Basic information
Number
N 844
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.12.2000-22.06.2002)
Status
Չի գործում
Source
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
19.12.2000
Effective date
19.12.2000
Interrupt date
22.06.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2000 թվականի N 844

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 373 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական ու գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 373 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի օգոստոսի 21-ի N 556 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմում Ռ. Շուգարյանի փոխարեն ընդգրկել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Լ. Մկրտչյանին: