Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 143
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
26.10.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հոկտեմբերի 2021 թվականի

թիվ 143

քաղ. Մոսկվա

 

ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՅԻ՝ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 2-րդ գլխին և Համաձայնագրի թիվ 1 հավելվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներ Համաձայնագրին համապատասխան ներմուծվող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների նկատմամբ սակագնային քվոտայի (այսուհետ համապատասխանաբար՝ երկարահատիկ բրինձ, սակագնային քվոտա)՝ 2022 թվականի ծավալները՝ հավելվածի համաձայն։

2. Սահմանել, որ սակագնային քվոտան կիրառվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող երկարահատիկ բրնձի նկատմամբ:

3. Անդամ պետություններին՝

սույն որոշման 1-ին կետով սահմանված սակագնային քվոտայի ծավալների բաշխումն իրականացնել արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ իրենց օրենսդրությանը համապատասխան.

հանձնարարել գործադիր իշխանության լիազորված մարմիններին իրականացնել երկարահատիկ բրնձի ներմուծման լիցենզիաների տրամադրումը։

4. Խնդրանքով դիմել անդամ պետություններին՝

անհրաժեշտության դեպքում 2022 թվականի հունիսի 1-ից ոչ ուշ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկներ՝ սակագնային քվոտայի սահմանված ծավալների չընտրված մասն անդամ պետությունների միջև բաշխելու մասով սույն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

2022 թվականի առաջին կիսամյակի արդյունքների հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված՝ սակագնային քվոտայի ծավալների ընտրված մասի, ինչպես նաև մինչև 2022 թվականի ավարտը սակագնային քվոտայի սահմանված ծավալների ընտրանքի վերաբերյալ կանխատեսումների մասին։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 143 որոշման

 

ԾԱՎԱԼՆԵՐ

 

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան ներմուծվող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների նկատմամբ 2022 թվականի սակագնային քվոտայի

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Սակագնային քվոտայի ծավալները
(տոննա)

Հայաստանի Հանրա-պետություն

Բելառուսի Հանրա-պետություն

Ղազախստանի Հանրա-պետություն

Ղրղզստանի Հանրա-պետություն

Ռուսաս-տանի Դաշնություն

Լրիվ ծեծած, շոգեհարած երկարահատիկ բրինձ՝ լայնության նկատմամբ երկարության՝ 3 կամ ավելի հարաբերակցությամբ

1006 30 670 1

400

1814

0,0

0,0

7786

Լրիվ ծեծած այլ երկարահատիկ բրինձ՝ լայնության նկատմամբ երկարության՝ 3 կամ ավելի հարաբերակցությամբ

1006 30 980 1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: