Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 121
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.09.2021
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 սեպտեմբերի 2021 թվականի

թիվ 121

քաղ. Մոսկվա

 

ԱՅՆ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ» 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ, ԵՎ ԱՅԴ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաշխարհային մաքսային կազմակերպության ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակեցված համակարգի 7-րդ հրատարակության հիման վրա Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի նոր խմբագրության ընդունման կապակցությամբ, «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի 2․4 հոդվածին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի ապրիլի 19-ի թիվ 36 որոշմամբ հաստատված՝ այն առանձին ապրանքների ցանկում, որոնց նկատմամբ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր, և այդ դրույքաչափերի մեծությունների ցանկում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) հանել դիրքեր՝ թիվ 1 հավելվածի համաձայն․

բ) ընդգրկել դիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2022 թվականի հունվարի 1-ից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ 1-2 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի սեպտեմբերի 21-ի թիվ 121 որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան