ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հուլիսի 2021 թվականի |
թիվ 67 |
քաղ. Նուր-Սուլթան |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միությունում թվային փոխակերպմանն առնչվող հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խմբի ձևավորման մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Ա. Ժապարով |
Ա. Օվերչուկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐՈՎ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Թվային օրակարգի, տնտեսության ոլորտների թվային փոխակերպման, ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի շուկաների գերակա ուղղությունների իրագործման մոտեցումներ մշակելու, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներում թվային ենթակառուցվածքը զարգացնելու նպատակով՝.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միությունում թվային փոխակերպմանն առնչվող հարցերով ստեղծել բարձր մակարդակի աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել թեկնածությունների վերաբերյալ առաջարկություններ՝ անդամ պետությունների լիազորված մարմինների ղեկավարների տեղակալների պաշտոնից ոչ ցածր մակարդակով՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու համար:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|