Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 160
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.11.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 նոյեմբերի 2021 թվականի

թիվ 160

քաղ. Մոսկվա

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի նոյեմբերի 29-ի

թիվ 160 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Մաքսային միության հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող

 

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի սեպտեմբերի 23-ի «Ծովի ջուր պարունակող պատրաստուկները դասակարգելու մասին» թիվ 787 որոշման մեջ՝

ա) 1-ին կետում «դասակարգել ՄՄ ԱՏԳ ԱԱ 2501 ապրանքային դիրքում ՄՄ ԱՏԳ ԱԱ մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան» բառերը փոխարինել «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 2501 00 ապրանքային դիրքում»

բ) 2-րդ կետում «դասակարգել ՄՄ ԱՏԳ ԱԱ 3307 ապրանքային դիրքում ՄՄ ԱՏԳ ԱԱ մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան» բառերը փոխարինել «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի մեկնաբանման 1-ին հիմնական կանոնին համապատասխան դասակարգվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 3307 ապրանքային դիրքում»

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հուլիսի 18-ի «Վիտամինային-հանքային կոմպլեքսն ըստ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի դասակարգելու մասին» թիվ 119 որոշման մեջ՝

ա) անվանման մեջ «ըստ Մաքսային միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան» բառերով.

բ) նախաբանում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը» բառերով

գ) 1-ին կետում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2106 90 920 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «2106 90 930 0» ծածկագրով, «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով։

3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի մայիսի 5-ի «Լուսադիոդային լամպը Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան դասակարգելու մասին» թիվ 42 որոշման մեջ՝

ա) նախաբանում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը» բառերով

բ) 1-ին կետում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8539 50 000 3» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8539 52 000 3» ծածկագրով

գ) 11 կետում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8539 50 000 8» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8539 52 000 9» ծածկագրով։

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի «Լուսադիոդային ժապավենը (լուսադիոդային զոլակը) ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի դասակարգելու մասին» թիվ 153 որոշման մեջ՝

ա) «ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան» բառերով»:

բ) նախաբանում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը» բառերով

գ) 1-ին կետում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8543» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8539» ծածկագրով։

5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հուլիսի 5-ի «Բնական ածխաջրածնային գազի և ուղեկից նավթագազի մաքրման համար զատիչներն ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի դասակարգելու մասին» թիվ 78 որոշման մեջ՝

ա) անվանման մեջ «ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան» բառերով»:

բ) նախաբանում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը» բառերով

գ) 1-ին և 3-րդ կետերում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8421 39 800 7» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8421 39 800 6» ծածկագրով։

6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի հուլիսի 26-ի «Էլեկտրական ապակե ամբարձիչները Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան դասակարգելու մասին» թիվ 86 որոշման մեջ՝

ա) նախաբանում «Մաքսային միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 7-րդ կետին» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին կետի առաջին պարբերությանը» բառերով

բ) 1-ին կետում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8479 89 970 8» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8479 89 970 7» ծածկագրով։

7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հուլիսի 24-ի «Ինքնաթիռը Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան դասակարգելու մասին» թիվ 120 որոշման 1-ին կետը «Ինքնաթիռը,» բառից հետո լրացնել «որը ղեկավարվում է տվյալ ինքնաթիռում գտնվող անձնակազմի կողմից,»։

8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի «Կվադրոկոպտերները Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան դասակարգելու մասին» թիվ 172 որոշման 1-ին կետում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8802» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8806» ծածկագրով։

9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի հունվարի 29-ի «Երեխաների համար ժամացույց-հեռախոսը Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան դասակարգելու մասին» թիվ 16 որոշման 1-ին կետում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8517 12 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8517 14 000 0» ծածկագրով։

10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի ապրիլի 16-ի «Կաթնաթթվային կենդանի բակտերիաների հիմքով պատրաստուկը Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան դասակարգելու մասին» թիվ 56 որոշման 1-ին կետում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3002 90 500 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «3002 49 000 1» ծածկագրով։

11. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի սեպտեմբերի 23-ի «Կուտակիչով և կառավարման վահանակով լուսադիոդային լամպը Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան դասակարգելու մասին» թիվ 167 որոշման 1-ին կետում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8539 50 000 3» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8539 52 000 3» ծածկագրով։

12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի նոյեմբերի 3-ի «Ողնաշարի ֆիքսման տրանսպեդիկուլյար համակարգը և այն կոմպլեկտավորող տարրերը Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկին համապատասխան դասակարգելու մասին» թիվ 139 որոշման 1-ին և 2-րդ կետերում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9021 10 900 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9021 10 800» ծածկագրով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան