ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 207-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊՈԱԿ-Ի ՄԱՍՆԱԿԻ ՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 97,777,100 դրամ ընդհանուր արժողությամբ «Նորքի տունինտերնատ» ՊՈԱԿ-ի մասնակի նորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 08.06.22 N 397-Ա)
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «ՆԱԳՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01282917) 2022 թվականի փետրվարի 25-ին կնքված N ՀՀ/ՏԻ-01/22 կապալի պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացում 97,777,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝
(2-րդ կետը փոփ. 08.06.22 N 397-Ա)
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
25.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 207-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊՈԱԿ-Ի ՄԱՍՆԱԿԻ ՆՈՐՈԳՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորքի տունինտերնատ» ՊՈԱԿ-ի առաջին մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերում և երկրորդ մասնաշենքի նկուղում գտնվող լվացքատանը |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, ք․Երևան ՝ սոցիալական |
6. |
Ծրագրի բյուջեն |
97,777,100 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, ՀՎՀՀ 01505486 |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. ապրիլի 05-ից մինչև 2022թ. նոյեմբերի 11-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Առաջին մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերի վերանորոգման աշխատանքներ և երկրորդ մասնաշենքի նկուղում գտնվող լվացքատան նորոգում։ Ժամկետը՝ 2022 թ. ապրիլի 05-ից մինչև 2022 թ. նոյեմբերի 11-ը։ Արժեքը՝ 97,777,100 դրամ։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
«Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի մասնակի վերանորոգում, նոր արտաքին դռների, նոր մետաղապլաստե պատուհանների և նոր միջսենյակային ապակե փաթեթով դռների տեղադրում, ինչպես նաև արտաքին լուսավորության և օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքների իրականացում 97,777,100 ՀՀ դրամի չափով։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Համագործակցություն չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
(հավելվածը փոփ. 08.06.22 N 397-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
25.03.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.06.2022, N 397-Ա | 09.06.2022, N 207-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|