Գլխավոր տեղեկություն
Համար
N 2130-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2021 թվականի N 2130-Ա

 

ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, Վայոց ձոր, Եղեգնաձոր համայնք, Միկոյան 2 հասցեում գտնվող վարչական շենքի 11 150 178 դրամ կադաստրային արժեքով, 220 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք 1) հետ վերցնել Կադաստրի կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Մեղրի քաղաք, Զորավար Անդրանիկի 24/1 հասցեում գտնվող վարչական շենքի 12 292 467 դրամ սկզբնական արժեքով, 35 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք 2)՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

(2-րդ կետը փոփ. 17.06.22 N 896-Ա)

3. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս քաղաք, Ռոմանի փողոց թիվ 98/1 հասցեում գտնվող վարչական շենքի 17 447 000 դրամ սկզբնական արժեքով, 250.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք 3) հետ վերցնել Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ Կադաստրի կոմիտեի ղեկավարի, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի և Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի հետ համատեղ, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում իրականացնել սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված տարածք 1-ի, տարածք 2-ի, տարածք 3-ի հանձնման-ընդունման աշխատանքները:

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

դեկտեմբերի 23-ի N 2130-Ա որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_21894

(հավելվածը լրաց. 17.06.22 N 896-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

23.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ