Գլխավոր տեղեկություն
Համար
N 402-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.06.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.06.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 402-Ա

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԵՎ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆ «ՎԱԼ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՓՐԿԱՐԱՐ-ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Վերականգնման, առաջընթացի և լուսավորության «ՎԱԼ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 29,149,600 դրամ ընդհանուր արժողությամբ «Փրկարար-ուսումնամարզական տարածքային կենտրոնի ստեղծում» ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սահմանել, որ Հրշեջների գործունեության աջակիցների միջազգային ասոցիացիայի կողմից Վերականգնման, առաջընթացի և լուսավորության «ՎԱԼ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված «Renault master II» մակնիշի երկու ամբուլատոր ավտոմեքենաները (2006 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ VF1FDCVH534986247, 8,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ և 2008 թվականի արտադրության նույնականացման համարը՝ VF1FDC1H639828002, 9,000 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ) և փրկարարական սարքավորումները, պարագաները (2,130 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում: Ավտոմեքենաների և փրկարարական սարքավորումների, պարագաների փոխադրման ծախսերը կազմել են 4,529.72 եվրո, մաքսային ձևակերպումները կատարվելու են Հյուսիսային մաքսատուն-վարչությունում:

3. Վերականգնման, առաջընթացի և լուսավորության «ՎԱԼ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

Երևան

 

 

08.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ փոխվարչապետի

 N 402-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՓՐԿԱՐԱՐ-ՈՒՍՈՒՄՆԱՄԱՐԶԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՏԵՂԾՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Վերականգնման, առաջընթացի և լուսավորության «ՎԱԼ» բարեգործական հիմնադրամը իր նպատակներից ելնելով կարևորում է արտակարգ իրավիճակներում հանրության պատրաստվածությունը՝ դրանց արձագանքելու տեսանկյունից: Այդ նպատակով նախաձեռնել է անհրաժեշտ փրկարարական և բժշկական միջոցներով հագեցված «Փրկարար-ուսումնամարզական կենտրոնի ստեղծում» ծրագիրը Սյունիքի մարզում: Նշված կենտրոնում Սյունիքի մարզի տարբեր համայնքների բնակչությունը հնարավորություն կունենա անցնելու հիմնադրամի կողմից կազմակերպվող արտակարգ իրավիճակների արձագանքման տեսական և գործնական դասընթացներ: Ծրագրի իրականացման ընթացքում կենտրոնը ըստ անհրաժեշտության կարող է ծառայել նաև որպես առաջին օգնության տրամադրման կենտրոն: Ծրագիրն իրականացվելու է Սյունիքի մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

Aides Actions Internationales Pompiers, 235 Rute De Montelier, 26000 Valence, France, Հրշեջների գործունեության աջակիցների միջազգային ասոցիացիա, (235 Ռյու դե Մոնտելիե փողոց, Վալենս 26000, Ֆրանսիա)

«Սյուն» ոչ առևտրային կազմակերպություն (2755 Հարրիսբուրգ փողոց, Ֆրիմոնթ, CA 94536, ԱՄՆ)

Անհատ բարերարներ կամ ոչ առևտրային կազմակերպություններ

4.

Ծրագիրը կատարողը

Վերականգնման, առաջընթացի և լուսավորության «ՎԱԼ» բարեգործական հիմնադրամ, (ՀՎՀՀ 04436953, Հայաստանի Հանրապետություն, Արարատի մարզ, Խաչփար համայնք,16 փողոց, 43 տուն)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքում, այն առնչվում է արտակարգ իրավիճակների կառավարման բնագավառին:

6.

Ծրագրի բյուջեն

29,149,600 դրամ, որից 13,249,600 դրամ (23,660 եվրոյին համարժեք դրամ) - Հրշեջների գործունեության աջակիցների միջազգային ասոցիացիա

4,342,500 դրամ (8,685 դոլարին համարժեք դրամ) - «Սյուն» ոչ առևտրային կազմակերպություն

11,557,500 դրամ - հանգանակության միջոցներ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի համայնքների բնակիչներ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2022թ. ապրիլի 20-ից մինչև 2025թ ապրիլի 30-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Անհատույց օգտագործման տրամադրված տարածքի մասնակի վերանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում` 1,200,000 դրամ – 2022 թ. ապրիլի 20-ից մինչև 2022 թ.սեպտեմբեր 30-ը:

2. Դասընթացների իրականացման ծառայությունների ձեռքբերում` 6,100,000 դրամ – 2022 թ.ապրիլի 20-ից մինչև 2025 թ ապրիլի 30-ը:

3. Առաջին օգնության պարագաների ձեռքբերում (առաջին օգնության պայուսակներ, վիրակապեր, լարան)` 4,000,000 դրամ - 2022թ. ապրիլի 20-ից մինչև 2025 թ ապրիլի 30-ը:

4. Ամբուլատոր մեքենաների, փրկարարական սարքավորումների և պարագաների ներմուծում` 13,249,600 դրամ - 2022 թ.ապրիլի 20-ից մինչև 2025 թ ապրիլի 30-ը: Ներմուծված մեքենաները հետագայում օգտագործվելու են բացառապես բարեգործական նպատակներով Հիմնադրամի կողմից իրականացվելիք այլ ծրագրերում:

5. Կազմակերպական ծախսեր

Ամբուլատոր մեքենաների վառելանյութի, նորոգման, տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերում` 4,600,000 դրամ - 2022 թ. ապրիլի 20-ից մինչև 2025 թ ապրիլի 30-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Անհատույց օգտագործման տրամադրված տարածքի մասնակի վերանորոգման և բարեկարգման աշխատանքների իրականացում` 1,200,000 դրամ - 2022 թ ապրիլի 20-ից մինչև 2022 թ.սեպտեմբեր 30-ը:

2. Դասընթացների իրականացման ծառայությունների ձեռքբերում` 6,100,000 դրամ - 2022 թ.ապրիլի 20-ից մինչև 2025 թ ապրիլի 30-ը:

3. Առաջին օգնության պարագաների ձեռքբերում (առաջին օգնության պայուսակներ, վիրակապեր, լարան)` 4,000,000 դրամ – 2022 թ. ապրիլի 20-ից մինչև 2025 թ ապրիլի 30-ը:

4. Ամբուլատոր մեքենաների, փրկարարական սարքավորումների և պարագաների ներմուծում` 13,249,600 դրամ – 2022 թ.ապրիլի 20-ից մինչև 2025 թ ապրիլի 30-ը (ակնկալվում է հարկերից ազատում):

5. Կազմակերպական ծախսեր

Ամբուլատոր մեքենաների վառելանյութի, նորոգման, տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերում` 4,600,000 դրամ - 2022 թ. ապրիլի 20-ից մինչև 2025 թ ապրիլի 30-ը:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր՝ 4,600,000 դրամ

Ամբուլատոր մեքենաների վառելանյութի, նորոգման, տեխնիկական սպասարկման ծառայությունների ձեռքբերում` 4,600,000 դրամ – 2022 թ. ապրիլի 20-ից մինչև 2025 թ ապրիլի 30-ը

12.

Համագործակցությունը պետական կառավարման,

տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրն իրականացվելու է Սյունիքի մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությամբ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ

վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

 

08.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 2

ՀՀ փոխվարչապետի

 N 402-Ա որոշման

 

ԲԵՌԻ ՑԱՆԿԸ

 

Ապրանքի անվանումը

Քանակը

Միավորը

Ընդհանուր
արժեքը

(եվրո)

Պատգարակ

20

հատ

900

Անվասայլակ

3

հատ

90

Քայլասայլակ

4

հատ

60

Բեկակալ

13

հատ

320

Հենակներ

21

հատ

260

Ամբուլատոր մեքենայի վիրաբուժական
գործիքների հավաքածու

14

հատ

200

Վիրակապեր

102

հատ

250

Տենզիոմետր

2

հատ

50

Ընդամենը

2,130

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ

 

 

08.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ