Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 136
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
04.10.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2021 թվականի

թիվ 136

քաղ. Մոսկվա

 

ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ Արձանագրություն, Պայմանագիր) 10-րդ կետի 1-ին ենթակետին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի ուսումնասիրման կարգի (այսուհետ` Գործերի ուսումնասիրման կարգ) 44-րդ և 45-րդ կետերին համապատասխան, ուսումնասիրել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ հարցը՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործով, որը հարուցվել է 2019 թվականի նոյեմբերի 11-ին անհատ ձեռնարկատեր Զ.Վ. Նասոնովայի (այսուհետ՝ ԱՁ Զ.Վ. Նասոնովա), «Նաստոյաշչեե» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «Նաստոյաշչեե» ՍՊԸ), «Ռոմաշկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «Ռոմաշկա» ՍՊԸ), «Բիոմոլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «Բիոմոլ» ՍՊԸ), «Դոբրայա պոգոդա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «Դոբրայա պոգոդա» ՍՊԸ), «Սլավպրոդուկտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «Սլավպրոդուկտ» ՍՊԸ), անհատ ձեռնարկատեր Ն.Վ. Ժունինայի (այսուհետ՝ ԱՁ Ն.Վ. Ժունինա), «Պրոդուկտորիա+» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «Պրոդուկտորիա+» ՍՊԸ), անհատ ձեռնարկատեր Դ.Ա. Լունկովի (այսուհետ՝ ԱՁ Դ.Ա. Լունկով), «Սիտիմիլկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ «Սիտիմիլկ» ՍՊԸ) և անհատ ձեռնարկատեր Վ.Ա. Կոլոմեյցևի (այսուհետ՝ ԱՁ Վ.Ա. Կոլոմեյցև) (այսուհետ համապատասխանաբար՝ գործ, պատասխանողներ) գործողությունների (անգործության) նկատմամբ, լսելով գործի ուսումնասիրմանը մասնակցող անձանց, նրանց կարծիքներն ու գործով պարզաբանումները, լսելով և քննարկելով միջնորդությունները, հետազոտելով ապացույցները՝ պատասխանողների, նրանց ներկայացուցիչների, շահագրգռված անձի, նրա ներկայացուցիչների բացակայությամբ և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) այն լիազորված մարմինների ներկայացուցիչների ներկայությամբ, որոնց իրավասությանն է պատկանում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրագործումը;

Գործերի ուսումնասիրման կարգի 23-րդ կետին համապատասխան, 2020 թվականի նոյեմբերի 4-ին գործի ուսումնասիրման հարցերով հանձնաժողովի նախագահ՝ Հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի (այսուհետ՝ Դեպարտամենտ) տնօրեն Ա.Գ. Սուշկևիչը հայտարարել է գործի ուսումնասիրման ավարտի մասին՝ հետևյալ անձանց ներկայությամբ՝

գործի ուսումնասիրման հանձնաժողովի նախագահի տեղակալ, Դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ա.Ա. Կալիևի,

գործի ուսումնասիրման հանձնաժողովի անդամ, Դեպարտամենտի՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) և գործերի ուսումնասիրման բաժնի խորհրդական Ե.Պ. Կրիվցունի.

լիազորված մարմինների ներկայացուցիչներ՝

Դաշնային հակամենաշնորհային ծառայության գովազդի և անբարեխիղճ մրցակցության հսկողության վարչության պետի տեղակալ Յա.Վ. Սկլյարովայի,

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության առևտրի, ագրոարդյունաբերական համալիրի, արդյունաբերության, շինարարության և բնական ռեսուրսների վարչության պետ Ա.Վ. Վոյնոյի (տեսակոնֆերանս-կապի միջոցով),

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության առևտրի, ագրոարդյունաբերական համալիրի, արդյունաբերության, շինարարության և բնական ռեսուրսների վարչության առևտրի և արդյունաբերական համալիրի բաժնի խորհրդական Կ.Դ. Բազայի (տեսակոնֆերանս-կապի միջոցով).

Դաշնային հակամենաշնորհային ծառայության Միջազգային տնտեսական համագործակցության վարչության ԱՊՀ երկրների հետ տնտեսական ինտեգրման բաժնի պետի տեղակալ Յու.Վ. Տիխոնովայի (տեսակոնֆերանս-կապի միջոցով),

պատասխանողների (նրանց ներկայացուցիչների) բացակայությամբ:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ դիմումների (նյութերի) ուսումնասիրման կարգին (այսուհետ՝ Դիմումների ուսումնասիրման կարգ) համապատասխան, Հանձնաժողովն իր վարույթ է ընդունել «Միլկավիտա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ դիմումատու) դիմումը՝ Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հնարավոր հատկանիշների մասին, որն արտահայտվել է կեղծ, ոչ ճշգրիտ կամ խեղաթյուրված տեղեկությունների տարածմամբ, որոնց պատճառով դիմումատուն կարող է կրել կորուստներ կամ որոնք կարող են վնաս հասցնել նրա գործարար համբավին (այսուհետ՝ դիմում):

Դիմումին կցվել են դիմումատուի հասցեով ստացված գրությունները, որոնք պարունակում են Ռուսաստանի Դաշնության սպառողների բողոքներով արձագանքները՝ «Նաստոյաշչեե» ապրանքանիշի սերուցքային անալի կարագի վերաբերյալ, որի պիտակի (փաթեթվածքի) վրա օգտագործվում են դիմումատուի վավերապայմաններն ու անվանումը: Դիմումատուն տեղեկություններ է ներկայացրել նաև ճարպի 72,5 տոկոս զանգվածային մասով 500 գ քաշով բարձր կարգի «Նաստոյաշչեե» քաղցրասերուցքային անալի կարագի ճարպաթթվային բաղադրության անհամապատասխանության բացահայտման մասին:

Այս կապակցությամբ, դիմումատուն նշել է «Նաստոյաշչեե» ՍՊԸ-ն որպես այն անձի, որի գործողություններում նկատվել է մրցակցության ընդհանուր կանոնների խախտում:

Իր հերթին, մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների վերացմանն ու անդրսահմանային շուկաներում մրցակցության վերականգնմանն ուղղված գործողությունների կատարման մասին առաջարկության նախագծի մշակման և համաձայնեցման իրականացված ընթացակարգերի արդյունքներով «Նաստոյաշչեե» ՍՊԸ-ն նշված նախագծի վերաբերյալ համաձայնություն և (կամ) անհամաձայնություն չի ներկայացրել, որի կապակցությամբ Դիմումների ուսումնասիրման կարգի 131-1311 կետերի հիման վրա առաջարկություն չի տրվել:

Դիմումի ուսումնասիրման արդյունքներով, ինչպես նաև Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման հնարավոր հատկանիշների առկայության կապակցությամբ և Դիմումների ուսումնասիրման կարգին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննության անցկացման կարգին, Արձանագրությանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մայիսի 14-ի թիվ 112 որոշման 1-ին կետին համապատասխան` Հանձնաժողովը կայացրել է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննության անցկացման մասին թիվ 14/opr որոշումն առ 5 ապրիլի 2019 թվականի (այսուհետ՝ քննություն): 2019 թվականի հուլիսի 31-ի թիվ 41/opr որոշմամբ քննության անցկացման ժամկետը երկարաձգվել է 60 աշխատանքային օրով:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 7 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության վիճակի գնահատման մեթոդիկային (այսուհետ՝ Մեթոդիկա) համապատասխան, Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված արգելքները քննելիս մրցակցության վիճակի գնահատումը կարող է սահմանափակվել ապրանքի նախնական որոշմամբ:

Մեթոդիկայի 15-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով ԳՕՍՏ 32261-2013 «Կարագ սերուցքային. Տեխնիկական պայմաններ» միջպետական ստանդարտի 4-րդ բաժինը (որը գործողության մեջ է դրվել Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության հարցերով դաշնային գործակալության 2013 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 2134-st հրամանով), ապրանքը որոշված է որպես բարձր կարգի սերուցքային անալի կարագ, այդ թվում՝ 500 գրամանոց փաթեթվածքով:

Դաշնային մաքսային ծառայության կողմից ներկայացված տվյալների համաձայն, «Նաստոյաշչեե» անվանմամբ կարագը 2018 թվականի և 2019 թվականի I-ին եռամսյակի ընթացքում Բելառուսի Հանրապետության տարածքից Ռուսաստանի Դաշնության տարածք չի ներմուծվել:

Ընդ որում, Մեթոդիկայի IV բաժնին համապատասխան, հաշվի առնելով, որ ճարպի 72,5 տոկոս զանգվածային մասով, այդ թվում՝ 500 գրամանոց փաթեթվածքով բարձր կարգի անալի կարագը շրջանառվում է Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքներում, պարզվել է, որ անդրսահմանային ապրանքային շուկայի աշխարհագրական սահմաններ են Բելառուսի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տարածքները:

Այսպիսով, ճարպի 72,5 տոկոս զանգվածային մասով, այդ թվում՝ 500 գրամանոց փաթեթվածքով բարձր կարգի անալի կարագի ապրանքային շուկան անդրսահմանային է և դրա վրա տարածվում են Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված արգելքները:

Գործի նյութերից հետևում է, որ դիմումատուն հաշվառված է Բելառուսի Հանրապետությունում (ՀՎՀՀ՝ 400068171, գտնվելու վայրը և իրավաբանական անձի հասցեն՝ Բելառուսի Հանրապետություն, Գոմելի մարզ, քաղ. Գոմել, Բ. Լիզյուկովիխ փող., շ.1): Իրավաբանական անձի գործունեության հիմնական տեսակը՝ կաթի վերամշակում, բացի պահածոյացումից, և պանիրների արտադրություն (ԱՏԳՀՌԴ ծածկագիրը՝ 10511):

Քննության արդյունքում պարզվել է, որ պատասխանողներն իրացրել են արտադրանքը «Նաստոյաշչեե» ապրանքանիշի օգտագործմամբ:

Իրավաբանական անձանց միասնական պետական ռեեստրից (ԻԱՄՊՌ) տվյալների համաձայն՝ պատասխանողները Ռուսաստանի Դաշնության տնտեսավարող սուբյեկտներ են (շուկայի սուբյեկտներ)՝

ԱՁ Զ.Վ. Նասոնովա (ՀՎՀՀ՝ 524300268002, ԱՁՊԳՀՀ՝ 304524327900401, Ռուսաստանի Դաշնություն, Նիժնի Նովգորոդի մարզ, քաղ. Արզամաս, Զագոտզերնո փող., շ.1): Գործունեության հիմնական տեսակը՝ մասնագիտացված խանութներում այլ սննդամթերքի մանրածախ առևտուր (ԱՏԳՀՌԴ ծածկագիրը՝ 47.29.3).

«Նաստոյաշչեե» ՍՊԸ (ՀՎՀՀ՝ 3702582965, ՊԳՀՀ՝ 1093702007860, Ռուսաստանի Դաշնություն, Իվանովոյի մարզ, քաղ. Իվանովո, Ստանիսլավսկու փող., շ. 6): Գործունեության հիմնական տեսակը՝ կաթնամթերքի, ձվի և սննդային յուղերի ու ճարպերի մեծածախ առևտուր (ԱՏԳՀՌԴ ծածկագիրը՝ 46.33): ԻԱՄՊՌ-ում 22.01.2021 թվականի թիվ 2213700013790 գրառման համաձայն, գործունեությունը դադարեցված է.

«Ռոմաշկա» ՍՊԸ (ՀՎՀՀ՝ 3702665690, ՊԳՀՀ՝ 1123702002819, Ռուսաստանի Դաշնություն, Իվանովոյի մարզ, քաղ. Իվանովո, Տեկստիլշչիկով փող., շ. 58, բն. 4): Գործունեության հիմնական տեսակը՝ կաթնամթերքի, ձվի և սննդային յուղերի ու ճարպերի մեծածախ առևտուր (ԱՏԳՀՌԴ ծածկագիրը՝ 46.33):

«Բիոմոլ» ՍՊԸ (ՀՎՀՀ՝ 7715405382, ՊԳՀՀ՝ 1157746056709, Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա, Նիկուլինսկայա փող., շ. 19, ս. 3): Գործունեության հիմնական տեսակը՝ կաթնամթերքի մեծածախ առևտուր (ԱՏԳՀՌԴ ծածկագիրը՝ 46.33.1): ԻԱՄՊՌ-ում 25.06.2020 թվականի թիվ 2207705455527 գրառման համաձայն, գործունեությունը դադարեցված է.

«Դոբրայա պոգոդա» ՍՊԸ (ՀՎՀՀ՝ 5263126838, ՊԳՀՀ՝ 1165275048124, Ռուսաստանի Դաշնություն, Նիժնի Նովգորոդի մարզ, քաղ. Նիժնի Նովգորոդ, Զամկնուտայա փող., 19, գրս. 1Գ): Գործունեության հիմնական տեսակը՝ կաթնամթերքի, ձվի և սննդային յուղերի ու ճարպերի մեծածախ առևտուր (ԱՏԳՀՌԴ ծածկագիրը՝ 46.33):

«Սլավպրոդուկտ» ՍՊԸ (ՀՎՀՀ՝ 7716857134, ՊԳՀՀ՝ 1177746458779, Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Մոսկվա, Կոմինտերնի փող., շ. 20/2, ս. 7): Գործունեության հիմնական տեսակը՝ կաթնամթերքի մեծածախ առևտուր (ԱՏԳՀՌԴ ծածկագիրը՝ 46.33.1):

ԱՁ Ն.Վ. Ժունինա (ՀՎՀՀ՝ 372800436949, ԱՁՊԳՀՀ՝ 318970200007503, Ռուսաստանի Դաշնություն, Իվանովոյի մարզ, գ. Սեմյոնովսկոյե): Գործունեության հիմնական տեսակը՝ կաթնամթերքի, ձվի, սննդային յուղերի ու ճարպերի մեծածախ առևտուր (ԱՏԳՀՌԴ ծածկագիրը՝ 51.33):

«Պրոդուկտորիա+» ՍՊԸ (ՀՎՀՀ՝ 3702710582, ՊԳՀՀ՝ 1133702024983, Ռուսաստանի Դաշնություն, Իվանովոյի մարզ, քաղ. Իվանովո, Գարաժնայա փող., շ. 12/5, շին. 26): Գործունեության հիմնական տեսակը՝ կաթնամթերքի մեծածախ առևտուր (ԱՏԳՀՌԴ ծածկագիրը՝ 46.33.1):

ԱՁ Դ.Ա. Լունկով (ՀՎՀՀ՝ 372101176494, ԱՁՊԳՀՀ՝ 304372136400142, Ռուսաստանի Դաշնություն, Իվանովոյի մարզ, քաղ. Ռոդնիկի, Պետրովսկայա փող., շ. 7): Գործունեության հիմնական տեսակը՝ կաթնամթերքի մեծածախ առևտուր (ԱՏԳՀՌԴ ծածկագիրը՝ 46.33.1):

«Սիտիմիլկ» ՍՊԸ (ՀՎՀՀ՝ 3702206992, ՊԳՀՀ՝ 1183702019115, Ռուսաստանի Դաշնություն, Իվանովոյի մարզ, քաղ. Իվանովո, Ստանկոստրոիտելեյ փող., շ. 3Բ, լիտեր Ш): Գործունեության հիմնական տեսակը՝ կաթնամթերքի, ձվի և սննդային յուղերի ու ճարպերի մեծածախ առևտուր (ԱՏԳՀՌԴ ծածկագիրը՝ 46.33).

ԱՁ Վ.Ա. Կոլոմեյցև (ՀՎՀՀ՝ 370256620863, ԱՁՊԳՀՀ՝ 318370200026691, Ռուսաստանի Դաշնություն, քաղ. Իվանովո, Մելանժիստով հրպ., շ. 3, սրահ թիվ 18): Գործունեության հիմնական տեսակը՝ սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մեծածախ առևտրով զբաղվող գործակալների գործունեություն (ԱՏԳՀՌԴ ծածկագիրը՝ 46.17);

Նկատի առնելով վերոշարադրյալը՝ դիմումատուն և պատասխանողները ձեռնարկատիրական գործունեություն են իրականացրել (կարող էին իրականացնել) միևնույն առևտրային շուկայում և կարող էին մրցակիցներ լինել:

Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ քանի որ առևտրային շուկան անդրսահմանային է (դիմումատուն հաշվառված է Բելառուսի Հանրապետության տարածքում, իսկ պատասխանողները՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում), Պայմանագրի 74-րդ հոդվածի 2-րդ կետի, Արձանագրության 9-րդ կետի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2012 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Շուկան անդրսահմանայինների շարքին դասելու չափորոշիչների 3-րդ կետի հիման վրա, Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտումների կանխումը վերապահված է Հանձնաժողովի իրավասությանը:

Գործի ուսումնասիրման արդյունքներով պարզվել է հետևյալը՝

Գյուղատնտեսության ոլորտում պետական տեղեկատվական ապահովման համակարգի շրջանակներում («Սարատովի ՆԳՆ» ԴՊԲՀ առ 24 հոկտեմբերի 2018թ. թիվ Բ(7)6633/505 և «Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոն» ԴՊԲՀ առ 2 հոկտեմբերի 2017թ. թիվ 4510/2017) բացահայտվել է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված՝ անասնաբուժական սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին չհամապատասխանող արտադրանք:

Արտադրանքի փաթեթվածքի վրա զետեղվել է հետևյալ տեղեկատվությունը՝ «Նաստոյաշչեե» քաղցրասերուցքային անալի կարագ, բարձր կարգ, ճարպի 72,5 տոկոս զանգվածային մաս, քաշը՝ 500 գ, արտադրող՝ «Միլկավիտա» ՍՊԸ (դիմումատու), ինչպես նաև նշված է նրա հասցեն ու այլ տվյալներ:

Փաթեթվածքի վրա զետեղված է «Նաստոյաշչեե» ՍՊԸ-ի վրա գրանցված թիվ 503693 ապրանքանիշը և 4603725691018 ստվերագծային ծածկագիրը, որը նույնպես գրանցված է «Նաստոյաշչեե» ՍՊԸ-ի նկատմամբ:

Անասնաբուժական սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին չհամապատասխանող կարագի նմուշներն առնվել են ««Սկազկա» երեխաների զարգացման կենտրոն - մանկապարտեզ» համայնքային բյուջետային նախադպրոցական հանրակրթական հաստատությունում (այսուհետ՝ ««Սկազկա» երեխաների զարգացման կենտրոն - մանկապարտեզ» ՀԲՆՀՀ) և «Բրիտանիկա Վլադիմիր» բաց բաժնետիրական ընկերությունում:

Դիմումատուն պարզաբանել է, որ պայմանագրային պարտավորություններով կաշկանդված չէ և արտադրվող արտադրանքը չի մատակարարել նշված կազմակերպությունների հասցեներով: 2018 թվականի մարտի 6-ից մինչև գործի հարուցման ամսաթիվը դիմումատուի կողմից արտադրված կաթնամթերքի, այդ թվում՝ սերուցքային կարագի մատակարարումները Ռուսաստանի Դաշնություն եղել են սահմանափակված և չեն իրականացվել:

Դիմումատուն հայտնել է, որ ճարպի 72,5 տոկոս զանգվածային մասով կարագ է արտադրում միայն ««Կրեստյանսկոյե» քաղցրասերուցքային կարագ» անվանմամբ: Դիմումատուի ձեռնարկությունում կարագը կշռածրարվում է մակաշերտավոր նրբաթիթեղից կամ լինկավերի տիպի փաթեթավորման նյութից 180 գրամանոց բրիկետներով՝ «Միլկավիտա», «Մոյա Սլավիտա» ապրանքանիշի տակ, ինչպես նաև 10 կամ 20 կիլոգրամանոց ստվարաթղթե արկղերով:

Դիմումատուի կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում «Նաստոյաշչեե» ապրանքանիշի տակ արտադրանքի մատակարարման բացահայտված դեպքերը՝ դիմումատուին որպես արտադրողի ոչ հավաստի նշմամբ, վկայում են Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի խախտման հատկանիշների մասին:

Պատասխանող Զ.Վ. Նասոնովան հայտնել է, որ ինքն իրականացրել է բարձր կարգի անալի սերուցքային կարագի մեկանգամյա մատակարարում՝ ««Սկազկա» երեխաների զարգացման կենտրոն մանկապարտեզ» ՀԲՆՀՀ-ին: Մատակարարված արտադրանքի փաթեթվածքի վրա եղել է «Նաստոյաշչեե» անվանումը, իսկ որպես արտադրող նշված է եղել դիմումատուն, բուն ապրանքը ձեռք է բերվել ոչ ստացիոնար առևտրի օբյեկտից: Ձեռք բերված ու հետագայում իրացված արտադրանքի փաստաթղթերն ինքը չի պահպանել:

Պատասխանողները (բացառությամբ ԱՁ Զ.Վ. Նասոնովայի) չեն ճանաչում անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման փաստը: Մասնավորապես, պատասխանողները պնդում են, որ չեն արտադրել և Միության տարածքում չեն իրացրել ճարպի 72,5 տոկոս զանգվածային մասով 500 գ քաշով բարձր կարգի «Նաստոյաշչեե» քաղցրասերուցքային անալի կարագը, որտեղ որպես արտադրող նշված է դիմումատուն կամ նրա հասցեն և այլ տվյալներ:

Պատասխանողները նշում են, որ կորուստներ են կրում Միության շուկայում ոչ պատշաճ որակի արտադրանքի շրջանառությունից, որը հաճախակի իր փաթեթվածքի վրա պարունակում է նաև արտադրանքի և (կամ) դրա արտադրողի վերաբերյալ ոչ հավաստի տեղեկատվություն:

Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան ոչ բարեխիղճ մրացակցությունը, այդ թվում՝ ապրանքի արտադրության բնույթի, եղանակի և վայրի, դրա սպառողական հատկանիշների, որակի և քանակի կամ դրա արտադրողների առնչությամբ մոլորության մեջ գցելը չի թույլատրվում:

Գործի ուսումնասիրման հանձնաժողովը գործի նյութերի ուսումնասիրման արդյունքներով, ինչպես նաև գործով ապացույցների վերլուծությունից, գործի ուսումնասիրմանը մասնակցող անձանց կարծիքներն ու դիրքորոշումները, փորձագետների եզրակացությունները լսելուց, գործի ուսումնասիրման հանձնաժողովի կողմից հետազոտվող հանգամանքների մասին տեղեկություններ ունեցող անձանց հարցաքննելուց հետո հանգել է հետևյալ եզրակացությունների՝

Ելնելով Արձանագրության 2-րդ կետի 14-րդ ենթակետով նախատեսված «անբարեխիղճ մրցակցություն» հասկացության սահմանումից, հետևում է, որ տնտեսավարող սուբյեկտի վարքագիծը՝ որպես չթույլատրված (անբարեխիղճ) մրցակցություն որակավորելու համար նշանակություն ունեն ոչ այնքան նրա կողմից անդամ պետության քաղաքացիական կամ ճյուղային օրենսդրության պահպանումը (խախտումը), որքան այլ հանգամանքներ՝

արդյո՞ք վարքագիծը մրցակցության ակտ է (ազդու՞մ է շուկայի այլ մասնակիցների (տնտեսավարող սուբյեկտների, սպառողների) իրավունքների և օրինական շահերի վրա).

արդյո՞ք վարքագիծն ուղղված է ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնելիս արտոնություններ ստանալուն՝ ոչ սեփական տնտեսական ռեսուրսների, այլ շուկայի այլ մասնակիցների հաշվին (նրանց իրական կամ հնարավոր վնաս հասցնելուն, գործարար համբավը նվազեցնելուն).

համատեղելի՞ է արդյոք տնտեսավարող սուբյեկտի կողմից ընտրված արտոնություններ ստանալու եղանակն արդար ձեռնարկատիրության հետ (համապատասխանու՞մ է արդյոք օրենսդրության պահանջներին և (կամ) ձևավորված ավանդույթներին, բարեվարքության, ողջամտության և արդարության մասին պատկերացումներին):

Այսպիսով, անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ արգելքի պահպանմանը վերաբերվող հարցը լուծելիս իրավաբանորեն նշանակալի է պարզել այն բացասական ազդեցությունը, որն ունի կամ կարող է ունենալ տնտեսավարող սուբյեկտի վարքագիծը շուկայի այլ մասնակիցների (տնտեսավարող սուբյեկտների, մատակարարների) վրա, ինչպես նաև ուսումնասիրվող անձի վարքագծի համապատասխանությունն այն վարքագծին, որը նման իրավիճակում սպասվում էր իր գույքային շահերը հետապնդող, բայց դրա հետ մեկտեղ քաղաքացիական իրավունքների իրագործման սահմանները չխախտող ցանկացած այլ տնտեսավարող սուբյեկտից:

Գործի ուսումնասիրման հանձնաժողովն իր հերթին նշում է, որ ելնելով գործի ներկայացված նյութերից, ի սկզբանե այն արտադրանքը, որի քաղաքացիական շրջանառության մեջ դրվելու կապակցությամբ դիմումատուն ներկայացրել է իր դիմումը, եղել է անդամ պետությունների օրենսդրության պահանջների խախտմամբ բաց թողնված արտադրանք: Այսինքն, ապրանքի որակն ու զգայորոշման հատկությունները չեն համապատասխանել ապրանքի համապատասխան տեսակին անդամ պետությունների օրենսդրությամբ ներկայացվող պահանջներին:

Գործի ուսումնասիրման հանձնաժողովը համարում է, որ գործի նյութերում բացակայում է պատասխանողների կողմից անդամ պետությունների օրենսդրության պահանջներին չհամապատասխանող արտադրանքի իրացումից չհիմնավորված և (կամ) հիմնավորված արտոնություն ստանալը հաստատող տեղեկատվությունը (փաստաթղթերը, տեղեկությունները):

Բացի այդ, գործի ուսումնասիրման հանձնաժողովը նշում է, որ գործի նյութերում ներկայացված չէ տեղեկատվություն (փաստաթղթեր, տեղեկություններ), այդ թվում՝ դաշնային հարկային ծառայության տվյալներ, որոնք հաստատում են պատասխանողների կողմից այն արտադրանքը քաղաքացիական շրջանառության մեջ դնելը, որի նկատմամբ դիմումատուն դիմում է ներկայացրել:

Ելնելով վերոշարադրյալից՝ պատասխանողների գործողություններում (անգործության մեջ) Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտում արձանագրված չէ:

Ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին հիմնադրույթի (Պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 2-րդ ենթակետով, Արձանագրության 10-րդ կետի 3-րդ ենթակետով և Գործերի ուսումնասիրման կարգի 44-46 կետերով, Հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. «Նաստոյաշչեե» ՍՊԸ-ի, «Բիոմոլ» ՍՊԸ-ի, ԱՁ Զ.Վ. Նասոնովայի, «Ռոմաշկա» ՍՊԸ-ի, «Դոբրայա պոգոդա» ՍՊԸ-ի, «Սլավպրոդուկտ» ՍՊԸ-ի, ԱՁ Ն.Վ. Ժունինայի, «Պրոդուկտորիա+» ՍՊԸ-ի, ԱՁ Դ.Ա. Լունկովի, «Սիտիմիլկ» ՍՊԸ-ի և ԱՁ Վ.Ա. Կոլոմեյցևի գործողություններում (անգործության մեջ) ճանաչել Պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի խախտման բացակայությունը:

2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել սահմանված կարգով՝ Միության դատարանում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: