանձնաժողով

7. Տնային տնտեսություններում պարենի հիմնական տեսակների՝ մեկ շնչի հաշվով միջին սպառումը

կիլոգրամ մեկ տարում

հացամթերք.

 կարտոֆիլ.

բանջարեղեն և բոստանային մշակաբույսեր.

մրգեր և հատապտուղներ.

միս և մսամթերք.

 կաթ և կաթնամթերք.

շաքար և հրուշակեղեն.

բուսական յուղ և այլ ճարպեր. ձու (հատ)

հաշվարկվում է ըստ անդամ պետությունների

Հանձնաժողով

8. Պարենի առանձին տեսակների համար սպառողական գների ինդեքսները

տոկոս՝ նախորդ տարվա նկատմամբ

պարենն ընդհանուր առմամբ, ինչպես նաև դրա հետևյալ տեսակները՝

միս և մսամթերք.

 միս և թռչնամիս.

կենդանական յուղ. բուսական յուղ.

 կաթ և կաթնամթերք.

պանիր.

ձու.

շաքար.

ալյուր.

հաց.

մակարոնեղեն. ձավարեղեն.

 կարտոֆիլ.

թարմ բանջարեղեն.

թարմ մրգեր

հաշվարկվում է ըստ անդամ պետությունների

Հանձնաժողով

9. Գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների՝ երրորդ երկրներից ներմուծման ծավալը

բնեղեն կամ արժեքային արտահայտությամբ

սույն ցանկի 1-ին կետում նշված գյուղատնտեսական արտադրանքի և պարենի տեսակները

հաշվարկվում է ըստ անդամ պետությունների և Միության՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի սեպտեմբերի 6-ի թիվ 134 կարգադրությամբ հաստատված՝ Գյուղատնտեսական արտադրանքի, պարենի, վուշի մանրաթելի, կաշվի հումքի, բամբակի մանրաթելի և բրդի մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պահանջարկի ու առաջարկի ամփոփ կանխատեսումային հաշվեկշիռների հաշվարկման մեթոդաբանության մեջ նշված ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի կիրառմամբ

Հանձնաժողով

10. Գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների՝ երրորդ երկրներ արտահանման ծավալը

   

11. Գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների փոխադարձ առևտրի ծավալը

     

12. Գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների ներմուծման տեսակարար արժեքը՝ գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների արտահանման ընդհանուր ծավալում

տոկոս

 

հաշվարկվում է ըստ անդամ պետությունների և Միության՝ որպես գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների արտահանման ընդհանուր ծավալում ներմուծման մասնաբաժին՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 01 - 24 ապրանքային խմբերին համապատասխան՝ բացառությամբ 03 ապրանքային խմբի և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1604 և 1605 ծածկագրերի

Հանձնաժողով

13. Գյուղատնտեսական արտադրանքի և պարենի հիմնական տեսակների ներմուծման և արտահանման բնական ծավալների հարաբերակցությունը

տոկոս

սույն ցանկի 1-ին կետում նշված գյուղատնտեսական արտադրանքի և պարենի տեսակները

հաշվարկվում է ըստ անդամ պետությունների և Միության՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերի կիրառմամբ՝ սույն ցանկի 9-11 կետերում նշված մեթոդաբանությանը համապատասխան

Հանձնաժողով

14. Բնակչության մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը (արտարժույթների գնողունակության պարիտետի հիման վրա)

ԱՄՆ դոլար

 

հաշվարկվում է ըստ անդամ պետությունների՝ արտարժույթների գնողունակության պարիտետի հիման վրա

Համաշխարհային բանկ

15. Սպառած մթերքի էներգետիկ արժեքը (կալորիականությունը) միջինում մեկ սպառողի հաշվով

կիլոկալորիա օրը

 

հաշվարկվում է ըստ անդամ պետությունների

Հանձնաժողով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: