Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 99
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
03.08.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.08.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 օգոստոսի 2021 թվականի

թիվ 99

քաղ. Մոսկվա

 

ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՐՏԱԴՐԱՆՔԻՆ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ II ԳԼԽԻ 20-ՐԴ ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 57-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 20-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 20-րդ բաժնում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններին՝ իրենց պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ անդամ պետությունների պետական իշխանության շահագրգիռ մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց համար ապահովել այն փաստաթղթերին ծանոթանալու հասանելիությունը, որոնք նշված են ախտահանման միջոցների թունայնությունն ու անվտանգությունն ուսումնասիրելու և գնահատելու համար նախատեսված փաստաթղթերի ցանկում՝ Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 20-րդ բաժնի թիվ 3 հավելվածի համաձայն։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի օգոստոսի 3-ի

թիվ 99 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքին (ապրանքներին) ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջների II գլխի 20-րդ բաժնում կատարվող

 

1. 2-րդ ենթաբաժնի 2-րդ կետը տասներեքերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝

«մաշկային ծածկույթների ախտահանման միջոց (մաշկի հակասեպտիկ)»՝ ախտահանման միջոց, որն ունի հակամանրէային ազդեցություն և նախատեսված է չվնասված մաշկային ծածկույթների մշակման համար՝ բացառությամբ այն միջոցների, որոնք գրանցված են (ենթակա են գրանցման) որպես դեղամիջոցներ և (կամ) բժշկական արտադրատեսակներ.»։

2. Նշված բաժնի թիվ 1 հավելվածում՝

ա) 1-ին բաժնի 1.1 ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1.10 կետով՝

 

Միջոցի նշանակությունը

Հետազոտվող ցուցանիշները

Նորմատիվ ցուցանիշները

Կիրառման պայմանները

ցուցանիշի մեծությունը

դասակարգման գնահատականը

1

2

3

4

5

1.1.10. Մաշկային ծածկույթների ախտահանման միջոցներ

1.1.10.1. Ախտահանման միջոցներ՝ կոնցենտրատի ձևով

Սուր թունայնություն մաշկին քսելիս (DL50, մգ/կգ)

501-2500
(>200-2000)

3
(3-4)

Մասնագետներին՝ ԱՊՄ-ի կիրառմամբ (ռետինե ձեռնոցներ)

>2500 (>2000)

4
(5)

Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում

Սուր թունայնություն ստամոքս ներմուծելիս (DL50, մգ/կգ)

>151 (>300)

3-4
(4-5)

Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում

Սուր շնչառային վտանգ՝ գոլորշիների հագեցնող կոնցենտրացիաներով (С20)

С20-կլինիկա

2

Մասնագետներին՝ ԱՊՄ-ի կիրառմամբ (շնչադիմակ, պաշտպանիչ ակնոցներ, ռետինե ձեռնոցներ)

C20= Limac

3

Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում

C20< Limac

4

Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում

Զգայունացնող ազդեցություն (մաշկային (շնչառական))

էֆեկտի բացակայություն (էֆեկտի բացակայություն)

4
(չի դասակարգվում)

Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում

Մաշկի վրա սուր գրգռող (քայքայող) ազդեցություն, բալեր (էրիթեմա, այտուց)

0-2
(<1,5)

4
(չի դասակարգվում)

Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում

1.1.10.2. Կիրառման համար պատրաստի՝ ախտահանման միջոցների ձևեր (ցողացրային ձևեր, գելեր, լոսյոններ, օճառներ, հեղուկներ կամ աշխատանքային լուծույթներ)

Սուր թունայնություն մաշկին քսելիս (DL50, մգ/կգ)

>2500
(>2000)

4
(5)

Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում

Սուր թունայնություն ստամոքս ներմուծելիս (DL50, մգ/կգ)

>151
(>300)

3-4
(4-5)

Մասնագետներին և բնակչությանը կենցաղում

Մաշկի վրա գրգռիչ ազդեցությունը բազմակի կիրառումների դեպքում (0,5-1 ամիս)

էֆեկտի առկայություն

չի դասակարգվում

Արգելված են

էֆեկտի բացակայություն

չի դասակարգվում

Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում

Սուր գրգռիչ ազդեցություն աչքերի վրա, բալեր

0-6
(0-4)

3-5 (2А-2В)

Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում

Մաշկային ռեզորբտիվ ազդեցություն (21/28 օր)

էֆեկտի առկայություն

չի դասակարգվում

Արգելված են

էֆեկտի բացակայություն

չի դասակարգվում

Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում

Զգայունացնող ազդեցություն (մաշկային (շնչառական))

էֆեկտի բացակայություն (էֆեկտի բացակայություն)

4 (չի դասակարգվում)

Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում

1.1.10.3. Ախտահանող անձեռոցիկներ

Սուր թունայնություն մաշկին քսելիս (DL50, մգ/կգ)

>2500
(>2000)

4 (5)

Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում

Սուր թունայնություն ներծծող լուծույթը ստամոքս ներմուծելիս (DL50, մգ/կգ)

>151
(>300)

3-4
(4-5)

Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում

Սուր գրգռիչ ազդեցություն աչքերի վրա, բալեր

0-3
(0-1)

4-5
(2В)

Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում

Մաշկի վրա գրգռիչ ազդեցությունը բազմակի կիրառումների դեպքում (0,5-1 ամիս)

էֆեկտի առկայություն

չի դասակարգվում

Արգելված են

էֆեկտի բացակայություն

չի դասակարգվում

Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում

Մաշկային ռեզորբտիվ ազդեցություն (21/28 օր)

էֆեկտի առկայություն

չի դասակարգվում

Արգելված են

էֆեկտի բացակայություն

չի դասակարգվում

Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում

Զգայունացնող ազդեցություն (մաշկային (շնչառական))

թույլ (ցածր)

3А/3В (1В)

Արգելված է

էֆեկտի բացակայություն (էֆեկտի բացակայություն)

4 (չի դասակարգվում)

Մասնագետներին և բնակչությանը՝ կենցաղում

 

բ) 2-րդ բաժնի 2.1 ենթաբաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1.5 կետով՝

 

«2.1.5. Մաշկային ծածկույթների ախտահանման միջոցներ՝ կիրառման տարբեր ձևերով (կոնցենտրատներ, լոսյոններ, գելեր, օճառներ, ցողացրային ձևեր, հեղուկներ, աշխատանքային լուծույթներ, այլ ձևեր)

Ազդող նյութի արտաքին տեսքը (ագրեգատային վիճակը, գույնը), հոտը, ֆիզիկաքիմիական ցուցանիշները (ջրածնային ցուցանիշը (pH), ցնդելիությունը, կայունությունը, համատեղելիությունն այլ միացությունների հետ), զանգվածային բաժինը

Պետք է համապատասխանեն այն փաստաթղթում սահմանված պահանջներին, որին համապատասխան պատրաստվել է ապրանքը (ստանդարտներ, տեխնիկական պայմաններ, կանոնակարգեր, տեխնոլոգիական հրահանգներ, մասնագրեր, բաղադրագրեր, բաղադրության մասին տեղեկություններ)»։

 

3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 3 հավելվածով՝

 

«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Սանիտարահամաճարակաբանական

վերահսկողության (հսկողության) ենթակա

արտադրանքին (ապրանքներին)

ներկայացվող միասնական սանիտարահամաճարակաբանական և

հիգիենիկ պահանջների II գլխի 20-րդ բաժնի

 

Ախտահանման միջոցների թունայնությունը և անվտանգությունն ուսումնասիրելու և գնահատելու համար նախատեսված փաստաթղթերի ցանկը

 

Համարը՝ ը/կ

Մեթոդը կանոնակարգող փաստաթղթի անվանումը

Մեթոդը հաստատելու վերաբերյալ տեղեկատվությունը

1

Ձ [Р] 4.2.2643-10 «Ախտահանման միջոցների լաբորատոր հետազոտությունների և փորձարկումների մեթոդներ՝ դրանց արդյունավետության ու անվտանգության գնահատման համար» ձեռնարկ

Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար՝ գլխավոր պետական սանիտարական բժիշկ, 2010 թվականի հունիսի 1

2

Հրահանգ 1.1.11-12-35-2004 «Նյութերի առաջնային թունաբանական գնահատման և հիգիենիկ կանոնակարգման համար փորձարարական հետազոտությունների կազմակերպմանը ներկայացվող պահանջներ»

Բելառուսի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկ, 2004 թվականի դեկտեմբերի 14

3

ՄՑ [МУ] 1.1.578-96 «Աշխատանքային գոտու օդում և մթնոլորտային օդում արդյունաբերական ալերգենների սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի հիմնավորման համար փորձարարական հետազոտությունների անցկացմանը ներկայացվող պահանջներ»

Ռուսաստանի սանիտարահամաճարակային վերահսկողության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ. Ռուսաստանի Դաշնության գլխավոր պետական սանիտարական բժշկի տեղակալ, 1996 թվականի հոկտեմբերի 21

4

ՄՑ [МУ] 1.2.1105-02 «Ախտահանման միջոցների թունայնության և վտանգավորության գնահատում»

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարի առաջին տեղակալ. Ռուսաստանի Դաշնության գլխավոր պետական սանիտարական բժիշկ, 2002 թվականի փետրվարի 10

5

Ձ [Р] 1.2.3156-13 «Մարդու առողջության համար՝ քիմիական նյութերի և դրանց խառնուրդների թունայնության և վտանգավորության գնահատում» ձեռնարկ

Ռուսաստանի Դաշնության գլխավոր պետական սանիտարական բժշկի ժամանակավոր պաշտոնակատար, 2013 թվականի դեկտեմբերի 27

6

ՄՑ [МУ] 2.1.5.720-98 «Կենցաղային խմելու և մշակութակենցաղային ջրօգտագործման ջրային օբյեկտների ջրում քիմիական նյութերի հիգիենիկ նորմատիվների հիմնավորում»

Ռուսաստանի Դաշնության գլխավոր պետական սանիտարական բժիշկ, 1998 թվականի հոկտեմբերի 15

7

ՄՑ [МУ] 2.1.4.2898-11 «Ջրամաքրման և ջրապատրաստման համար օգտագործվող նյութերի, ռեագենտների, սարքավորումների սանիտարահամաճարակաբանական հետազոտություններ (փորձարկումներ)»

Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար՝ գլխավոր պետական սանիտարական բժիշկ, 2011 թվականի հուլիսի 12

8

ՄՑ [МУ] թիվ 4110-86 «Ջրում քիմիական նյութերի ՍԹԽ-ի հիմնավորման ժամանակ դրանց մուտագեն ակտիվության ուսումնասիրության մեթոդական ցուցումներ»

ԽՍՀՄ-ի գլխավոր պետական սանիտարական բժշկի տեղակալ, 1986 թվականի հունիսի 12

9

ԳՕՍՏ 12.1.007-76 «Վտանգավոր նյութեր. Դասակարգում և անվտանգության ընդհանուր պահանջներ»

Ստանդարտների հարցերով ԽՍՀՄ պետական կոմիտեի 1976 թվականի մարտի 10-ի թիվ 579 որոշում

10

ՄՑ [МУ] 1.1.037-95 «Պոլիմերային և այլ նյութերից արտադրանքի բիոթեստավորում»

Ռուսաստանի սանիտարահամաճարակային վերահսկողության պետական կոմիտեի նախագահ. Ռուսաստանի Դաշնության գլխավոր պետական սանիտարական բժիշկ, 1995 թվականի դեկտեմբերի 20

11

ԳՕՍՏ Ռ 58476-2019 «Քիմիական արտադրանքի՝ ըստ օրգանիզմի վրա ունեցած ազդեցության վտանգավորության դասակարգման չափորոշիչների կիրառման ձեռնարկ։ Զգայունացնող ազդեցություն»

Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության հարցերով դաշնային գործակալության 2019 թվականի օգոստոսի 8-ի թիվ 457-ստ հրաման

12

ԳՕՍՏ 32419-2013 «Քիմիական արտադրանքի վտանգավորության դասակարգում. Ընդհանուր պահանջներ»

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2013 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 44-2013 արձանագրություն, հավելված թիվ 24

13

ԳՕՍՏ 32373-2013 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդները. Վերմաշկային ներմուծման դեպքում սուր թունայնության գնահատման փորձարկումների անցկացմանը ներկայացվող հիմնական պահանջները»

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 60-Պ արձանագրություն

14

ԳՕՍՏ 32644-2014 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Սուր պերօրալ թունայնություն. սուր թունայնության դասի որոշման մեթոդ»

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2014 թվականի մարտի 28-ի թիվ 65-Պ արձանագրություն

15

ԳՕՍՏ 32542-2013 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Շնչառային ընդունման դեպքում սուր թունայնության գնահատման փորձարկումների անցկացմանը ներկայացվող հիմնական պահանջները»

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2013 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 44-2013

16

ԳՕՍՏ 32436-2020 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Մաշկի վրա գրգռող/քայքայող սուր ազդեցության գնահատման փորձարկումներ»

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 131-Պ արձանագրություն

17

ԳՕՍՏ 32423-2013 «Խառնուրդային քիմիական արտադրանքի վտանգավորության դասակարգում՝ ըստ օրգանիզմի վրա ունեցած ազդեցության»

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2013 թվականի նոյեմբերի 5-ի թիվ 61-Պ արձանագրություն

18

ԳՕՍՏ 32642-2014 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Վերմաշկային կրկնակի/բազմակի ներմուծման դեպքում թունայնության որոշում. 28/21-օրյա թեստ»

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2014 թվականի մարտի 28-ի թիվ 65-Պ արձանագրություն

19

ԳՕՍՏ 32375-2013 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Մաշկային զգայունացման գնահատման փորձարկումներ»

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 60-Պ արձանագրություն

20

ԳՕՍՏ 32643-2020 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Ենթասուր շնչառային թունայնություն. 28-օրյա հետազոտություն»

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2020 թվականի հունիսի 30-ի թիվ 131-Պ արձանագրություն

21

ԳՕՍՏ 32641-2014 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Նյութի՝ կրծողների օրգանիզմ կրկնակի/բազմակի պերօրալ ներմուծման դեպքում թունայնության որոշում. 28-օրյա թեստ»

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2014 թվականի մարտի 28-ի թիվ 65-Պ արձանագրություն

22

ԳՕՍՏ 32371-2013 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Մաշկային ռեզորբտիվ ազդեցությունը. in vivo մեթոդ»

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2013 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 44 արձանագրություն

23

ՄՑ [МУ] 1.1.11 12-5-2003 «Աշխատանքային գոտու օդում և մթնոլորտային օդում քիմիական ալերգենների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների ալերգեն հատկությունների ուսումնասիրման և հիմնավորման համար փորձարարական հետազոտություններ անցկացնելու կազմակերպմանը ներկայացվող պահանջներ»

Բելառուսի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկ, 2003 թվականի հունիսի 6

24

ԳՕՍՏ Ռ 56932-2016 «Քիմիական արտադրանքի՝ ըստ օրգանիզմի վրա ունեցած ազդեցության վտանգավորության դասակարգման չափորոշիչների կիրառման ձեռնարկ։ Սուր թունայնություն՝ մաշկի վրա ընկնելու դեպքում»

Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության հարցերով դաշնային գործակալության 2016 թվականի մայիսի 27-ի թիվ 432-ստ հրաման

25

ԳՕՍՏ 32634-2020 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Մաշկի in vitro քայքայում. Մեթոդներ՝ մարդու վերականգնված վերնամաշկի (էպիդերմիսի) օգտագործմամբ»

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 126-Պ արձանագրություն

26

ԳՕՍՏ 34637-2020 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Մաշկի in vitro քայքայում։ Մաշկի էլեկտրական դիմադրության մեթոդ»

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 126-Պ արձանագրություն

27

ԳՕՍՏ 34638-2020 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Մաշկի in vitro քայքայում. Մեմբրանային արգելքի մեթոդ»

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 126-Պ արձանագրություն

28

ԳՕՍՏ 34639-2020 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Մաշկի in vitro գրգռվածություն. Մեթոդներ՝ մարդու վերականգնված վերնամաշկի (էպիդերմիսի) օգտագործմամբ»

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2020 թվականի հունվարի 30-ի թիվ 126-Պ արձանագրություն

29

ՄՑ [МУ] 2.2.756-99 «Աչքի կոնյուկտիվայի վրա քիմիական միացությունների գրգռիչ հատկությունները բացահայտելու համար հետազոտությունների կազմակերպում՝ հավի սաղմի քորիալանտոիկ թաղանթի վրա կատարվող թեստի օգնությամբ»

Ռուսաստանի Դաշնության գլխավոր պետական սանիտարական բժիշկ, 1999 թվականի հունիսի 20

30

ԳՕՍՏ 32435-2013 «Մարդու օրգանիզմի վրա քիմիական արտադրանքի ազդեցության փորձարկման մեթոդներ. Մաշկային ռեզորբտիվ ազդեցությունը. in vitro մեթոդ»

Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհուրդ, 2013 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 44 արձանագրություն

31

«Այլընտրանքային թեստ-մոդելների օգտագործմամբ հնարավոր վտանգավոր քիմիական նյութերի թունայնությունը գնահատելու տեխնոլոգիա» կիրառման հրահանգ

Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ, 2008 թվականի դեկտեմբերի 30 թիվ 132-1108

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական: