Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 152
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
23.11.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

             

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

            

23 նոյեմբերի 2021 թվականի

թիվ 152

քաղ. Մոսկվա

       

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-ին կետին և 105-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

       

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 152 որոշման

  

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  

Մաքսային միության հանձնաժողովի որոշումներում կատարվող

        

Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ.

ա) 1-ին կետի վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«մաքսային արժեքի մաքսային հսկողության արդյունքների դասակարգիչ (Հավելված 5).».

բ) մաքսային արժեքների վերաբերյալ որոշումների դասակարգիչը (Հավելված 5) շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

    

 

«ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 5

Մաքսային միության հանձնաժողովի 2010

թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2021 թվականի նոյեմբերի 23-ի

թիվ 152 որոշման խմբագրությամբ)

    

ԴԱՍԱԿԱՐԳԻՉ

  

մաքսային արժեքի մաքսային հսկողության արժեքների

    

Ծածկագիրը

Անվանումը

0

Ապրանքների հայտարարագրի մեջ ներկայացված՝ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունները չեն փոփոխվել (չեն լրացվել)

1

Ապրանքների հայտարարագրի մեջ ներկայացված՝ ապրանքների մաքսային արժեքի վերաբերյալ տեղեկությունները փոփոխվել (լրացվել) են

2

Անցկացվում է մաքսային հայտարարագրման ժամանակ ներկայացված՝ ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողություն, որն սկսվել է նախքան ապրանքների բացթողումը, իսկ նախքան հայտարարագիր ներկայացնելը բաց թողնված ապրանքների առնչությամբ՝ ապրանքների մաքսային արժեքի մաքսային հսկողություն, որն սկսվել է՝ նախքան մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային փաստաթուղթը հայտարարատուին ուղարկվելը կամ նախքան թղթային կրիչով ներկայացված ապրանքների հայտարարագրի և (կամ) առևտրային, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի վրա համապատասխան նշումներ կատարվելը՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 120-րդ հոդվածի 17-րդ կետին համապատասխան»։

   

2. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 257 որոշմամբ հաստատված՝ Ապրանքների հայտարարագրի լրացման կարգի 43-րդ կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Վանդակի երկրորդ ենթաբաժնում նշվում է ծածկագիրը՝ մաքսային արժեքի մաքսային հսկողության արդյունքների դասակարգչին համապատասխան։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան