Գլխավոր տեղեկություն
Համար
N 207-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (09.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 207-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊՈԱԿ-Ի ՄԱՍՆԱԿԻ ՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 97,777,100 դրամ ընդհանուր արժողությամբ «Նորքի տունինտերնատ» ՊՈԱԿ-ի մասնակի նորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 08.06.22 N 397-Ա)

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «ՆԱԳՇԻՆ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01282917) 2022 թվականի փետրվարի 25-ին կնքված N ՀՀ/ՏԻ-01/22 կապալի պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերանորոգման շինարարական աշխատանքների իրականացում 97,777,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝

(2-րդ կետը փոփ. 08.06.22 N 397-Ա)

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

25.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 207-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՆՈՐՔԻ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏ» ՊՈԱԿ-Ի ՄԱՍՆԱԿԻ ՆՈՐՈԳՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորքի տունինտերնատ» ՊՈԱԿ-ի առաջին մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերում և երկրորդ

մասնաշենքի նկուղում գտնվող լվացքատանը

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, ք․Երևան ՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

97,777,100 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, ՀՎՀՀ 01505486

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2022 թ. ապրիլի 05-ից մինչև 2022թ. նոյեմբերի 11-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Առաջին մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերի վերանորոգման աշխատանքներ և երկրորդ մասնաշենքի նկուղում գտնվող լվացքատան նորոգում։ Ժամկետը՝ 2022 թ. ապրիլի 05-ից մինչև 2022 թ. նոյեմբերի 11-ը։ Արժեքը՝ 97,777,100 դրամ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

«Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի մասնակի վերանորոգում, նոր արտաքին դռների, նոր մետաղապլաստե պատուհանների և նոր միջսենյակային ապակե փաթեթով դռների տեղադրում, ինչպես նաև արտաքին լուսավորության և օդափոխության համակարգի տեղադրման աշխատանքների իրականացում 97,777,100 ՀՀ դրամի չափով։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

(հավելվածը փոփ. 08.06.22 N 397-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

25.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ