Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 17
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.03.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
05.03.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մարտի 2021 թվականի

թիվ 17

քաղ. Նուր-Սուլթան

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 20-րդ և 22-րդ կետերին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի ապրիլի 6-ի թիվ 47 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգի կիրառման պայմանների ու կարգի մասին հիմնադրույթի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ զարգացող երկրների ցանկում (սույն որոշման թիվ 2 հավելված)՝

1, 3-11, 13-17, 19-21,23,25-28, 31-34,37,39,41,42, 45, 46, 49-56, 59, 62-64, 67-69, 71, 73-89, 91-93, 95-97, 99, 102 и 103 կետերը հանել.

լրացնել հետևյալ բովանդակությամբ 121 կետով՝

«121. Վանուատու Հանրապետություն»

բ) Եվրասիական տնտեսական միության սակագնային առանձնաշնորհումների միասնական համակարգից օգտվող՝ առավել թույլ զարգացած երկրների ցանկի (սույն որոշման թիվ 3 հավելված) 8-րդ և 47-րդ կետերը հանել

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիսը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

 

 

 

 

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ու. Կարմիշակով

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: