Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 39
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.05.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.04.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

               

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

              

23 ապրիլի 2021 թվականի

թիվ 39

քաղ. Նուր-Սուլթան

              

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 21 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

              

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ, 45-րդ, 56-րդ և 57-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7.1.32 կետի երկրորդ պարբերության մեջ «մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ» բառերով։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի մարտի 16-ի «Մաքսային միության հանձնաժողովի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու և 2019-nCoV կորոնավիրուսային վարակը կանխարգելելուն և դրա տարածումը կանխելուն ուղղված միջոցառումները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրագործվելու նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների ցանկը հաստատելու մասին» թիվ 21 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) 35 կետում «մինչև 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ» բառերով.

բ) 2019-nCoV կորոնավիրուսային վարակը կանխարգելելուն և դրա տարածումը կանխելուն ուղղված միջոցառումները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից իրագործվելու նպատակով Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների՝ նշված որոշմամբ հաստատված ցանկում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3909 50 900 9-ից» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3909 50 900 8-ից» ծածկագրով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2021 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

         

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Նովիկով

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան