Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 171
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
07.12.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2021 թվականի

թիվ 171

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի ԹԻՎ 142 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի «Ապրանքների հայտարարագրի օգտագործմամբ՝ փոխադրողի կողմից որպես էքսպրես-բեռ առաքվող ապրանքների մաքսային հայտարարագրման մասին» թիվ 142 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Փոփոխությունների (սույն որոշման հավելված) 1-ին կետի «գ» ենթակետով նախատեսված դրույթները տարածվում են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո առաջացած իրավահարաբերությունների վրա։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 171 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի թիվ 142 որոշման մեջ կատարվող

 

1. 2-րդ կետում՝

ա) «ա» ենթակետի երրորդ պարբերության մեջ՝

«200» թիվը փոխարինել «1000» թվով.

«(բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների մասով ընդհանուր մաքսային արժեքը որոշվում է՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ կետը) կամ, եթե դա նախատեսված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ՝ 1000 եվրո» բառերը հանել.

բ) «բ» ենթակետի տասներորդ պարբերության մեջ «(Բելառուսի Հանրապետության համար)» բառերը փոխարինել «կամ դրանց վճարման հետաձգում» բառերով

գ) «դ» ենթակետում՝

առաջին պարբերության մեջ «2020 թվականի փետրվարի 1-ը» բառերը փոխարինել «2022 թվականի մայիսի 1-ը» բառերով.

երկրորդ և երրորդ պարբերությունները լրացնել «(Հայաստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության համար)» բառերով

դ) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» ենթակետով՝

«ե) մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը ԷԲԱՀ-ը չի օգտագործվում «բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների մասով այն դեպքում, երբ մեկ անհատական բեռնագրով փոխադրվող ապրանքների ընդհանուր մաքսային արժեքը գերազանցում է 200 եվրոյին համարժեք գումարը (մաքսային արժեքը որոշվում է՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները)։»։

2. Նշված որոշմամբ հաստատված՝ էքսպրես-բեռների համար ապրանքների հայտարարագրի լրացման կարգի մեջ՝

ա) 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«30. «Ընդամենը՝ ըստ անհատական բեռնագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողում (ԷԲԱՀ կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում են անհատական բեռնագրով փոխադրվող ապրանքների ընդհանուր համաքաշի և այն անդամ պետության արժույթով ընդհանուր մաքսային արժեքի մասին տեղեկությունները, որի մաքսային մարմին ներկայացվում է ԷԲԱՀ-ը։

«Ընդամենը՝ ըստ էքսպրես բեռների համար ապրանքների հայտարարագրի (ընդհանուր համաքաշը, մաքսային արժեքը)» տողում (ԷԲԱՀ կառուցվածքի համապատասխան վավերապայմաններում) նշվում են բոլոր՝ ԷԲԱՀ-ում հայտագրված ապրանքների գումարային համաքաշի և այն անդամ պետության արժույթով մաքսային արժեքի մասին տեղեկությունները, որի մաքսային մարմին ներկայացվում է ԷԲԱՀ-ը։

բ) 31-րդ կետի յոթերորդ պարբերության մեջ «/» նշանը փոխարինել «-» նշանով, «և ապրանքի հերթական համարը, որը նշված է» բառերը փոխարինել «ապրանքի հերթական համարն ըստ ԷԲԱՀ-ի և ապրանքի հերթական համարն ըստ անհատական բեռնագրի, որոնք նշված են» բառերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: