Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 53
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.07.2021-24.06.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
27.04.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2021 թվականի

թիվ 53

քաղ. Մոսկվա

 

ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՆԵՐԻ՝ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 199 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 4-րդ հոդվածին, Համաձայնագրի թիվ 2 հավելվածին, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 35-րդ, 44-րդ և 45-րդ հոդվածներին ու Պայմանագրի թիվ 6 և թիվ 7 հավելվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել Սերբիայի Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներ Համաձայնագրին համապատասխան ներմուծվող ապրանքների առանձին տեսակների նկատմամբ սակագնային քվոտաների (այսուհետ համապատասխանաբար՝ ապրանքներ, սակագնային քվոտաներ)՝ 2021 թվականի ծավալները՝ թիվ 1 հավելվածի համաձայն։

2. Սահմանել, որ՝

սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված սակագնային քվոտաների ծավալների շրջանակներում ներմուծվող ապրանքների նկատմամբ անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված լիցենզիայի առկայության դեպքում և Համաձայնագրով սահմանված՝ ազատ առևտրի ռեժիմի տրամադրման պայմանների պահպանման դեպքում կիրառվում է ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ մաքսային արժեքի 0 տոկոսի չափով.

սակագնային քվոտաները կիրառվում են սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված՝ «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների նկատմամբ.

սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված ապրանքներն ընդգրկվում են «Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության (Պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետով նախատեսված և Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակվող այն ապրանքների միասնական ցանկում, որոնց նկատմամբ երրորդ երկրների հետ առևտրում կիրառվում են ոչ սակագնային կարգավորման միջոցներ.

սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված՝ սակագնային քվոտաների ծավալները գերազանցող քանակով ապրանքները ներմուծելու դեպքում և (կամ) Համաձայնագրով սահմանված՝ ազատ առևտրի ռեժիմի տրամադրման պայմանները չպահպանելու դեպքում կիրառվում են Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը:

3. Ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիայի համարի առաջին երեք նիշերի ձևավորման կարգում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 199 որոշմամբ հաստատված՝ «Ապրանքների առանձին տեսակների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիա ստանալու հայտի ձևակերպման և այդպիսի լիցենզիայի ձևակերպման մասին» հրահանգի թիվ 2 հավելված) աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝

 

«3.1

33

«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան՝ Սերբիայի Հանրապետության ծագում ունեցող և սակագնային քվոտաների ծավալների շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ ներմուծվող ապրանքներ»

 

4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ առևտրի հարցերով անդամ (նախարար) Ա.Ա. Սլեպնևին՝ ապահովել սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման մոնիթորինգի անցկացումը:

5. Անդամ պետություններին՝

իրականացնել սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված սակագնային քվոտաների ծավալների բաշխումն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ իրենց օրենսդրությանը համապատասխան.

հանձնարարել գործադիր իշխանության լիազորված մարմիններին իրականացնել սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված ապրանքների ներմուծման լիցենզիաների տրամադրումը.

հանձնարարել մաքսային մարմիններին յուրաքանչյուր եռամսյակ՝ հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 10-ից ոչ ուշ, Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել սույն որոշման թիվ 1 հավելվածում նշված ապրանքների՝ իրենց պետության տարածք ներմուծման ծավալների մասին տեղեկատվությունը՝ թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ձևով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի ապրիլի 27-ի

թիվ 53 որոշման

 

ԾԱՎԱԼՆԵՐ

 

«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան՝ Սերբիայի Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ ներմուծվող ապրանքների առանձին տեսակների նկատմամբ 2021 թվականի սակագնային քվոտաների

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Չափման միավորը

Սակագնային քվոտայի ծավալները

ընդամենը

Հայաս-տանի Հանրա-պետություն

Բելառուսի Հանրա-պետություն

Ղազախ-ստանի Հանրա-պետություն

Ղրղզստանի Հանրա-պետություն

Ռուսաստանի Դաշնություն

Այլ պանիրներ՝ բացառությամբ խոտերի հավելումով պատրաստված Գլարյան պանրի, Բուտերկազե պանրի և ոչխարի կամ այծի կաթից պանրի, որոնք ունեն Սերբիայի Հանրապետության ծագում և դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0406 90 690 0, 0406 90 740 0, 0406 90 860 0, 0406 90 890 0, 0406 90 920 0, 0406 90 930 0, 0406 90 990 1 և 0406 90 990 9 ծածկագրերով և որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք իրականացվում է սակագնային առանձնաշնորհման կիրառմամբ՝ ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատման տեսքով՝ ապրանքի ծագման հավաստագրի 8-րդ վանդակում «Glarus cheese with herbs», կամ «Buttercase cheese», կամ «Cheese made of goat’s or sheep’s milk» նշման առկայության դեպքում

0406 90 690 0

0406 90 740 0

0406 90 860 0

0406 90 890 0

0406 90 920 0

0406 90 930 0

0406 90 990 1

0406 90 990 9

տոննա

400

2,50

15,54

121,39

4,73

255,84

Սպիրտային թուրմեր` ստացված խաղողի գինու կամ խաղողի մզվածքի թորման արդյունքում, այլ

2208 20 290 0

2208 20 890 0

100% սպիրտի

լ

35 000

7 630

1 638

508

605

24 619

Սիգարետներ` ծխախոտ պարունակող

2402 20 100 0

2402 20 900 0

1 000 հատ

2 000 000*

114 000**

45 072

21 993

1 095

10 346

35 494

 

____________________

* Սակագնային քվոտա՝ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան:

** Սակագնային քվոտայի բաշխվող ծավալ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2021 թվականի ապրիլի 27-ի

թիվ 53 որոշման

 

(ձև)

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածք Սերբիայի Հանրապետության ծագում ունեցող այն ապրանքների առանձին տեսակների ներմուծման ծավալների մասին, որոնց նկատմամբ կիրառվում են սակագնային քվոտաներ՝ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Սերբիայի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրին համապատասխան

 

_________ թվականի ________ եռամսյակի համար

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Եռամսյակի տվյալները
(ըստ ամիսների)

 

քանակը

արժեքը (ԱՄՆ դոլարով)

Այլ պանիրներ՝ բացառությամբ խոտերի հավելումով պատրաստված Գլարյան պանրի, Բուտերկազե պանրի և ոչխարի կամ այծի կաթից պանրի, որոնք ունեն Սերբիայի Հանրապետության ծագում և դասակարգվում են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0406 90 690 0, 0406 90 740 0, 0406 90 860 0, 0406 90 890 0, 0406 90 920 0, 0406 90 930 0, 0406 90 990 1 և 0406 90 990 9 ծածկագրերով և որոնց ներմուծումը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք իրականացվում է սակագնային առանձնաշնորհման կիրառմամբ՝ ներմուծման մաքսատուրքերի վճարումից ազատման տեսքով՝ ապրանքի ծագման հավաստագրի 8-րդ վանդակում «Glarus cheese with herbs», կամ «Buttercase cheese», կամ «Cheese made of goat’s or sheep’s milk» նշման առկայության դեպքում

0406 90 690 0 0406 90 740 0 0406 90 860 0 0406 90 890 0 0406 90 920 0 0406 90 930 0 0406 90 990 1 0406 90 990 9

I ամիս

   

II ամիս

   

III ամիս

   

ընդամենը եռամսյակում

   

Սպիրտային թուրմեր` ստացված խաղողի գինու կամ խաղողի մզվածքի թորման արդյունքում, այլ

2208 20 290 0 2208 20 890 0

I ամիս

   

II ամիս

   

III ամիս

   

ընդամենը եռամսյակում

   

Սիգարետներ` ծխախոտ պարունակող

2402 20 100 0 2402 20 900 0

I ամիս

   

II ամիս

   

III ամիս

   

ընդամենը եռամսյակում

   

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.11.2023, թիվ 165 24.06.2024, թիվ 53
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան