Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունների, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի փետրվարի 1-ի թիվ 1 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի շրջանակներում նախագծերի իրագործման մեխանիզմներին համապատասխան, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2019 թվականի օգոստոսի 9-ի «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագրի»» մասին թիվ 8 որոշման 2-րդ կետի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2019 թվականի օգոստոսի 9-ի թիվ 8 որոշմամբ հաստատված «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագրում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո՝ հաշվի առնելով սույն կետի երկրորդ պարբերությունը։
«Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց» նախագծի անձնագրի 10-րդ բաժնում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնում «Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2019 թվականի ապրիլի 30-ի թիվ 2 որոշման 3-րդ կետում փոփոխություններ կատարելու մասին» որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո։
Նախագծի անձնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Բաժին |
Բովանդակություն |
1. Նախագծի անվանումը |
արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանց (այսուհետ՝ եվրասիական ցանց) |
2. Նախագծի նպատակները և առանցքային արդյունքները |
նախագծի նպատակներն են՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, տնտեսավարող սուբյեկտներ) փոխգործակցության ապահովման համար թվային էկոհամակարգի ստեղծումը՝ արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման նպատակներով, խոշոր արտադրողների արտադրական շղթաներում փոքր և միջին ձեռնարկությունների ներգրավումը, «միջանցիկ» գործընթացներում և թվային ծառայություններում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների և պետական իշխանության մարմինների պահանջմունքների բավարարման համար պայմանների ստեղծումը, արտադրական շղթաների մոդելավորումը և արտադրական հզորությունների օպտիմալ բեռնումը, տեխնոլոգիաների փոխանցման միջոցով նորարարական գործընթացների խթանումը, անդամ պետությունների և երրորդ երկրների միջազգային թվային էկոհամակարգերի օգտագործմամբ տնտեսավարող սուբյեկտների արտադրանքի առաջխաղացման հնարավորությունը: Նախագծի իրականացման արդյունքում կապահովվի հասանելիություն անդամ պետությունների տարածքայնորեն բաշխված ծառայությունների լրակազմին, այդ թվում՝ արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և ազգային բաղադրիչների տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունների (եվրասիական ցանցի, այսուհետ՝ ազգային բաղադրիչ) ներառման հաշվին, և այն համախմբված տեղեկատվության մեծ ծավալին, որն անհրաժեշտ է տնտեսական գործունեություն վարելու համար և ապահովում է արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման աջակցությունը: Եվրասիական ցանցի ստեղծումը ենթադրում է սիներգետիկ էֆեկտին հասնելն անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից անդամ պետությունների տարածքներում միջճյուղային գործընթացներ անցկացնելիս և տնտեսավարող սուբյեկտների թվային կոոպերացիայի աջակցության գործիքներ կիրառելիս համատեղ խնդիրների լուծման ընթացքում, թվային օրակարգում բիզնեսի ընդգրկվածությունն ընդլայնելը և թվային ճեղքվածքը հաղթահարելը, ինչպես նաև բարենպաստ գործարար միջավայր զարգացնելը: Նախագծի առանցքային արդյունքներն են՝ նախագծի իրագործման միջոցառումների՝ վերին մակարդակի պլանի կատարումը, եվրասիական ցանցի բազային և ինտեգրացիոն բաղադրիչների (այսուհետ՝ համապատասխանաբար բազային բաղադրիչ, ինտեգրացիոն բաղադրիչ) ստեղծումը։ Պետք է միացված լինեն եվրասիական ցանցի հետևյալ ծառայությունները: Տնտեսավարող սուբյեկտների աշխատանքի մասով բազային տեղեկատվական և վերլուծական ծառայությունները. եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում տնտեսավարող սուբյեկտների մասին տեղեկությունների մուտքագրումը, ստուգումը և որոնումը (անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտերի ռեեստրները պահվում են ազգային բաղադրիչներում), տեղեկատվական ռեսուրսներում՝ արտադրվող արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների, ինչպես նաև դրանց պահանջարկի մասին տեղեկությունների մուտքագրումը, ստուգումը և որոնումը (անդամ պետությունների արտադրանքի ռեեստրները պահպանվում են ազգային բաղադրիչներում), տեխնոլոգիական հարցումների և տեխնոլոգիական առաջարկությունների ձևավորման մասով տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունները, անդամ պետություններում արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման վերլուծության և մշտադիտարկման ծառայություններ՝ բազմաչափ վերլուծության հնարավորությամբ, արդյունաբերական-նորարարական օբյեկտների և դրանց ենթակառուցվածքի մասին տեղեկությունների հասանելիության ապահովումը («Արդյունաբերության ատլաս» աշխարհատեղեկատվական ծառայություն, Միության արդյունաբերականացման քարտեզի, Միության ենթակառուցվածքային և ներդրումային նախագծերի քարտեզի հետ կապակցում), անդամ պետություններում արդյունաբերական ձեռնարկությունների, փոքր և միջին բիզնեսի ձեռնարկությունների և գիտական հաստատությունների միջև կոոպերացիոն գործընթացների աջակցման միջոցների մասով ծառայությունների նավարկիչը, արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման մասին գիտելիքների բազան (wiki), տնտեսավարող սուբյեկտների ռեեստրի և արտադրանքի ռեեստրի ազգային մասի հիման վրա արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման ծառայությունները, այդ թվում՝ կոոպերացիոն շղթաների կառուցման ծառայությունը (ձևավորվում է ազգային թվային արտադրանքների և լուծումների օգտագործմամբ բազային բաղադրիչի հիման վրա), արդյունաբերական արտադրանքի սերտիֆիկացման և համապատասխանության հավաստման ծառայությունների, այդ թվում՝ արտադրական օբյեկտների և դրանց գործունեության ստանդարտացման ծառայությունների որոնման և պատվիրման ծառայությունը։ Ազգային մակարդակով իրականացվող ծառայությունները սահմանվում են անդամ պետությունների կողմից ինքնուրույնաբար։ Ծառայություն տրամադրողների ծառայությունները՝ սուբկոնտրակտացիայի ընտրված շղթայով պայմանագրերի կնքման ծառայությունը, համագործակցության շղթաների կառուցման ծառայությունը, բանկային ուղեկցման ծառայությունը, պայմանագրի կատարման վերահսկման ծառայությունը, տրանսպորտանյութատեխնիկական ուղեկցման ծառայությունը, ֆինանսական ծառայությունների և ապահովագրական ծառայությունների էլեկտրոնային առևտրի հարթակը, ճյուղային և միջազգային համեմատական վերլուծությունը, տնտեսավարող սուբյեկտների միջև իրավաբանորեն նշանակալի փաստաթղթերի շրջանառությունը, տվյալների փոխանակումը (EDI). պորտֆելային ներդրողի ուղեկցման, պայմանադիր կողմի որոնման և արդյունաբերական ծրագրերում ներդրման մասին պայմանագրերի կնքման ծառայությունը, «խելացի պայմանագրեր» կնքելու հնարավորության տրամադրման ծառայությունը, անշարժ գույքի, բիզնեսի, սարքավորումների անկախ գնահատման ծառայությունը, արտադրական հարթակի, սարքավորումների և գույքի վարձակալության ծառայությունը։ Ազգային բաղադրիչի օպերատորի և (կամ) ծառայության ազգային մատակարարի կողմից որոշակի ծառայության տրամադրման մասին որոշումը կայացվում է ազգային մակարդակով: |
3. Նախագծի արդյունավետության նպատակային ցուցիչներն ու ցուցանիշները |
Բազային սցենարով պետք է հասնել նախագծի արդյունավետության հետևյալ նպատակային ցուցիչներին ու ցուցանիշներին։ Եվրասիական ցանցի տնտեսավարող սուբյեկտների ռեեստրում ընգրկված տնտեսավարող սուբյեկտների թիվը (բազային սցենար)՝ |
I փուլ (2021 թվականի II-IV եռամսյակներ)՝ 5,99 հազար տնտեսավարող սուբյեկտներ, այդ թվում՝ 0,98 հազար փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներ, II փուլ (2022 թվականի I-IV եռամսյակներ)՝ 17,30 հազար տնտեսավարող սուբյեկտներ, այդ թվում՝ 2,84 հազար փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներ, 2023 թվականին՝ 64,25 հազար տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ 10,53 հազար փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներ, 2026 թվականին՝ 130,02 հազար տնտեսվարող սուբյեկտներ, այդ թվում՝ 20,17 հազար փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներ։ Ապրանքի միավորի, ծառայությունների և տեխնոլոգիաների քանակը, որոնց մասին և որոնց պահանջարկի մասին տեղեկությունները ներառված են տեղեկատվական ռեսուրսներում (բազային սցենար)` I փուլ (2021 թվականի II-IV եռամսյակներ)`12,24 հազար միավոր, այդ թվում՝ ապրանքներ, ծառայություններ և տեխնոլոգիաներ, որոնք արտադրվում և մատուցվում են փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից՝ 2,01 հազար միավոր, II փուլ (2022 թվականի I-IV եռամյսակներ)՝ 35,00 հազար միավոր, այդ թվում՝ արտադրանքներ, ծառայություններ և տեխնոլոգիաներ, որոնք արտադրվում և մատուցվում են փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից՝ 5,73 հազար միավոր, 2023 թվականին՝ 128,26 հազար միավոր, այդ թվում ՝արտադրանքներ, ծառայություններ և տեխնոլոգիաներ, որոնք արտադրվում և մատուցվում են փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից՝ 21,02 հազար միավոր, 2026 թվականին՝ 239,12 հազար միավոր, այդ թվում՝ արտադրանքներ, ծառայություններ և տեխնոլոգիաներ, որոնք արտադրվում և մատուցվում են փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների կողմից՝ 39,19 հազար միավոր։ Անդամ պետությունների միջև, անդամ պետությունների և եվրասիական ցանցին միանալու հեռանկար ունեցող երրորդ երկրների՝ Գերմանիայի, Չինաստանի, Սինգապուրի միջև անդրսահմանային առևտրի շրջանակներում կնքված պայմանագրերի թիվը՝ |
Սցենար |
Պայմանագրերի թիվը (հատ) |
|
Փուլ I |
Փուլ II |
2026 թվական |
|
Բազային |
399 |
1444 |
2500 |
|
|
Անդամ պետությունների միջև, անդամ պետությունների և եվրասիական ցանցին միանալու հեռանկար ունեցող երրորդ երկրների՝ Գերմանիայի, Չինաստանի, Սինգապուրի միջև անդրսահմանային առևտրի շրջանակներում գործարքների ծավալը (հաշվի առնելով եվրասիական ցանցին միանալու արդյունքում շրջանառության աճը)՝ |
Սցենար |
Գործարքների ծավալը (մլն ռուսական ռուբլի) |
|
Փուլ I |
Փուլ II |
2026 թվական |
|
|
Բազային |
11 490,92 |
43 291,82 |
87 665,13 |
|
4. Նախագծի շրջանակները |
Նախագծի շրջանակներում ստեղծվող եվրասիական ցանցը նախատեսված է արդյունաբերական կոոպերացիա, սուբկոնտրակտացիա և տեխնոլոգիաների փոխանցում իրականացնելիս տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության ապահովման համար: Այդ նպատակով նախատեսված են՝ տնտեսավարող սուբյեկտների ռեեստր, արտադրվող արտադրանքի ռեեստր, ինչպես նաև արտադրվող արտադրանքի, ծառայությունների, տեխնոլոգիաների և դրանց պահանջարկի մասին տեղեկություններ պարունակող տեղեկատվական ռեսուրսներ ներառող՝ եվրասիական ցանցի միասնական ռեեստրի ձևավորում, արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության գործընթացների թվայնացում և անհրաժեշտության դեպքում՝ վերամոդելավորում, տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների թվայնացում և անհրաժեշտության դեպքում՝ վերամոդելավորում, արդյունաբերական կոոպերացիան, սուբկոնտրակտացիան և տեխնոլոգիաների փոխանցումն ուղեկցող (մասնավորապես՝ ֆինանսական) գործընթացների թվայնացում, արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության մասին տեղեկատվության մշտադիտարկման ու վերլուծության գործիքների ստեղծում: Եվրասիական ցանցն այդ թվում տրամադրելու է մուտք արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների թվայնացումն ապահովող՝ ազգային բաղադրիչների գործառնական ծառայություններին։ Հետագայում եվրասիական ցանցը կարող է ընդլայնվել և կատարելագործվել ֆինանսական, նյութատեխնիկական ապահովման, մաքսային և այլ այնպիսի ծառայություններ տրամադրող սերվիսների ներառման միջոցով, որոնք անհրաժեշտ են արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման գործընթացների հետ կապված գործունեություն իրականացնելիս: Եվրասիական ցանցը նախատեսելու է երրորդ երկրներից մասնակիցների հետ փոխգործակցության և ինտեգրման մեխանիզմներ՝ երրորդ երկրների ծառայությունների, ծառայությունների մատակարարների, ազգային բաղադրիչների մակարդակով, ինչպես նաև երրորդ երկրների թվային հարթակների հետ փոխգործակցության մեխանիզմներ: Նախագծի շրջանակներում նախատեսված չեն՝ երրորդ երկրների ծառայությունների, ծառայությունների մատակարարների, ազգային բաղադրիչների մակարդակով երրորդ երկրներից մասնակիցների հետ փոխգործակցության և ինտեգրման գործնական իրագործումը, ռազմա-տեխնիկական համագործակցությանը, պետական գաղտնիքին կամ սահմանափակ տարածման տեղեկություններին վերաբերող հարցերի շուրջ կոոպերացիան, անձնական տվյալների մշակումը և պահպանումը եվրասիական ցանցի ինտեգրացիոն բաղադրիչում. ազգային բաղադրիչների օպերատորների գործունեության կանոնակարգումն ազգային մակարդակով ծառայությունները միացնելու դեպքում։ Էլեկտրոնային փաստաթղթերի իրավաբանական նշանակության ապահովումն իրականացվում է ծառայությունների մատակարարների կողմից՝ անդամ պետությունների օրենսդրության և Միության իրավունքի շրջանակներում: |
5. Թույլտվություններ, սահմանափակումներ, ռիսկեր |
Ռիսկերը՝ եվրասիական ցանցի էկոհամակարգային կապերի անկայունություն, ծրագրային-տեխնիկական միջոցների թանկացման և ենթակառուցվածքի օբյեկտների գնման (վարձակալության) հետ կապված տնտեսական (առևտրային) ռիսկեր, անդամ պետությունների կողմից էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչման մասին որոշումների երկարատև բացակայության ռիսկեր, ֆինանսական ռիսկեր, հարկային ռիսկեր, մաքսասակագնային կարգավորման ռիսկեր, քաղաքական ռիսկեր։ Սահմանափակումները՝ անդամ պետությունների կողմից ֆինանսական և վարչական աջակցության անհրաժեշտություն, այլ եվրասիական թվային նախաձեռնությունների և Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման հետ կապվածություն՝ հաշվի առնելով դրանց համաժամեցման անհրաժեշտությունը և իրագործման հնարավոր հապաղումը։ |
6. Նախագծի իրականացման ժամկետները |
առաջին փուլ՝ 2021 թվականի II-IV եռամսյակներ, երկրորդ փուլ՝ 2022 թվականի I-IV եռամսյակներ։ |
7. Նախագծի մասնակիցների դերերի և պատասխանատվության բաշխումը |
Եվրասիական ցանցի մասնակիցներ՝ Հանձնաժողով, ցանցի օպերատոր, անդամ պետությունների լիազորված մարմիններ, եվրասիական ցանցի ազգային բաղադրիչների օպերատորներ, ծառայությունների մատակարարներ, սուբկոնտրակտացիայի և ծառայությունների փոխանցման կենտրոններ, տնտեսավարող սուբյեկտներ: Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում անդամ պետությունների լիազորված մարմիններ՝ Հայաստանի Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Բելառուսի Հանրապետություն՝ Բելառուսի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Ղազախստանի Հանրապետություն՝ Ղազախստանի Հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման նախարարություն, Ղրղզստանի Հանրապետություն՝ Ղրղզստանի Հանրապետության էներգետիկայի և արդյունաբերության նախարարություն, Ռուսաստանի Դաշնություն՝ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարություն։ Ազգային բաղադրիչների օպերատորներ՝ Հայաստանի Հանրապետություն՝ «Ներդրումների աջակցության կենտրոն» հիմնադրամ, Բելառուսի Հանրապետություն՝ Բելառուսի ձեռնարկատերերի ֆինանսական աջակցության հիմնադրամ, Ղազախստանի Հանրապետություն՝ «Ղազախստանի արդյունաբերության և արտահանման կենտրոն» բաժնետիրական ընկերություն, Ղրղզստանի Հանրապետություն՝ Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանն առընթեր «Արտաքին առևտրի ոլորտում «մեկ պատուհանի» կենտրոն» պետական ձեռնարկություն, Ռուսաստանի Դաշնություն՝ «Ռուսաստանի տեխնոլոգիական զարգացման հիմնադրամ» դաշնային պետական ինքնավար հաստատություն։ |
8. Նախագծի վերաբերյալ հաշվետվութունները |
Մշտադիտարկման անցկացման հիմնական գործունեությունն իրականացնում է նախագծի համակարգման հարցերով աշխատանքային խումբը (այսուհետ՝ համակարգող խումբ)՝ ցանցի օպերատորի հետ փոխգործակցությամբ։ Մշտադիտարկման ընթացքում ձևավորվում են հետևյալ հաշվետվությունները՝ Միության մարմիններ ներկայացվող եռամսյակային հաշվետվություն, Նախագծի իրականացման վերաբերյալ ամփոփիչ հաշվետվություն՝ պլանավորված արդյունքների ապահովման գնահատմամբ, հաշվետվություններ` համակարգող խմբի հարցումների հիման վրա, ազգային բաղադրիչների օպերատորների և ծառայությունների մատակարարների հաշվետվություն, որը ներկայացվում է ցանցի օպերատորին։ |
9. Սեփականության իրավունքը |
Եվրասիական ցանցի բազային բաղադրիչի և «միջուկի» իրավատերն է Հանձնաժողովը: Ազգային բաղադրիչների նկատմամբ իրավունքների կանոնակարգումը վերապահվելու է անդամ պետությունների իրավասությանը: Ծառայությունների նկատմամբ իրավունքները պատկանում են ծառայությունների մատակարարներին։ |
10. Ֆինանսավորման աղբյուրները և ծավալները |
Նախագծի ֆինանսավորումը նախատեսված է հետևյալ աղբյուրների հաշվին (պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմների օգտագործմամբ)՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, աշխատանքի և զարգացման ապահովման համար նախատեսված՝ Միության բյուջեի միջոցներ (Հանձնաժողովի կողմից իրականացվող միջոցառումների մասով) Միության թվային օրակարգի իրականացման ծախսերի շրջանակներում՝ մինչև 150,80 մլն ռուսական ռուբլու չափով (այսուհետ՝ ռուբլի), այդ թվում՝ 2021 թվականին՝ մինչև 95,94 մլն ռուբլի, 2022 թվականին՝ մինչև 54,86 մլն ռուբլի, անդամ պետությունների բյուջեների և (կամ) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ներգրավվող ֆինանսավորման այլ աղբյուրների միջոցներ՝ մինչև 65,19 մլն ռուբլի (մոտավորապես). ծառայությունների մատակարարների միջոցներ՝ 372,00 մլն ռուբլի (մոտավորապես): Ֆինանսական մոդելում ներդրված է միջոցառումների բարձրամակարդակ նախագծի առանցքային միջոցառումների իրականացումը, այդ թվում՝ այնպիսի բազային բաղադրիչի ստեղծումը, որն օգտատերերի ծառայությունների ստեղծման և միացման մասով ունիվերսալ հարթակային լուծում է (մինչև 70,00 մլն ռուբլի): Անդամ պետության հարցման հիման վրա՝ բազային բաղադրիչը լիցենզիոն համաձայնագրով անհատույց կարող է տրամադրվել անդամ պետությանը՝ որպես լիարժեք գործող ազգային բաղադրիչ միացվելու համար, |
|
այնպիսի ինտեգրացիոն բաղադրիչի ստեղծում, որը ներառում է Հանձնաժողովի ընդհանուր ծառայությունները և ենթակառուցվածքային ծառայությունները, որոնք ապահովում են եվրասիական ցանցի բաղադրիչների փոխգործակցությունը (մինչև 50,52 մլն ռուբլի), ազգային բաղադրիչների միացում (մինչև 30,28 մլն ռուբլի` 7,57 միլիոնական ռուբլի՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ազգային բաղադրիչների միացման համար): Անդամ պետությունների բյուջեների և (կամ) ազգային բաղադրիչների գործող և ստեղծվող ծառայությունների զարգացման ու եվրասիական ցանցին միացման համար անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ներգրավվող ֆինանսավորման այլ աղբյուրների միջոցները (մինչև 65,19 մլն ռուբլի), այդ թվում՝ անդամ պետությունների մասով (համաձայն ռուբլու համարժեքով գնահատման)՝ Հայաստանի Հանրապետություն՝ մինչև 7,63 մլն ռուբլի (մոտավորապես), Բելառուսի Հանրապետություն՝ մինչև 21,87 մլն ռուբլի (մոտավորապես), Ղազախստանի Հանրապետություն՝ մինչև 8,00 մլն ռուբլի (մոտավորապես), Ղրղզստանի Հանրապետություն՝ մինչև 4,73 մլն ռուբլի (մոտավորապես), Ռուսաստանի Դաշնություն՝ մինչև 22,96 մլն ռուբլի (մոտավորապես)։ Ֆինանսավորման նպատակահարմարության, ծավալների և ժամկետների մասին որոշումներն ընդունվում են անդամ պետությունների կողմից ազգային մակարդակում՝ դրանց օրենսդրությանը համապատասխան: Ազգային բաղադրիչների կոմերցիոն ծառայությունների ստեղծման և զարգացման ու եվրասիական ցանցի հետ դրանց ինտեգրման համար, ինչպես նաև եվրասիական ցանցի մասնակիցների միջև գործառնությունների կատարման համար առևտրային հարթակների գործունեության ապահովման համար ծառայությունների մատակարարների միջոցները 372,00 մլն ռուբլի են (մոտավորապես)»: |