Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 80
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.06.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
29.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունիսի 2021 թվականի

թիվ 80

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ՝ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 11 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի 50-րդ կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2016 թվականի հունվարի 26-ի թիվ 11 որոշմամբ հաստատված՝ Ղրղզստանի Հանրապետությունում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերը գործողության մեջ դնելու կարգի IV բաժնում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) երկրորդ պարբերության մեջ «2021 թվականի օգոստոսի 12» բառերը փոխարինել «2023 թվականի օգոստոսի 12» բառերով, «2023 թվականի օգոստոսի 12» բառերը փոխարինել «2025 թվականի հունվարի 1» բառերով.

բ) երրորդ պարբերության մեջ «2021 թվականի օգոստոսի 12» բառերը փոխարինել «2023 թվականի օգոստոսի 12» բառերով.

գ) չորրորդ պարբերության մեջ «2023 թվականի օգոստոսի 12» բառերը փոխարինել «2025 թվականի հունվարի 1» բառերով.

դ) վեցերորդ պարբերության մեջ «2022 թվականի օգոստոսի 12» բառերը փոխարինել «2024 թվականի օգոստոսի 12» բառերով, «2021 թվականի օգոստոսի 12» բառերը փոխարինել «2023 թվականի օգոստոսի 12» բառերով։

2. Խնդրանքով դիմել Ղրղզստանի Հանրապետության կառավարությանը՝

սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ապահովել Ղրղզստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառության մեջ դրված արտադրանքի նկատմամբ լիազորված մարմինների կողմից հսկողության (վերահսկողության) իրականացումը.

մինչև 2023 թվականի օգոստոսի 12-ն ապահովել այն համալիր միջոցառումների անցկացումը, որոնցով նախատեսվում է Ղրղզստանի Հանրապետության նավթավերամշակող ձեռնարկությունների անցումը «Ավտոմոբիլային և ավիացիոն բենզինին, դիզելային և նավերի համար նախատեսված վառելիքին, ռեակտիվ շարժիչների համար նախատեսված վառելիքին և մազութին ներկայացվող պահանջների մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 013/2011) պահանջներին համապատասխանող ավտոմոբիլային բենզինը և դիզելային վառելիքը շրջանառության մեջ դնելուն։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Վ. Նազարենկո

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան