ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 հոկտեմբերի 2021 թվականի |
թիվ 142 |
քաղ. Մոսկվա |
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԵՐԱԿՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2309 90 960 9 ծածկագրով դասակարգվող կենդանիների կերակրման համար օգտագործվող առանձին մթերքների նկատմամբ՝ մաքսային արժեքի 3 տոկոսի չափով՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 80 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2309 90 960 9 ծածկագրով դիրքը չորրորդ սյունակում լրացնել «45Դ» ծանոթագրության հղումով.
բ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 45Դ ծանոթագրությամբ՝
«45Դ) Մաքսային արժեքի 3 %-ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 142 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2022 թվականի հունվարի 2-ից ոչ շուտ։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|