ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 373-Ա
«ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ օգնության միության ԱՄՆ-ի Արևմտյան ափի միավորի կողմից «Հայ օգնության միության Արցախի միավոր» հասարակական կազմակերպությանն անհատույց հանձնելու նպատակով «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (237 տեղ, 3,060 կգ ընդհանուր քաշով, 83,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ 8,500 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայ օգնության միություն» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
Երևան |
06.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 373-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿԸ
NN |
Անվանումը |
Տեղը |
Քանակը |
1. |
Խաղալիքներ (նոր) |
75 արկղ |
2,250 |
2. |
Անձրևանոց |
39 արկղ |
900 |
3. |
Հագուստ - նոր և օգտագործված (տղամարդու, կանացի, մանկական) |
54 արկղ |
54 արկղ |
4. |
Շապիկ - նոր (տղամարդու, կանացի) |
3 արկղ |
150 |
5. |
Ձեռնոց |
2 արկղ |
190 զույգ |
6. |
Սայլակ |
29 հատ |
29 |
7. |
Քայլակ |
14 հատ |
14 |
8. |
Ձեռնափայտ, հենակ |
8 հատ |
8 |
9. |
Սայլակի հովանոց |
1 արկղ |
13 |
10. |
Տակդիր՝ մանկական |
3 արկղ |
75 տուփ |
11. |
Տակդիր՝ մեծահասակի |
5 արկղ |
60 տուփ |
12. |
Ակնոցի շրջանակ |
2 արկղ |
560 |
13. |
Մեկանգամյա օգտագործման բժշկական վերնազգեստ |
1 արկղ |
144 |
14. |
Հագուստի կախիչ |
1 հատ |
1 |
Ընդամենը |
237 |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄԱԹևՈՍՅԱՆ |
06.06.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |