Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 142
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.02.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
21.12.2016
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.02.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2016 թվականի

թիվ 142

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 6-րդ կետի իրագործման նպատակներով և Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղություններին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման արդյունքների ամենամյա դիտանցման և վերլուծության մասին հիմնադրույթը (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ)։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ ապահովել Հիմնական ուղղությունների իրագործման դիտանցման և վերլուծության արդյունքների մասին զեկույց նախապատրաստելու համար տեղեկատվությունը ներկայացնելու ձևի մշակումը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից։

3. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել Հիմնական ուղղությունների իրագործման դիտանցման և վերլուծության արդյունքների մասին զեկույց նախապատրաստելու համար տեղեկատվությունը՝ սույն Որոշման 2-րդ կետով նախատեսված ձևով։

4. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

О. Պանկրատով

Ի. Շուվալով

 
 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի

դեկտեմբերի 21-ի թիվ 142 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման արդյունքների ամենամյա դիտանցման և վերլուծության մասին

 

 I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հիմնադրույթով որոշվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրագործման արդյունքների ամենամյա դիտանցում և վերլուծություն անցկացնելու կարգը (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, Հիմնական ուղղություններ, դիտանցում և վերլուծություն)։

2. Դիտանցումն ու վերլուծությունն անցկացվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան:

3. Դիտանցումն ու վերլուծությունն անցկացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Միության անդամ պետությունների հետ համատեղ (այսուհետ համապատասխանաբար՝ Հանձնաժողով, անդամ պետություններ)։

4. Հանձնաժողովն իրականացնում է դիտանցման և վերլուծության արդյունքների մասին զեկույցի (այսուհետ՝ զեկույց) և անդամ պետությունների հետ համաձայնեցնելով՝ Հիմնական ուղղությունների հստակեցման հետ կապված առաջարկների նախապատրաստումը։

 

II. Դիտանցման և վերլուծության նպատակը և խնդիրները

 

5. Դիտանցման և վերլուծության նպատակն է Հիմնական ուղղություններով որոշված՝ Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացման նպատակներին հասնելու և խնդիրներն իրականացնելու չափը որոշելը։

6. Դիտանցման և վերլուծության խնդիրներն են.

ա) Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացման արդյունքները բնութագրող որակական և քանակական ցուցանիշները որոշելը, ինչպես նաև ընթացիկ տարվա համար արդյունաբերության ոլորտը բնութագրող հիմնական ցուցանիշների դինամիկայի հեռանկարները գնահատելը.

բ) Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ Հիմնական ուղղությունների իրագործման մասով միջոցառումների պլանների կատարման վերլուծություն անցկացնելը.

գ) Հիմնական ուղղությունների իրագործման աշխատանքի արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկներ մշակելը։

 

III. Զեկույցի կառուցվածքը

 

7. Զեկույցը ներառում է հետևյալ բաժինները.

ա) Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացման նպատակին հասնելը և խնդիրներն իրականացնելը.

բ) Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացման միջոցառումներն իրագործելը.

գ) Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկները։

8. Սույն հիմնադրույթի 7-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված բաժնում պարունակվում է Հիմնական ուղղություններով սահմանված նպատակին հասնելու և խնդիրներն իրականացնելու աստճանը բնութագրող հիմնական որակական և քանակական ցուցանիշների վերլուծությունը։

Վերլուծությունն անցկացվում է Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության գործընթացներն անմիջականորեն բնութագրող ցուցանիշների, ինչպես նաև անդամ պետությունների արդյունաբերական այն համալիրների զարգացման և մրցունակության ցուցանիշների նկատմամբ, որոնց խթանմանն ուղղված է Հիմնական ուղղությունների իրագործումը։

Որպես Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության գործընթացները բնութագրող ցուցանիշներ անցկացվում է այնպիսի ցուցանիշների վերլուծություն, ինչպիսիք են ընդհանուր առմամբ արդյունաբերական արտադրության կոոպերացիոն մատակարարումների և փոխադարձ առևտրի ծավալները, Միության ընդհանուր շուկայում փոխադարձ մատակարարումների մասնաբաժինը, փոխադարձ ներդրումների ծավալները, անդամ պետությունների համատեղ ձեռնարկությունների քանակը, դրանց կողմից բաց թողնվող արտադրանքի ծավալը և այլն։

Որպես անդամ պետությունների արդյունաբերական համալիրների զարգացումը բնութագրող ցուցանիշներ անցկացվում է այնպիսի ցուցանիշների վերլուծություն, ինչպիսիք են արդյունաբերական արտադրության դինամիկան, արտաքին առևտրի դինամիկան և ծավալները, առևտրի հաշվեկշռի պակասուրդը՝ ըստ մշակող արդյունաբերության արտադրանքի, աշխատանքի արտադրողականությունը՝ ըստ մշակող արդյունաբերությունում համախառն ավելացված արժեքի, արդյունաբերական արտադրությունում գործունեության բարձր տեխնոլոգիական տեսակների տեսակարար կշիռը, Միության ընդհանուր շուկայում անդամ պետությունների արտադրանքի մասնաբաժինը և այլն։

Անդամ պետությունների արդյունաբերական համալիրների մրցունակության վերլուծությունն անցկացվում է համաշխարհային արդյունաբերական արտադրության դինամիկայի համատեքստում, ներառյալ՝ զարգացած արդյունաբերությամբ երկրների արդյունաբերական համալիրների հետ համադրումը։ Անցկացվում է ընդհանուր առմամբ համաշխարհային արդյունաբերության ծավալներում, համաշխարհային մշակող արդյունաբերության ծավալներում, մշակող արդյունաբերության արտադրանքի համաշխարհային արտահանման մեջ Միության մասնաբաժնի վերլուծությունը և այլն։

9. Սույն հիմնադրույթի 7-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված բաժնում պարունակվում է անդամ պետությունների և Հանձնաժողովի կողմից ընդունված՝ Հիմնական ուղղությունների իրագործման միջոցների վերլուծությունը։

Անցկացվում է Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության ապահովման, անդամ պետությունների արդյունաբերական համալիրների զարգացման և մրցունակության խթանման, ինչպես նաև այնպիսի հարցերի լուծման աշխատանքների արդյունքների վերլուծություն, ինչպիսիք են կոոպերացիոն համագործակցության զարգացումը, նորարարության ոլորտում համագործակցության զարգացումը, Միության արդյունաբերական արտադրանքի ընդհանուր շուկայում դիտանցումը և խոչընդոտների վերացումը, Հիմնական ուղղություններին համապատասխան այլ խնդիրների լուծման աշխատանքների արդյունքների վերլուծություն։

10. Սույն հիմնադրույթի 7-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված բաժնում պարունակվում են Հիմնական ուղղությունների իրագործման միջոցների արդյունավետության մասին եզրակացություններ, Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության խնդրահարույց հարցեր, դրանք հաղթահարելու և միջոցառումների իրագործման արդյունավետությունը բարձրացնելու վերաբերյալ անդամ պետությունների հետ համաձայնեցված առաջարկներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում Հիմնական ուղղությունների հստակեցման վերաբերյալ անդամ պետությունների հետ համաձայնեցված առաջարկներ։

 

IV. Դիտանցման և վերլուծության անցկացման կարգը

 

11. Զեկույցի նախապատրաստումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր տարի մինչև հուլիսի 1-ը, հավանության է արժանանում Արդյունաբերության հարցերով խորհրդատվական կոմիտեի կողմից և քննարկվում է Հանձնաժողովի կոլեգիայի նիստին։

12. Դիտանցումն ու վերլուծությունն անցկացվում են Հանձնաժողովի կողմից Հանձնաժողովի, անդամ պետությունների պետական իշխանության մարմինների, միջազգային կազմակերպությունների և այլ բաց աղբյուրների վիճակագրական և այլ տեղեկատվության հիման վրա։

13. Դիտանցման և վերլուծության անցկացման ժամանակ նաև օգտագործվում են Միության շրջանակներում արդյունաբերության ոլորտում ինտեգրացիոն գործընթացները բնութագրող՝ պաշտոնական վիճակագրական տվյալների հիման վրա հաշվարկային ցուցանիշները։

14. Սույն հիմնադրույթի 7-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված բաժինների նախապատրաստման նպատակներով անդամ պետությունների կողմից յուրաքանչյուր տարի մինչև ապրիլի 1-ը Հանձնաժողով են ներկայացվում՝

ա) Հանձնաժողովի խորհրդի կողմից հաստատվող՝ Հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանների կատարման շրջանակներում ընդունված միջոցների, Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության զարգացմանը նպաստած այլ միջոցների, ինչպես նաև անցկացված աշխատանքի արդյունքների մասին տեղեկատվությունը.

բ) Հիմնական ուղղությունների իրագործման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկները, ներառյալ՝ արդյունաբերական արտադրության ոլորտում հարցերը կարգավորող՝ անդամ պետությունների օրենսդրության և Միության իրավունքի կատարելագործման վերաբերյալ առաջարկները (անհրաժեշտության դեպքում).

գ) այլ տեղեկություններ, որոնք որակապես և քանակապես բնութագրում են Միության շրջանակներում արդյունաբերության ոլորտում ինտեգրացիոն գործընթացները, այդ թվում՝ Հիմնական ուղղությունների իրագործման արդյունքում։

15. Հանձնաժողովն իրավունք ունի անդամ պետությունների՝ արդյունաբերության ոլորտում լիազորված պետական իշխանության մարմիններից պահանջելու այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է զեկույցի նախապատրաստման համար՝ բացառությամբ պետական գաղտնիքի (պետական գաղտնիքների) շարքին դասված տեղեկատվության։

 

V. Եզրափակիչ դրույթներ

 

16. Քննարկման արդյունքում զեկույցը ներկայացվում է Հանձնաժողովի կողմից անդամ պետությունների կառավարություններ և կարող է հաշվի առնվել այդ պետությունների կողմից առանձին ուղղություններով աշխատանքի կատարելու վերաբերյալ առաջարկներ, այդպիսի առաջարկները համաձայնեցվում են անդամ պետությունների հետ և սահմանված կարգով ներկայացվում են Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան