Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 135
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.11.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
30.11.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.01.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 նոյեմբերի 2016 թվականի

թիվ 135

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության թվային տարածքի ձևավորման վերաբերյալ առաջարկությունների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկությունները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի մասին Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարների հայտարարության նախագծին (կցվում է):

2. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի ձևավորման մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է):

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում տվյալ որոշումն ընդունվելու պահից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի մասին

 

Մենք՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության (այսուհետ համապատասխանաբար՝ ԵԱՏՄ, անդամ պետություններ) ղեկավարներս,

հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի սկզբունքների վրա,

արձանագրելով, որ համաշխարհային տնտեսությունը գտնվում է լուրջ վերափոխումների փուլում, առօրյա կյանքում, բիզնեսի և պետական կառավարման ոլորտներում տեղի է ունենում թվային փոխակերպում,

հաստատելով հավատարմությունը ինտեգրման հետագա զարգացմանը, միասնական տնտեսական տարածքի ամրապնդմանը և անդամ պետությունների համագործակցության խորացմանը,

ընդգծում ենք անդամ պետությունների թվային տնտեսության զարգացման և ԵԱՏՄ թվային օրակարգի ձևավորման անհրաժեշտությունը:

Համոզմունք ենք հայտնում, որ ԵԱՏՄ թվային օրակարգի իրականացումը կնպաստի՝

ԵԱՏՄ անդամ պետությունների տնտեսական ինտեգրման նպատակների իրականացմանը, անդամ պետությունների տնտեսությունների՝ նոր տեխնոլոգիական կարգի անցնելուն՝ հաշվի առնելով այդ անդամ պետությունների ազգային շահերը.

պետական ծառայությունների տրամադրման որակի բարելավմանը.

նորարարությունների զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը.

թվային տնտեսության գործունեության շրջանակներում ԵԱՏՄ անդամ պետությունների շուկաների հավասար հասանելիության, բարեխիղճ մրցակցության և ձեռնարկատիրության զարգացման համար պայմանների ստեղծմանը.

տնտեսական գործընթացների արդյունավետության բարելավման համար պայմանների ստեղծմանը և ներքին ու համաշխարհային շուկաներում տնտեսավարող սուբյեկտների մրցունակության բարձրացմանը.

անդամ պետությունների քաղաքացիների կյանքի որակի, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման հարցում քաղաքացիների ներգրավվածության մակարդակի բարձրացմանը, սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, բարձրտեխնոլոգիական աշխատատեղերի ստեղծմանը:

Ձգտում ենք ապահովել անհրաժեշտ պայմաններ ԵԱՏՄ թվային օրակարգի ձևավորման համար, այդ թվում հետևյալ կերպ՝

մշակելով ԵԱՏՄ անդամ պետությունների թվային տնտեսության նորմատիվ-իրավական բազա.

նախապատրաստելով առաջարկներ և իրականացնելով փորձի փոխանակում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պահպանության ու պաշտպանության ոլորտում.

ստեղծելով պետական-մասնավոր գործընկերություն թվային տնտեսության բնագավառում.

խթանելով և աջակցելով թվային նախաձեռնություններին ու նախագծերին.

նպաստելով ԵԱՏՄ անդամ պետությունների բոլոր հետաքրքրված կազմակերպությունների և քաղաքացիների միջև երկխոսությանը և թվային տնտեսության բնագավառում լավագույն փորձի զարգացմանը:

Համոզմունք ենք հայտնում, որ ԵԱՏՄ թվային օրակարգի ձևավորումը կնպաստի անդամ պետությունների, տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների միջև բաց, լայն և իրավահավասար համագործակցությանը, անդամ պետություններից յուրաքանչյուրի տնտեսության արդյունավետության և ծավալների աճին, ԵԱՏՄ՝ տնտեսական, տեխնոլոգիական և սոցիալական զարգացման նոր մակարդակի անցնելուն, ինչպես նաև համաշխարհային թվային օրակարգի ձևավորման հարցում ԵԱՏՄ դերի ամրապանդմանը:

 

Հայաստանի

Հանրապետության

նախագահ՝

Բելառուսի

Հանրապետության

նախագահ՝

Ղազախստանի

Հանրապետության

նախագահ՝

Ղրղզստանի

Հանրապետության

նախագահ՝

Ռուսաստանի

Դաշնության

նախագահ՝

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«    »           -ի 20   թվականի

թիվ

քաղ.    

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ի գիտություն ընդունելով Եվրասիական տնտեսական միության թվային տարածքի ձևավորման վերաբերյալ առաջարկությունների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեղեկությունները՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ մինչև 2017 թվականի դեկտեմբերի 1-ն ընկած ժամկետում մշակել և Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացնել ԵԱՏՄ թվային օրակարգը մինչև 2025 թվականը իրականացնելու հիմնական ուղղությունները:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան