Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 66
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
15.06.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.06.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 2021 թվականի

թիվ 66

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ՝ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՆԴԿԱՁԱՎԱՐԻ ՄԱՍՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՔԱՆԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 46-րդ հոդվածին և «Երրորդ երկրների նկատմամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ, 13-րդ, 16-րդ և 17-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի ապրիլի 21-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» թիվ 30 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) միջև բաշխել հնդկաձավարի մասով արտահանման քվոտայի ծավալները՝ թիվ 2 հավելվածի համաձայն՝ նշված ապրանքի նկատմամբ արտահանման ժամանակավոր քանակական սահմանափակումների ժամկետը սահմանելով մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ։

3. Սահմանել, որ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև արտահանման քվոտայի մասնաբաժինների բաշխումն իրականացվում է անդամ պետությունների կողմից արտաքին տնտեսական գործունեության մասնակցի կողմից պահանջվող՝ արտահանման քվոտայի մասնաբաժինը, սակայն ոչ ավելի, քան անդամ պետության համար սույն որոշման թիվ 2 հավելվածով նախատեսված արտահանման քվոտայի մնացած ծավալը հերթականության կարգով տրամադրելու միջոցով, եթե նշված պետության կողմից սահմանված չէ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների միջև արտահանման քվոտայի մասնաբաժինների բաշխման այլ մեթոդ։

4. Անդամ պետությունների լիազորված մարմիններին՝ իրականացնել հնդկաձավարի արտահանման լիցենզիաների տրամադրում՝ ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների և թույլտվությունների տրման կանոններին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելվածի հավելված)։

5. Խնդրանքով դիմել Բելառուսի Հանրապետությանը և Ռուսաստանի Դաշնությանը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրացուցային օր հետո ապահովել Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից, ինչպես նաև փոխադարձ առևտրի շրջանակներում նշված պետությունների տարածքներից հնդկաձավարի արտահանման ժամանակավոր արգելքի չեղարկումը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1008 10 000)։

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 1

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի՝

2021 թվականի հունիսի 15-ի

թիվ 66 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման մեջ կատարվող

 

1. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«ապրանքների արտահանման և ներմուծման քանակական սահմանափակումները՝ ըստ թիվ 21 հավելվածով սահմանված ցանկի։»։

2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 21 հավելված.

 

«ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 21

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի՝

2015 թվականի ապրիլի 21-ի

թիվ 30 որոշման

 

ՑԱՆԿ

 

այն ապրանքների, որոնց նկատմամբ սահմանված են արտահանման և ներմուծման քանակական սահմանափակումներ

 

21.1. Ապրանքներ, որոնց նկատմամբ սահմանված են արտահանման ժամանակավոր քանակական սահմանափակումներ

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Հնդկաձավար*

1008 10 000

 

Բաժնի ծանոթագրություն. Սույն բաժնի նպատակներով անհրաժեշտ է առաջնորդվել ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ:»։

 

____________________

* Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հունիսի 15-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և հնդկաձավարի մասով արտահանման ժամանակավոր քանակական սահմանափակումներ սահմանելու մասին» թիվ 66 որոշում։

 

ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 2

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի՝

2021 թվականի հունիսի 15-ի

թիվ 66 որոշման

 

Հնդկաձավարի մասով

 

արտահանման քվոտայի ծավալները

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Արտահանման քվոտայի ծավալները (հազ. տոննա)

Հայաստանի Հանրապետություն

Բելառուսի Հանրապետություն

Ղազախստանի Հանրապետություն

Ղրղզստանի Հանրապետություն

Ռուսաստանի Դաշնություն

Հնդկաձավար

1008 10 000

0

0

4.2

0

0

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան