ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2021 թվականի |
թիվ 70 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ Եվրասիական միջկառավարական խորհրդի «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, առևտրատնտեսական համագործակցության զարգացման շահերից ելնելով բեռնատար երկաթուղային փոխադրումների թվայնացման առաջնահերթ միջոցառումների պլանի մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Ա. Ժապարով |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇԱՀԵՐԻՑ ԵԼՆԵԼՈՎ ԲԵՌՆԱՏԱՐ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԹՎԱՅՆԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, առևտրատնտեսական համագործակցության զարգացման շահերից ելնելով բեռնատար երկաթուղային փոխադրումների թվայնացման առաջնահերթ միջոցառումների պլանը (այսուհետ՝ միջոցառումների պլան)։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ միջոցառումների պլանը ժամանակին կատարելու համար։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ ապահովել միջոցառումների պլանի կատարման դիտանցման անցկացումը և 2023 թվականի առաջին կիսամյակում դրա արդյունքների մասին տեղեկացնել Եվրասիական միջկառավարական խորհրդին:
4. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման օրվանից։
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2021 թվականի -ի թիվ կարգադրությամբ |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, առևտրատնտեսական համագործակցության զարգացման շահերից ելնելով բեռնատար երկաթուղային փոխադրումների թվայնացման առաջնահերթ միջոցառումների
Միջոցառումը |
Իրագործման ժամկետը |
Իրագործման արդյունքը |
Կատարողը | ||
1. |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) երկաթուղային փոխադրողների միջև փոխադրման և ապրանքաուղեկից փաստաթղթերում պարունակվող էլեկտրոնային տվյալների փոխանակման ամբողջականության և որակի բարձրացում | ||||
1.1. |
Անդամ պետությունների երկաթուղային փոխադրողների միջև նորմատիվ բազայի ձևավորման ավարտ (այդ թվում՝ էլեկտրոնային տվյալների փոխանակման վերաբերյալ համաձայնագրերի կնքում) |
2022 թվականի հունվար |
համաձայնագրեր |
«ՀԿԵՈՒ» ՓԲԸ, | |
1.2. |
Անդամ պետությունների երկաթուղային փոխադրողների միջև փոխադրման և ապրանքաուղեկից հետևյալ փաստաթղթերը պարունակող էլեկտրոնային հաղորդագրութունների փոխանակման ապահովում՝ |
էլեկտրոնային հաղորդագրութունների փոխանակում |
«ՀԿԵՈՒ» ՓԲԸ, | ||
ՍՄԳՍ (SMGS) երկաթուղային բեռնագիր |
2021 թվականի հոկտեմբեր |
||||
գնացքի փոխանցման ամփոփագիր |
2021 թվականի հոկտեմբեր |
||||
ՑԻՄ/ՍՄԳՍ (CIM/SMGS) երկաթուղային բեռնագիր |
2022 թվականի հունվար |
||||
ինվոյս |
2022 թվականի հուլիս |
||||
փաթեթավորման թերթիկ |
2022 թվականի հուլիս |
||||
1.3. |
Էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման ամբողջականության և որակի բարձրացում՝ մինչև այն մակարդակը, որը թույլ կտա իրականացնել էլեկտրոնային փաստաթղթերով փոխադրումներին անցումը |
2021 թվականի դեկտեմբեր, այսուհետ՝ յուրաքանչյուր տարի |
տեղեկատվական գրություններ |
«ՀԿԵՈՒ» ՓԲԸ, | |
2. |
Միջազգային փոխադրումներ ձևակերպելիս փոխադրման և ապրանքաուղեկից փաստաթղթերի մասով իրավաբանական նշանակություն ունեցող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցնելու միջոցառումներ | ||||
2.1. |
Հավաստագրման կենտրոնների, վստահված երրորդ կողմերի օպերատորներին որոշելը և անհրաժեշտ լիազորություններով դրանց օժտելը |
2021 թվականի նոյեմբեր |
տեղեկատվական գրություններ |
լիազորված մարմիններ, | |
2.2. |
Միջազգային փոխադրումների ձևակերպման ժամանակ կիրառվող էլեկտրոնային թվային ստորագրության տիպի համաձայնեցում անդամ պետությունների երկաթուղային փոխադրողների միջև՝ ըստ սույն պլանի 2.1 ենթակետով նախատեսված աշխատանքների ավարտման արդյունքների |
2021 թվականի նոյեմբեր |
տեղեկատվական գրություններ |
«ՀԿԵՈՒ» ՓԲԸ, | |
2.3. |
Երկկողմ հիմունքներով էլեկտրոնային թվային ստորագրության կիրառումը կարգավորող նորմատիվ բազայի ձևավորում (ձևավորման ավարտ)`հաշվի առնելով էլեկտրոնային թվային ստորագրության վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրության պահանջները: Երկկողմ հիմունքներով հավաստագրման կենտրոնների կամ հավաստագրման կենտրոնների և վստահված երրորդ կողմերի փոխգործակցության ապահովում՝ հաշվի առնելով էլեկտրոնային թվային ստորագրության վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրության պահանջները |
2022 թվականի հունվար |
վստահված երրորդ կողմերի և (կամ) հավաստագրման կենտրոնների օպերատորների միջև համաձայնագրեր, վստահված երրորդ կողմերի և (կամ) հավաստագրման կենտրոնների օպերատորների փոխգործակցության կանոնակարգեր, էլեկտրոնային փոխգործակցության տեխնոլոգիական քարտեր |
լիազորված մարմիններ, | |
2.4. |
Ծրագրային և տեխնիկական համալիրների կառուցում և (կամ) առկա համալիրների հետ ինտեգրում`տրանսպորտային և ապրանքաուղեկից էլեկտրոնային փաստաթղթերում էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումն ապահովելու նպատակով |
2022 թվականի հուլիս |
տեղեկատվական գրություններ |
«ՀԿԵՈՒ» ՓԲԸ, «ԲԵՈՒ» ՊՄ | |
2.5. |
Անդամ պետությունների երկաթուղային փոխադրողների միջև իրավաբանական նշանակություն ունեցող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցնելուն պատրաստ լինելու ապահովում՝ փոխադրման և ապրանքաուղեկից հետևյալ փաստաթղթերի մասով՝ ՍՄԳՍ (SMGS) երկաթուղային բեռնագիր |
2022 թվականի նոյեմբեր |
տեղեկատվական գրություններ |
լիազորված մարմիններ, | |
3. |
Անդամ պետությունների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների և հսկող մարմինների միջև էլեկտրոնային փոխգործակցության կառուցում | ||||
3.1. |
Փորձի ընդլայնում՝ Նաուշկի -Բրեստ երթուղու էլեկտրոնային մաքսային տարանցման ընթացակարգը փորձարկելու մասով՝ դեպի անդամ պետությունների միջև երկաթուղային տրանսպորտով փոխադրումների այլ ուղղություններ |
2021 թվականի հոկտեմբեր |
Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայում հաստատված կարգ |
լիազորված մարմիններ | |
3.2. |
Անդամ պետությունների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների (բեռնառաքողների, ստացողների, բեռնառաքիչների, օպերատորների, վճարողների, մաքսային ու հարկային գործակալների և այլն) և երկաթուղային փոխադրողների (անհրաժեշտության դեպքում) իրավաբանական նշանակություն ունեցող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ենթակառուցվածքի ստեղծման ուղղությամբ աշխատանքի ավարտ |
2022 թվականի հունվար |
տեղեկատվական գրություններ |
լիազորված մարմիններ (անհրաժեշտության դեպքում), | |
3.3. |
Անդամ պետությունների երկաթուղային փոխադրողների և անդամ պետությունների հսկող մարմինների միջև էլեկտրոնային փոխգործակցության կազմակերպում՝ |
2022 թվականի դեկտեմբեր |
տեղեկատվական գրություններ |
լիազորված մարմիններ (անհրաժեշտության դեպքում), | |
սույն պլանի 2.5 ենթակետում նշված՝ փոխադրման և ապրանքաուղեկից էլեկտրոնային փաստաթղթերի ձևաչափերի ու վավերապայմանների կազմի համաձայնեցում |
|||||
անդամ պետությունների երկաթուղային փոխադրողների և անդամ պետությունների մաքսային ծառայությունների միջև փոխադրման (ՍՄԳՍ (SMGS) երկաթուղային բեռնագիր, ՑԻՄ/ՍՄԳՍ (CIM/SMGS) երկաթուղային բեռնագիր, գնացքի փոխանցման ամփոփագիր), ապրանքաուղեկից (ինվոյս, փաթեթավորման թերթիկ) և ուղեկցող (անասնաբուժական սերտիֆիկատ, բուսասանիտարական սերտիֆիկատ) փաստաթղթերի ծավալով երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման շրջանակներում մաքսային գործառնությունների կատարման համար ապրանքների և տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում անդամ պետությունների երկաթուղային փոխադրողների և անդամ պետությունների հսկող մարմինների միջև էլեկտրոնային փոխգործակցության կազմակերպում՝ իր մեջ բեռների փոխադրման, մաքսային ձևակերպման և հարկային հաշվետվության ժամանակ էլեկտրոնային փաստաթղթերի կիրառում ներառող՝ փոխադրման համալիր ցանցային ոչ թղթային տեխնոլոգիայի իրագործման նպատակով |
|||||
3.4. |
Սույն պլանի 3․3 ենթակետի կատարման նպատակով նորմատիվ իրավական ակտերի ընդունում (անհրաժեշտության դեպքում) |
2022 թվականի դեկտեմբեր |
նորմատիվ իրավական ակտեր |
լիազորված մարմիններ | |
4. |
Անցում անդամ պետությունների միջև բեռների փոխադրման համալիր ցանցային ոչ թղթային տեխնոլոգիայի՝ ներառյալ անցումը փոխադրման և ապրանքաուղեկից փաստաթղթերի մասով իրավաբանական նշանակություն ունեցող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանը | ||||
4.1. |
Միջազգային երկաթուղային փոխադրումների իրականացման վերաբերյալ համաձայնագրերի կնքում`բեռների փոխադրման ոչ թղթային տեխնոլոգիայի ներդրման հիման վրա |
2022 թվականի ապրիլ |
համաձայնագրեր |
«ՀԿԵՈՒ» ՓԲԸ | |
4.2. |
Անդամ պետությունների երկաթուղային փոխադրողների միջև ոչ թղթային տեխնոլոգիայով բեռների փորձնական փոխադրումների կազմակերպում՝ անդամ պետությունների արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների և հսկող մարմինների ներգրավմամբ |
2022 թվականի դեկտեմբեր |
տեղեկատվական գրություններ |
«ՀԿԵՈՒ» ՓԲԸ, | |
4.3. |
Անցում միջազգային հաղորդակցության մեջ բեռների փոխադրման համալիր ցանցային ոչ թղթային տեխնոլոգիայի՝ ըստ սույն պլանի 1 - 4 կետերում նշված աշխատանքների արդյունքների |
2023 թվականի մարտ |
անդամ պետությունների երկաթուղային փոխադրողների հաշվետվություններ |
«ՀԿԵՈՒ» ՓԲԸ, | |
5. |
Երկաթուղային տրանսպորտով բեռների փոխադրման շրջանակներում անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության ոլորտում էլեկտրոնային փոխգործակցություն | ||||
5.1. |
Ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային ձևերի փոխանակումը կարգավորող նորմատիվ բազայի ձևավորում (ձևավորման ավարտ) (ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային ձևերի կիրառմամբ միջազգային հաղորդակցության մեջ բեռների փոխադրման ոչ թղթային տեխնոլոգիայի կազմակերպման մասին համաձայնագրերի կնքում) |
2022 թվականի դեկտեմբեր |
նորմատիվ իրավական ակտեր |
լիազորված մարմիններ, շահագրգիռ կազմակերպություններ | |
5.2. |
Անցում հետևյալ ուղեկցող փաստաթղթերի էլեկտրոնային ձևերին ՝ անասնաբուժական սերտիֆիկատներ բուսասանիտական սերտիֆիկատներ |
2023 թվականի մարտ |
անդամ պետությունների երկաթուղային փոխադրողների հաշվետվություններ |
լիազորված մարմիններ, շահագրգիռ կազմակերպություններ, |
Ծանոթագրություններ։ 1. 1.1 - 1.3, 2.2 - 2.5, 3.2, 3.3, 4.1 - 4.3, 5.2 ենթակետերում Հայաստանի Հանրապետության համար իրագործման ժամկետները կսահմանվեն լրացուցիչ։
2. Սույն պլանի կիրառման նպատակներով գործածվում են հետևյալ հապավումները.
«ՂՏԺ«ԱԸ» ԲԸ |
- |
««Ղազախստան տեմիր ժոլի» ազգային ընկերություն» բաժնետիրական ընկերություն. |
«ԲԵՈՒ» ՊՄ |
- |
«Բելառուսական երկաթուղի» պետական միավորում. |
«ՂՏԺ«ԱԸ» ՊՁ |
- |
«Ղրղզ տեմիր ժոլու» ազգային ընկերություն» պետական ձեռնարկություն. |
«ՀԿԵՈՒ» ՓԲԸ |
- |
«Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերություն. |
ՀՀ ՊԵԿ |
- |
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե. |
«ՏԱԿԳԻ» ԲԲԸ |
- |
«Երկաթուղային տրանսպորտում տեղեկատվայնացման, ավտոմատացման և կապի գիտահետազոտական և նախագծակոնստրուկտորական ինստիտուտ» բաց բաժնետիրական ընկերություն. |
«ՌԵՈՒ» ԲԲԸ |
- |
«Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերություն. |
ԲՀ Նախագահին առընթեր ՕՎԿ |
- |
Բելառուսի Հանրապետության Նախագահին առընթեր օպերատիվ-վերլուծական կենտրոն. |
ԲՀ կապնախ |
- |
Բելառուսի Հանրապետության կապի և տեղեկատվայնացման նախարարություն. |
ԲՀ տրանսնախ |
- |
Բելառուսի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն. |
ՂՀ ԱՏՏ |
- |
Ղազախստանի Հանրապետության «Ազգային տեղեկատվական տեխնոլոգիաներ» բաժնետիրական ընկերություն. |
ՌԴ ԱՀԿ |
- |
Ռուսաստանի Դաշնության «Ազգային հավաստագրման կենտրոն» բաժնետիրական ընկերություն. |
ԷԾԱԿ |
Բելառուսի Հանրապետության «Էլեկտրոնային ծառայությունների ազգային կենտրոն» հանրապետական ունիտար ձեռնարկություն. | |
ՍՄԳՍ (SMGS) |
- |
Երկաթուղային տրանսպորտով բեռների միջազգային հաղորդակցության մասին համաձայնագիր. |
ԲԵՈՒ ՏՊԿ |
- |
«Բելառուսական երկաթուղի» պետական միավորման տեղեկատվության պաշտպանության կենտրոն. |
ՑԻՄ (CIM) |
- |
երկաթուղային տրանսպորտով բեռների միջազգային փոխադրման պայմանագրի միասնական իրավական կարգադրագրեր. |
ՀՀ ՀԿ |
- |
Հայաստանի Հանրապետության հավաստագրման կենտրոն. |
ՂՀ ՀԿ |
- |
Ղրղզստանի Հանրապետության հավաստագրման կենտրոն։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|