Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 63
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.09.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.05.30-2022.06.12 Պաշտոնական հրապարակման օրը 07.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.07.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.09.2020

 ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հուլիսի 2020 թվականի

թիվ 63

քաղ. Մինսկ

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՐԱՆՏԻՆԱՅԻՆ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» HԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 18-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 50-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին» հիմնադրույթում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) 2.1 կետ.

հինգերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«դիմումատու»՝ իրավաբանական անձ, քաղաքացի, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, որը ուղարկման վայրի պետության լիազորված մարմին է ներկայացրել բուսասանիտարական սերտիֆիկատ ստանալու համար դիմում և այլ փաստաթղթեր՝ ուղարկման վայրի պետության օրենսդրությանը համապատասխան.».

տասնյոթերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝

«կարանտինային հսկողության վերցված արտադրանքն ստացողը»՝ իրավաբանական անձ, քաղաքացի, այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր, որը բուսասանիտարական սերտիֆիկատում և (կամ) ապրանքներն ուղեկցող փաստաթղթերում հայտարարված է որպես կարանտինային հսկողության վերցված արտադրանքն ստացող, կամ այլ անձ, որը լիազորված է կարանտինային հսկողության վերցված արտադրանքն ստացողի անունից իրականացնելու նշանակման վայր դրա ժամանման հետ կապված գործողությունները.».

բ) 3.2 կետում՝

վեցերորդ պարբերությունում «արտադրանքի սեփականատիրոջը» բառերը փոխարինել «դիմումատուին» բառով.

«հավաստագրի տրամադրումը» բառերից հետո լրացնել «կարանտինային հսկողության վերցված արտադրանքն այն ստացողի հասցեին, որը նշանակման վայրի պետության լիազորված մարմնին չի ծանուցել կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ժամանման մասին» բառերով.

լրացնել «, ինչպես նաև նշանակման վայրի պետության լիազորված մարմնի կողմից ստացողի հասցեին կարանտինային հսկողության վերցված արտադրանքը չստանալու փաստը սահմանելու համար» բառերով.

ութերորդ պարբերությունում «Արտադրանքի սեփականատերը» բառերը փոխարինել «Նշանակման վայրում կարանտինային հսկողության վերցված արտադրանքն ստացողը» բառերով.

իններորդ պարբերությունում «արտադրանքի սեփականատերը» բառերը փոխարինել «կարանտինային հսկողության վերցված արտադրանքն ստացողը» բառերով»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

   

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Է. Ասրանդիև

Ա. Օվերչուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հունիսի 2022 թվական: