Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 75
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
09.06.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.07.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունիսի 2020 թվականի

թիվ 75

քաղ. Մոսկվա

 

ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

           

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 24-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 18-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մայիսի 10-ի թիվ 41 որոշմամբ հաստատված՝ Կարանտինային բուսասանիտարական միջոցառումների լաբորատոր ապահովման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 3-րդ կետը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«նմուշ (փորձանմուշ)՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակից ընտրված՝ կարանտինային հսկողության վերցված արտադրանքի քանակություն՝ կարանտինային բուսասանիտարական փորձաքննություն անցկացնելու համար, կարանտինային հսկողության վերցված նյութի՝ վնասատուներով և հիվանդություններով ախտահարված (վնասված) մասերը, կարանտինային օբյեկտների օրինակներ և պատրաստուկներ, հիվանդությունների հարուցիչների միկրոպատրաստուկներ:».

բ) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«13. Թարմ մրգերի, բանջարեղենի, հատապտուղների, սնկերի, կանաչ մշակաբույսերի, կտրված ծաղիկների, թարմ ճյուղերի և դեկորատիվ նպատակների համար բույսերի այլ մասերի նմուշները (փորձանմուշները), որոնցում չեն հայտնաբերվել կարանտինային օբյեկտներ, պահվում են կարանտինային բուսասանիտարական (փորձարկման) լաբորատորիայիում՝ մինչև բոլոր անհրաժեշտ փորձաքննությունների անցկացման ավարտը և կարանտինային բուսասանիտարական փորձաքննության վերաբերյալ եզրակացության տրամադրումը:».

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 131 և 132 կետեր՝

«131 Բույսերի սերմնանյութի և տնկանյութի նմուշները (փորձանմուշները), որոնցում կարանտինային օբյեկտներ չեն հայտնաբերվել, կարանտինային բուսասանիտարական փորձաքննությունն ավարտելուց հետո պահման ենթակա չեն և կարող են վերադարձվել դրանց սեփականատիրոջն այն դեպքերում, երբ դրանք գիտական կամ տնտեսական արժեք են ներկայացնում:

132. Այն նմուշները (փորձանմուշները), որոնք կարանտինային օբյեկտների օրինակներ և պատրաստուկներ, հիվանդությունների հարուցիչների միկրոպատրաստուկներ և բույսերի՝ կարանտինային օբյեկտներով ախտահարված (վնասված) մասեր են, պահվում են կարանտինային բուսասանիտարական (փորձարկման) լաբորատորիայում կամ անդամ պետության օրենսդրության համապատասխան՝ մեկ այլ վայրում՝ պահպանելով սույն Կարգի 12-րդ կետում նշված պայմանները մինչև կարանտինային հսկողության վերցված արտադրանքի պիտանիության ժամկետի լրանալը, սակայն կարանտինային բուսասանիտարական փորձաքննության անցկացումն ավարտելուց հետո 3 ամսից ոչ պակաս ժամանակով։ Այն դեպքում, երբ կարանտինային օբյեկտի կամ կարգավորվող ոչ կարանտինային վնասակար օրգանիզմի նմուշը գիտական արժեք է կամ անհրաժեշտ է դա՝ որպես տեղեկատու կամ հավաքածու (կոլեկցիոն) նյութ պահելը, հնարավոր է դրա պահումը՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, կամ փոխանցումը փորձագիտական կազմակերպություններ՝ պահպանելով այնպիսի պայմաններ, որոնք կբացառեն դրա տարածման հնարավորությունը:»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

    

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

                  կոլեգիայի նախագահ՝

 

Մ. Մյասնիկովիչ

          

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2022 թվական: