ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 2021 թվականի |
թիվ 85 |
քաղ. Մոսկվա |
ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԿԱՆԱՆՑ ԵՎ ԱՂՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱԳՈՒՍՏԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ՏՐԻԿՈՏԱԺԵ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԱՍՈՎ ԽԹԱՆՈՂ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 50-րդ հոդվածին համապատասխան, «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 2.10-րդ հոդվածի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 115 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի շրջանակներում խթանող պաշտպանական միջոցների կիրառման կարգի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և Համաձայնագրին համապատասխան՝ սակագնային առանձնաշնորհումների կիրառմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող հետևյալ ապրանքների մասով կիրառել խթանող պաշտպանական միջոց՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6104 41 000 0, 6104 42 000 0, 6104 43 000 0, 6104 44 000 0, 6104 49 000 0, 6204 41 000 0, 6204 42 000 0, 6204 43 000 0, 6204 44 000 0, 6204 49 100 0 և 6204 49 900 0 ծածկագրերով դասակարգվող՝ կանանց և աղջիկների համար հագուստի առանձին տեսակներ.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6110 ապրանքային դիրքում դասակարգվող տրիկոտաժե արտադրատեսակների առանձին տեսակներ:
Խթանող պաշտպանական միջոցի գործողության ժամկետը սահմանել 6 ամիս։
2. Սահմանել, որ խթանող պաշտպանական միջոցը կիրառվում է ներմուծման մաքսատուրքի ձևով, որի տեսակն ու չափը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, համապատասխանում են սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների մասով կիրառվող՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի տեսակին և չափին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Վ. Նազարենկո |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|