ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2022 թվականի |
թիվ 16 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 194 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԵՎ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԻ 2.1.1 ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԵՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ, 13-րդ, 16-րդ և 17-րդ կետերին համապատասխան, ի կատարումն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունվարի 21-ի հանձնարարականի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Այն ապրանքների ցանկի 2.1.1 բաժնում փոփոխություններ կատարելու մասին, որոնց նկատմամբ սահմանված են արտահանման և ներմուծման քանակական սահմանափակումներ, և անտառանյութերի առանձին տեսակների նկատմամբ արտահանման ժամանակավոր քանակական սահմանափակումներ սահմանելու մասին» թիվ 194 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) նշված որոշման թիվ 1 հավելվածում՝
1-ին կետում «Վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով կամ նույնանման ձևերով**» ապրանքի անվանմամբ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Վառելափայտ՝ գերանների, ծղանների, ճյուղերի, ցախի տրցակների տեսքով կամ նույնանման ձևերով՝ բացի մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ ծղաններից, մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ ճեղքված գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ ճեղքված ծղաններից** |
4401 11 000 1-ից 4401 11 000 9 -ից 4401 12 000 1-ից 4401 12 000 9-ից». |
3-րդ կետը «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով» բառերից հետո լրացնել «՝ բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 4401 11 000 1 և 4401 12 000 1 ստորաենթադիրքերի վառելափայտի, որի մասով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ» բառերով.
բ) նշված որոշման թիվ 2 հավելվածի առաջին դիրքում՝
«Ապրանքի անվանումը» վանդակում տեքստը լրացնել «՝ բացի մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ ծղաններից, մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ ճեղքված գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ ճեղքված ծղաններից» բառերով.
«Ապրանքի անվանումը» վանդակում «բացի մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ ծղաններից, մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ ճեղքված գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ ճեղքված ծղաններից» բառերը փոխարինել «՝ բացի մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ կապոցավորված կամ փաթեթավորված գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ կապոցավորված կամ փաթեթավորված ծղաններից, մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ կապոցավորված կամ փաթեթավորված ճեղքված գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ կապոցավորված կամ փաթեթավորված ճեղքված ծղաններից» բառերով.
«ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը» վանդակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «4401 11 000 1» ծածկագիրը փոխարինել «4401 11 000 1-ից» բառով, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «4401 12 000 1» ծածկագիրը փոխարինել «4401 12 000 1-ից» բառով:
2. Այն ապրանքների ցանկի 2.1.1 բաժնի աղյուսակում, որոնց նկատմամբ սահմանված են արտահանման և ներմուծման քանակական սահմանափակումներ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 21 հավելված), երկրորդ դիրքի անվանման մեջ «՝ բացի մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ ծղաններից, մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ ճեղքված գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ ճեղքված ծղաններից» բառերը փոխարինել «բացի մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ կապոցավորված կամ փաթեթավորված գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու մինչև 16 սմ հաստությամբ կապոցավորված կամ փաթեթավորված ծղաններից, մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ կապոցավորված կամ փաթեթավորված ճեղքված գերաններից և մինչև 0,5 մ երկարությամբ ու 16 սմ և ավելի հաստությամբ կապոցավորված կամ փաթեթավորված ճեղքված ծղաններից» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 28-ից՝ բացառությամբ 1-ին կետի «բ» ենթակետի երրորդ պարբերության և 2-րդ կետի:
Սույն որոշման 1-ին կետի «բ» ենթակետի երրորդ պարբերությունը և 2-րդ կետն ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 60 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|